Հասարակություն

Չինաստանը կվերականգնի բոլոր տեսակի վիզաների տրամադրումն օտարերկրացիներին

Չինաստանը հայտարարել է, որ COVID-19-ի համավարակից հետո առաջին անգամ սահմանները կբացի օտարերկրյա զբոսաշրջիկների համար: Մարտի 15-ից Չինաստանը կվերականգնի բոլոր տեսակի վիզաների տրամադրումը: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությանը:

Ըստ հաղորդագրության՝ զբոսաշրջության ոլորտի խթանումը պետք է օգնի վերակենդանացնել 17 տրիլիոն դոլարի տնտեսությունը, որն անցյալ տարի ցուցաբերել էր վերջին գրեթե կես դարում աճի ամենադանդաղ տեմպերից մեկը:

Ըստ Չինաստանի արտգործնախարարության հայտարարության՝ երկրի այն հատվածները, որտեղ այցելելու համար համավարակից առաջ վիզա չէր պահանջվում, դարձյալ կանցնեն մուտքի անայցագիր ռեժիմի: Սա կներառի Չինաստանի հարավում գտնվող զբոսաշրջային Հայնան կղզին և Շանհայի նավահանգստով անցնող զբոսաշրջային նավերը:

Կվերականգնվի նաև անայցագիր մուտքը հարավային Գուանդուն նահանգ Հոնկոնգից և Մակաոյից օտարերկրացիների կազմակերպված խմբերի համար:

Չինաստանի արտգործնախարարությունում նաև նշել են, որ մինչև 2020 թ.-ի մարտի 28-ը վիզա ստացած այն օտարերկրացիները, որոնց վիզաների գործողության ժամկետը չի անցել, նույնպես կարող են մուտք գործել Չինաստան:

Չինաստանի իշխանությունները կորոնավիրուսի համավարակի պատճառով 2020 թ. մարտի 28-ից ժամանակավորապես արգելել էին օտարերկրյա քաղաքացիների մուտքը երկիր: 2022 թ. դեկտեմբերի սկզբին Չինաստանը մեղմացրել էր կորոնավիրուսով պայմանավորված խիստ սահմանափակումները, որից հետո երկրում վիրուսի լայն տարածում էր սկսվել: 2023 թ. հունվարից մեղմացվել էին նաև կարանտինային սահմանափակումները երկիր մուտք գործողների համար: Չինաստանի իշխանություններն այդ ժամանակ նաև հայտարարել էին, որ փուլ առ փուլ կվերականգնեն Չինաստանից ուղևորությունները դեպի այլ երկրներ:

Թիվ 1

Recent Posts

Fastex-ը՝ Հայաստանի համալսարաններում. Future Economy Summit

Fastex-ը Future Economy Summit-ի շրջանակում հայտարարել է 20,000 FTN-ին համարժեք ՀՀ դրամ մրցանակային ֆոնդով մրցույթի…

10 minutes ago

Միջազգային օլիմպիական կոմիտեի նոր ղեկավար է ընտրվել Քիրստի Քովենտրին

Միջազգային օլիմպիական կոմիտեի նոր ղեկավար է ընտրվել Քիրստի Քովենտրին։ Նա բազմակի օլիմպիական չեմպիոն է և…

23 minutes ago

Մաքգրեգորը ուզում է դառնալ Իռլանդիայի հաջորդ նախագահը

UFC-ի երկու քաշային կարգերում նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորը մտադիր է դառնալ Իռլանդիայի հաջորդ նախագահը:…

38 minutes ago

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Մեքսիկայի Սենատի նախագահի հետ

Աշխատանքային այցով Ստրասբուրգում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Մեքսիկայի Սենատի նախագահ Խերարդո…

53 minutes ago

Ամերիկայի առևտրի պալատը ունի կարևոր դերակատարություն ՀՀ-ում բիզնես մշակույթի զարգացման համար

Ամերիկայի առևտրի պալատը Հայաստանում մարտի 21-ին անց է կացրել իր տարեկան ընդհանուր ժողովը, որին մասնակցել…

1 hour ago

Մենք համոզված ենք, որ խաղաղությունն այլընտրանք չունի. Միրզոյան

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ մարտի 20-ին Բրազիլ պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ…

2 hours ago