Հասարակություն

Երևանում եթե 7-7,5 մագնիտուդով երկրաշարժ լինի աղետալի հետրանքներ կլինեն․ Փամբուխչյան

Երևանը գտնվում է 9 բալանոց սեյսմիկ գոտում, և եթե 7-7,5 մագնիտուդով երկրաշարժ լինի աղետալի հետրանքներ կլինեն։ Այս մասին խորհրդարանում ասել է Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը։

«Սա գիտական փաստ է՝ հաշվի առնելով նաև ԽՍՀՄ ժամանակ կառուցված բազմաբնակարանային շենքերը, թե որքան ժամանակ է անցել ու նաև այն փաստը, որ մեր քաղաքացիները վատ սովորություն ունեն՝ շենքում որոշակի փոփոխություններ անելու, ինչն ազդում է շենքերի սեյսմակայունության վրա»,– ասել է Արմեն Փամբուխչյանը։

Գյումրիի սեյսմոլոգիայի ինստիտուտի տնօրեն Ջոն Կարապետյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ խորհրդային տարիներին կառուցված շենքերի վերաբերյալ պետք է լինի անձնագրավորված տվյալների բազա, այսինքն, թե որ շենքն ինչ վիճակում է գտնվում. «Տասնյակ տարիներ այդ շենքերը կանգնած են, այդ ընթացքում բազմաթիվ երկրաշարժներ են եղել, որքանով է եղել դրանց ազդեցությունը: Եթե կատարված լիներ անձնագրավորում, դրա հիման վրա մենք կկարողանայինք ընդհանուր սցենարներ ունենալ, թե որ մագնիտուդի դեպքում ինչ ազդեցություն կլինի: Դրա համար պետք է ամեն մի շենքի մասին ունենանք ինֆորմացիա, թե ինչ վիճակում է գտնվում, իսկ դա պահանջում է համալիր ուսումնասիրություններ և տեղանքի, և շենքի տեխնիկական հետազոտություն»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է նոր կառուցվող շենքերին, ապա, ըստ Կարապետյանի, այստեղ երկու կարևոր հիմնախնդրի վրա պետք է ուշադրություն դարձնել. Նախ՝ իրականացվող շինարարության որակին, ապա տվյալ տարածքի ինժեներա-երկրաբանական ու ճարտարագիտաերկրաֆիզիկական ուսումնասիրություններին:

«Գործող նորմատիվային փաստաթղթեր կան, որոնց հիման վրա իրականացվում է շինարարությունը, բայց բացի դրանից անհրաժեշտ է, որ տեխհսկողությունը իրականացվի շատ խիստ պայմաններում: Երկրորդ կարևոր հանգամանքը տվյալ տարածքի ինժեներա-երկրաբանական ուսումնասիրությունն է: Այսինքն նախքան շենքը կառուցելը իրականացվում է ուսումնասիրություն, որից հետո նախագծվում է շենքը՝ ելնելով նրանից, թե ինչպիսին է գրունտների կարգը: Եթե այդ բոլոր կարգերին համապատասխան է շենքը կառուցվում, ապա այն դիմակայուն է, իսկ եթե լինում են շեղումներ, հետագայում կարող ենք մեծ վտանգների առաջ կանգնել: Բացի դրանից այստեղ կա նաև նոր կառուցվող շենքերի փորձաքննության հարցը, թե որքանով է շենքը կառուցվել նորմատիվ փաստաթղթերին համապատասխան»,-ասաց նա:

Հարցին, թե որքանով է նորմալ, որ Երևանում 30-40 հարկանի շենքեր են նախագծվում ու կառուցվում, արդյոք դրանք վտանգավոր չեն, Ջոն Կարապետյանը պատասխանեց. «Նմանատիպ շենքերի կառուցման հատուկ ստանդարտներ ունեն: Դուք գիտեք, որ այնպիսի սեյսմավտանգ գոտիներում, ինչպիսիք են, օրինակ, Ճապոնիան, Չինաստանը, ևս կառուցվում են բարձրահարկ շենքեր, բայց իրականացնելով հատուկ սեյսմոմեկուսացման միջոցառումներ, հատուկ տեխնոլոգիաներ, որպեսզի երկրաշարժի ժամանակ ազդեցությունը հնարավորինս մեղմացվի: Դրա համար տարբեր տեխնոլոգիաներ կան: Հիմա եթե Երևանում էլ նման բարձրահարկեր կառուցելիս կիրառվում են սեյսմոմեկուսացման հատուկ տեխնոլոգիաներ, ապա կարելի է և կառուցել»:

Դիտարկմանը, որ շատ մասնագետներ նշում են, որ մեր տարածքում առավելագույն հարկայնությունը 20-25 հարկն է, նա արձագանքեց. «Ճապոնիայում և Չինաստանում 30 հարկից բարձր շենքեր կան, նույն սեյսմովտանգ երկրներն են, բավականին ուժեղ երկրաշարժներ են լինում և փաստորեն, շենքերը դիմակայում են դրանց, որովհետև կիրառվում են սեյսմոմեկուսացման հատուկ տեխնոլոգիաներ: Դրա համար պահանջ պետք է դրվի, որ բարձրահարկ պահանջները պետք է կառուցվեն ըստ ստանդարտների, նորմատիվ փաստաթղթերի՝ իրականացնելով նաև սեյսմոմեկուսացման համապատասխան գործընթացը»:

Թիվ 1

Recent Posts

Եգիպտոսի դեսպանի հետ նախանշվել են համագործակցության շրջանակները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եգիպտոսի Արաբական…

12 mins ago

Բաքվում դաժանաբար սպանվել են Իոսիֆ եւ Լյուդմիլա Տկաչ ամուսինները

Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը հայտնում է հոկտեմբերի 22-ին Բաքվի Նասիմիի շրջանում կատարված դաժան սպանության մասին:…

33 mins ago

Ամբողջ տարածաշրջանը կշահի հաղորդակցությունների ապաշրջափակումից

Ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է տարածաշրջանի հաղորդակցությունների ապաշրջափակման հարցին:…

49 mins ago

BRICS-ի գագաթնաժողովում ընդունվել է ամփոփիչ հռչակագիր

BRICS-ի պետությունների գագաթնաժողովը, որը մեկնարկել է Կազանում հոկտեմբերի 22-ին, կտևի մինչև հոկտեմբերի 24-ը։ Միջոցառմանը ներկա…

52 mins ago

ՀՀ-ում Գվատեմալայի դեսպանը հյուրընկալվել է խորհրդարանում

Հայաստանը կարևորում է Հարավային Ամերիկայի երկրների հետ հարաբերությունների զարգացումը: Դրա վառ ապացույցն են վերջին տարիներին…

1 hour ago

Կարևոր շարժառիթ է, որ հրավեր եմ ստացել անձամբ ՌԴ նախագահից․ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է BRICS-ի գագաթնաժողովին իր մասնակցությանը՝ նշելով, որ այն կարևոր է…

1 hour ago