Քաղաքականություն

ՀՀ-ն ու իր թիկունքում կանգնած կեղծավոր երկրները պետք է իմանան, թե ինչ հետևանք է լինելու․ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ եթե Երևանը չի ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ապա Բաքուն էլ չի ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը: «Հայաստանն ու նրա թիկունքում կանգնած կեղծավոր երկրները պետք է իմանան, թե ինչ հետևանք է լինելու։ Նրանք պետք է իմանան, որ մեր դեմ ոչ մի կեղտոտ ծրագիր չի իրականանա։

Մենք ուժ ունենք, ընկերներ ունենք, աշխարհում ուժեղ դիրք ունենք և ուժեղ կամք ունենք։ Մենք դա ցույց տվեցինք պատերազմի ժամանակ և հետպատերազմյան շրջանում», – Interfax-ի փոխանցմամբ՝ ասել է Ալիևը շաբաթ օրը Տերտերի շրջանի Թալիշ գյուղից Նովրուզի կապակցությամբ ադրբեջանցիններին ուղղված ուղերձում։ Նրա խոսքերով՝  Հայաստանի ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է հանգիստ ապրել 29 հազար քառ․կմ տարածքում:

«Որպեսզի Հայաստանը հանգիստ ապրի 29 հազար քառ. կմ տարածքում, կա մեկ պայման՝ ընդունել մեր պայմանը՝ պաշտոնապես ճանաչել Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածք, մեզ հետ կնքել խաղաղության պայմանագիր և դելիմիտացիայի աշխատանքներ իրականացնել մեր պայմանների համաձայն:Միայն այս դեպքում նրանք կկարողանան հանգիստ ապրել 29 հազար քառակուսի կիլոմետր տարածքում»,- ասել է նա։

Ալիևը առանձին միջազգային կազմակերպությունների և երկրների մեղադրել է երկակի ստանդարտների մեջ ՝ ադրբեջանական տարածքների «օկուպացիայի» ժամանակ Հայաստանին դատապարտելուց հրաժարվելու համար։

Թիվ 1

Recent Posts

Թուրքիայում Արթուր Դավթյանը դուրս է եկել եզրափակիչ

Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլի մրցաշարում Օլիմպիական խաղերի արծաթե…

13 hours ago

Նոր պատերազմը կանխելու իմ տեսլականը. Էդմոն Մարուքյան

https://youtube.com/watch?v=y-d4XZLOIJ8&si=eGPLcpRZXx2WKvVU

13 hours ago

ՄԱԿ-ի խաղաղապահների տարբերակը չի դիտարկվում

ՄԱԿ-ը չի կարող ապահովել Ուկրաինայի անվտանգությունը, ուստի խաղաղապահների հետ կապված այս տարբերակը չի դիտարկվում։ Այս…

13 hours ago

Fastex-ը՝ Հայաստանի համալսարաններում. Future Economy Summit

Fastex-ը Future Economy Summit-ի շրջանակում հայտարարել է 20,000 FTN-ին համարժեք ՀՀ դրամ մրցանակային ֆոնդով մրցույթի…

13 hours ago

Միջազգային օլիմպիական կոմիտեի նոր ղեկավար է ընտրվել Քիրստի Քովենտրին

Միջազգային օլիմպիական կոմիտեի նոր ղեկավար է ընտրվել Քիրստի Քովենտրին։ Նա բազմակի օլիմպիական չեմպիոն է և…

13 hours ago

Մաքգրեգորը ուզում է դառնալ Իռլանդիայի հաջորդ նախագահը

UFC-ի երկու քաշային կարգերում նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորը մտադիր է դառնալ Իռլանդիայի հաջորդ նախագահը:…

14 hours ago