Սպորտ

Հաջողությունը սիրում է լռություն. Պետրակով

Այսօր՝ մարտի 17-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացավ Հայաստանի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի առաջին մամուլի ասուլիսը։

Խոսելով նպատակների, ՀՖՖ ղեկավարության առաջադրանքների մասին՝ Պետրակովն ասաց․ «ՀՖՖ նախագահն իմ առջև առաջադրանք է դրել՝ փորձել դուրս գալ Եվրո-2024-ի եզրափակիչ փուլ»։

«Կողմնակիչ չեմ, որպեսզի քաղաքականացվի առաջիկա հանդիպումը։ Հայ ֆուտբոլիստները լավ գիտեն իրենց պատմությունը, ես՝ նույնպես։ Առաջիկա խաղում կարևորը միայն սպորտն է»,- խոսելով Թուրքիայի հետ առաջիկա հանդիպման մասին՝ ասաց մարզիչը։ «Մոտ 2 ամիս այստեղ եմ։

Հավաքականի թեկնածուները հաճելի տղաներ են, կարող եմ ասել տեսագրությունների և զանգերի միջոցով դժվար է պատկերացում կազմել, ուստի հրավիրել եմ բոլորին։ Կարծում եմ՝ մարզիչն ընտրության հարցում երբեմն-երբեմն սխալվել։

Միանշանակ, խմբի ֆավորիտը Խորվաթիայի հավաքականն է, կա նաև այլ ուժեղ հավաքական՝ Ուելսը։ Խմբում թույլ ընտրանիներ չկան, ես հարգում եմ բոլոր մրցակիցներին։ Կարևոր է, որ հենց սկզբից մեր բախտը բերի»,- ասաց Պետրակովը։

Ուկրաինացի մարզիչը նաև խոսեց Հենրիխ Մխիթարյանի հետ զրույցի մասին․ «Առաջին իսկ օրվանից փորձել եմ կապ հաստատել Մխիթարյանի հետ։ Չստացվեց։ Տարբեր աղբյուրներից ինձ ասացին, որ նա չի ցանկանում վերանայել որոշումը։

Բերեզովսկու միջոցով Հենրիխն ասաց, որ չի պատրաստվում փոխել իր որոշումը։ Ես անձամբ չեմ ճանաչում նրան, սակայն գիտեմ, որ լավ մարդ և լավ ֆուտբոլիստ է, բոլորս պետք է հարգենք իր որոշումը»:

Եզրափակելով ասուլիսը, Պետրակովը նշեց․ «Հաջողությունը սիրում է լռություն»։

Թիվ 1

Recent Posts

ՀԱՄԱՍ-ը և Իսրայելը միմյանց մեղադրել են Գազայի հատվածում հրադադարի ռեժիմը խախտելու մեջ

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարի ռեժիմը Գազայի հատվածի հարավում՝ Խան…

1 hour ago

Ինչու է ՌՈ ավտոմեքենան հերթապահում Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ. ՊՆ–ի արձագանքը

Ռազմական ոստիկանությունը Երևանի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում բնականոն ծառայություն է իրականացնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս…

4 hours ago

Մշակույթի նախկին նախարարը դատապարտվել է 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, կիրառվել է համաներում

Գլխավոր դատախազությունը 2023 թվականի հոկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ 2012-2016 թվականներին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը…

5 hours ago

Պաշտպանությունն ու պահեստազորն առաջնահերթություն են․ Պապիկյան

Տարածքային պաշտպանության համակարգի կայացումն ու պահեստազորի պատրաստությունը պաշտպանական գերատեսչության ամենակարևոր նպատակներից մեկն է: Այս մասին…

6 hours ago

Իրանի ուղղությամբ ավելի մեծ նավատորմ է շարժվում, քան եղել է Վենեսուելայի ափերի մոտ. Թրամփ

ԱՄՆ նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ մեծ նավատորմ է շարժվում՝ նույնիսկ ավելի…

7 hours ago

Սուրեն Պապիկյանն անդրադարձել է ՀՀ ԶՈւ հոգևոր ծառայությունը լուծարվելու լուրին

Տեր Պսակ քահանա Մկրտչյանը գրել է, որ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով 20 և ավելի տարիներ…

22 hours ago