Հասարակություն

Երևանում բացվել է «Կովկաս. Շինարարություն և վերանորոգում EXPO 2023» միջազգային ցուցահանդեսը

«Yerevan EXPO» ցուցահանդեսային համալիրում մարտի 17-ին իր դռները բացեց «Կովկաս. Շինարարություն և վերանորոգում EXPO 2023» 19-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը, որը կազմակերպել են Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունն ու LOGOS EXPO կենտրոնը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ։ Ցուցահանդեսին ներկայացված են ավելի քան ութ տասնյակ ընկերություններ Ռուսաստանի Դաշնությունից, Հայաստանից, Վրաստանից և Ղազախստանից։

«Տասնամյակների ավանդույթ է, որ մենք գարունը սկսում ենք տարածաշրջանային ուղղվածություն ունեցող այս խոշոր միջազգային ցուցահանդեսով։ Այն խորհրդանշական է նրանով, որ գարնան գալով բիզնեսն ակտիվանում է հատկապես շինարարական ոլորտում»,-բացման իր խոսքում նշել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը։

Նրա խոսքով՝ ցուցահանդեսը մի հարթակ է, որտեղ գործարարները փորձում են ներկայացնել իրենց ձեռքբերումները, տեխնոլոգիաները, հավակնոտ քայլեր անում։ Այն համախմբված ներկայացնում է ոլորտի այսօրվա ակտիվ ընկերություններին, իրենց մասնակցությունն են բերում նաև նոր ընկերությունները՝ դրսևորվելու, կայանալու ակնկալիքով։ Այդպիսիք այս տարի մասնակիցների 25% է և դա, Արսեն Ղազարյանի խոսքով՝ պատահական չէ, քանի որ վերջին տարիներին այս ոլորտն աննախադեպ աճ է ապրում,  շուկայում առկա է մեծ պահանջարկ։

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը անդրադառնալով ընդհանուր տնտեսական ցուցանիշներին, նշեց, որ ՀՀ-ում 2022 թվականին 12,6% տնտեսական աճի պարագայում բարձր ցուցանիշներ են ապահովվել տեղեկատվական տեխնnլոգիաների, ֆինանսական, առևտրի և ծառայությունների ոլորտներում։ Էական աճ է արձանագրել նաև շինարարությունը, որի ընդհանուր ծավալը 2022-ին կազմել է 541 մլրդ դրամ՝ 12%-ով ավելի, քան նախորդ տարվա արդյունքը։ Թեև շահագործման է հանձնվել 322 հազ մետր քառակուսի նոր բնակֆոնդ, այդ բարձր ցուցանիշը դեռևս հեռու է պահանջված մակարդակից։ ՀՀ էկոնոմիկայի նախարարն անդրադարձավ նաև ոլորտի խթանմանն ուղղված կառավարության միջոցառումներին ու ծրագրերին, նշեց առկա մարտահրավերները։

ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոյի բնորոշմամբ՝ այս ցուցահանդեսը ոլորտով շահագրգռվածների համար դարձել է, կարծես, մի երկրորդ տուն և տարեցտարի ավելի ներկայացուցչական բնույթ է կրում։ Նրա խոսքով, թե Հայաստանում, թե Ռուսաստանում շինարարությունը էական աճի տեմպեր է արձանագրում, և ցուցահանդեսը լավ հարթակ է երկխոսելու, համագործակցության նոր ուղղություններ մշակելու համար։

«Կովկաս. Շինարարություն և վերանորոգում EXPO 2023» ցուցահանդեսի շրջանակներում, որը կգործի մինչև մարտի 19-ը,  նախատեսված են նաև շնորհանդեսներ, սեմինարներ, հարց ու պատասխաններ, բանախոսություններ։

Թիվ 1

Recent Posts

Իրանը պաշտոնական ազդանշան է ուղարկում ոչ միայն ՄԱԿ-ին, այլև տարածաշրջանի բոլոր երկրներին․ Զաքարյան

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Ըստ «The New York Times»-ի պենտագոնյան աղբյուրի,…

20 minutes ago

Ռուբեն Վարդանյանը ձայնային հաղորդագրություն է թողել Բաքվի դաժան «դատավճռից» հետո

Դատավճռից հետո ընտանիքի հետ կայացած հեռախոսազրույցի ժամանակ Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր…

59 minutes ago

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

21 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

21 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

21 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

21 hours ago