

ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ-ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը երեկ ընդունել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանին ու «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի տնօրեն Գոռ Ավետիսյանին։
Հանդիպմանը մասնակցել են ճանապարհային ոստիկանության ղեկավարությունն ու տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացուցիչներ։ Հանդիպման նպատակն էր միջպետական, հանրապետական և տեղական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության կազմակերպման վերաբերյալ առաջարկությունների քննարկումը։
Ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանը ներկայացրել է ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրությունը և դրանց կանխման վերաբերյալ առաջարկությունները։ Հայաստանի տարբեր մարզերում նախատեսվող երթևեկության կազմակերպման փոփոխություններին վերաբերող կոնկրետ օրինակների շուրջ ծավալվել է ակտիվ վերլուծություն, արվել են լրացուցիչ առաջարկություններ, որոնց շուտափույթ լուծումը պահանջում է շահագրգիռ կառույցների սերտ համագործակցություն։ Կողմերը քննարկել են նաև կատարվելիք փոփոխություններին առնչվող ինժեներական լուծումներին, ճանապարհային նշաններին, երթևեկության մասնակիցների անվտանգությանը վերաբերող հարցեր։
Արամ Հովհաննիսյանն ու Քրիստինե Ղալեչյանը պատրաստակամություն են հայտնել ավելի խորացնել կառուցողական համագործակցությունը, որը միտված է առկա խնդիրների արագ և արդյունավետ լուծմանը։
Ռազմական ոստիկանությունը Երևանի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում բնականոն ծառայություն է իրականացնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս…
Գլխավոր դատախազությունը 2023 թվականի հոկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ 2012-2016 թվականներին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը…
Տարածքային պաշտպանության համակարգի կայացումն ու պահեստազորի պատրաստությունը պաշտպանական գերատեսչության ամենակարևոր նպատակներից մեկն է: Այս մասին…
ԱՄՆ նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ մեծ նավատորմ է շարժվում՝ նույնիսկ ավելի…
Տեր Պսակ քահանա Մկրտչյանը գրել է, որ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով 20 և ավելի տարիներ…
Վագիֆ Խաչատրյանի վիրահատությունը բարեհաջող է անցել, և նա ներկայումս վերականգնման փուլում է։ Այդ մասին խորհրդարանական…