

Մարտի 16-ին ՆԳՆ ոստիկանության զորքերի հրամանատար Հայկ Բաբայանն ընդունել է Իտալիայի Հանրապետության Կապրիի կարաբիներների հրամանատար Պիետրո Բեռնարդոյին։ Ողջունելով հյուրերին՝ Հայկ Բաբայանը ներկայացրել է ոստիկանության զորքերի գործունեության շրջանակն ու անցած ուղին։ Նա խոսել է նաև ոստիկանության զորքերում իրականացվելիք բարեփոխումների մասին, որոնց արդյունքում կձևավորվի ոստիկանական գվարդիա։
Պիետրո Բեռնարդոն շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ներկայացրել է Կապրիի կարաբիներների ծառայության մանրամասներ։ Կողմերը քննարկել են համագործակցության հնարավորություններն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։
Իտալիայից ժամանած հյուրերը շրջել են ոստիկանության զորքերի հրամանատարության վարչական շենքում, ծանոթացել ծառայությանը, եղել են թանգարանում, որտեղ նրանց ներկայացվել է ստորաբաժանման անցած ուղին։ Պիետրո Բեռնարդոն գրառում է արել պատվավոր հյուրերի մատյանում։
Իտալացի հյուրերը եղան են նաև ակումբում, որտեղ ունկնդրել են իտալական հայտնի երգեր՝ ոստիկանության զորքերի երգչախմբի կատարմամբ։ Իսկ Հավերժության պուրակում հյուրերին ներկայացվել է հանուն հայրենիքի և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ծառայողների անցած ուղին։
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…