Լրահոս

Հայությունը ճակատագրական ժամանակներ կանցնի. Արամ Ա

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինը հանդիպում է ունեցել կիպրահայ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Այս մասին տեղեկացնում է Կաթողիկոսարանը․

«Հովուապետական այցելութեամբ Կիպրոս ժամանած Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը, Շաբաթ, 18 Մարտ 2023-ի երեկոյեան, Նիկոսիոյ Ս. Աստուածածին եկեղեցւոյ Իւթիւճեան սրահին մէջ, Նորին Ս. Օծութիւնը հանդիպում ունեցաւ կիպրահայ կազմակերպութեանց ներկայացուցիչներուն հետ: Հանդիպման ներկայ էին Կիպրոսի հայոց թեմի Կաթողիկոսական փոխանորդ Գերշ. Տ. Խորէն Արք. Տողրամաճեան, պետական ներկայացուցիչ Վարդգէս Մահտեսեան, թեմական մարմնի ներկայացուցիչը, Ազգային Վարչութիւնը, Հայաստանի Հանրապետութեան պատուոյ հիւպատոսը, Ս.Դ.Հ.Կ.ի, Հ.Յ.Դ.ի, Ռ.Ա.Կ.ի, Հ.Մ.Ը.Մ.ի, Հ.Ե.Մ.ի, Հ.Բ.Ը.Մ.ի, Հ.Օ.Մ.ի, Կիպրոսի Համազգայինի, Լառնագայի հայկական մարմինի,

Պաֆոսի հայերու վարչութեան ներկայացուցիչները, Նարեկ վարժարաններու հոգաբարձութիւնը, տնօրէնուհին եւ ուսուցչական կազմը, Ազգային Առաջնորդարանի քրիստոնէական դաստիարակութեան յանձնախումբը, Կիպրոսի հոգեւոր կանանց ատենապետուհին եւ կիպրահայ առցանց գործող մամուլի պատասխանատուները:

Սրբազան հայրը Հայրապետին ներկայացուց Կիպրոսի հայ համայնքը ղեկավարող մարմինները, եւ ապա ընդգծեց համերաշխօրէն կատարուած աշխատանքին արդիւնաբերութիւնը՝ յիշելով անցնող տարիներուն կատարուած աշխատանքները:

Վեհափառ Հայրապետը ողջունելով ներկաները՝ ըսաւ, թէ երբ գաղութի մը բոլոր կառոյցները, մտածողութիւնները, տարբերութիւնները, մէկ ամբողջութեան ծիրէն ներս, քով-քովի կու գան ու ներդաշնակ գործունէութիւն կը ծաւալեն՝ կազմակերպուած գաղութի մը խօսուն պատկերը կ՚ուրուագծուի մեր դիմաց: Միակողմանի, միատեսակ ու միապաղաղ մտածողութենէ պէտք է դուրս գանք եւ միախմբուինք հիմնական արժէքներու, մտահոգութիւններու եւ նպատակներու շուրջ, ըսաւ Նորին Սրբութիւնը:

Շարունակելով իր խօսքը՝ ան շեշտեց միասնական գործունէութիւն ծաւալելու անհրաժեշտութիւնը: Հայրապետը ըսաւ. «հայութիւնը ճակատագրական ժամանակներէ կ՚անցնի: Հետեւաբար, այսօր, առաւել քան երբեք, կարիքը ունինք միասնաբար աշխատելու»: Ան կարեւորութեամբ շեշտեց, թէ Սփիւռքի վերակազմակերպումը մեծապէս պիտի նպաստէ Հայաստանի ու Արցախի հզօրացման: Այս ծիրէն ներս Վեհափառ Հայրապետը ընդգծեց, որ Հայաստան-Արցախ-Սփիւռք եռամիութիւնը սոսկ լոզունգ ըլլալէ անդին պէտք է մեր մտածողութեան ուղեցոյց դառնայ: Ան Իր խօսքը կեդրոնացնելով Սփիւռքի վերակազմակերպման վրայ՝ ըսաւ, որ Սփիւռքը իր ներկայ վիճակէն դուրս պէտք է բերել:

Սփիւռքը տարտղնուած է. ան կարիքը ունի համախմբուելու. կարիքը ունի հաւաքական արժէքներու, կեցուածքներու եւ ուղղութիւններու ներդաշնակման: Մեր զանազանութիւնները պահելով հանդերձ՝ պէտք է ներդաշնակենք մեր աշխատանքները: Հետեւաբար, Սփիւռքի վերակազմակերպումը մեզի համար դարձած է անյետաձգելի հրամայական, ըսաւ Նորին Ս. Օծութիւնը:

Յայտնենք, որ Վեհափառ Հայրապետը կիպրահայ կազմակերպութեանց հետ ունեցած իր հանդիպումէն առաջ ունկնդրեց Նիկոսոիոյ Ս. Աստուածածին եկեղեցւոյ մանկապատանեկան երգչախումբը։ Շուրջ 70 մանուկներէ եւ պատանիներէ բաղկացած երգչախումբը, Նորին Սրբութեան հովուապետական այցելութեան առիթով, հրամցուց հայ հոգեւոր եւ ազգային երգերէն փունջ մը:

Հանդիսութեան աւարտին, Վեհափառ Հայրապետը իր հայրական օրհնութիւնը փոխանցեց մանկապատանեկան երգչախումբի անդամներուն։

Նոյն օրը գիշերը, տէր եւ տիկին Վարդգէս եւ Մակի Մահտեսեան, իրենց բնակարանին մէջ, ի պատիւ Վեհափառ Հայրապետին, ընթրիք մը սարքեցին, որուն ներկայ էին Կիպրոսի հայոց թեմի Կաթողիկոսական փոխանորդ Գերշ. Տ. Խորէն Արք. Տողրամաճեան, Կիպրոսի մօտ Լիբանանի դեսպան Գլոտ Ալ-Հաճալ, Ազգային Կեդրոնական Վարչութեան Քաղաքական Ժողովի համա-ատենապետ Գրիգոր Մահսէրեճեան, Կիպրոսի հայոց թեմի երեսփոխանական ժողովի ատենապետ Վահան Այնէճեան եւ տիկինը, Կիպրոսի հայոց թեմի Ազգային Վարչութեան ատենապետ Սեւակ Կիւրիւնլեան ու տիկինը եւ Կաթողիկոսարանի Միջին Արեւելքի միջ-եկեղեցական յարաբերութեանց վարիչ Հոգշ. Տ. Սարգիս Վրդ. Աբրահամեան»:

Թիվ 1

Recent Posts

Առաջարկվում է դիվանագետի յուրաքանչյուր աստիճանի համար սահմանել հավելավճարի նոր չափ՝ 80 տոկոս

Կառավարությունը հավանություն է տվել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում…

5 mins ago

Թուրքիայի անդամակցությունը BRICS-ին արգելափակել Է Հնդկաստանը. BILD

Հնդկաստանն արգելափակել է Թուրքիայի անդամակցությունը ԲՐԻԿՍ-ին՝ Պակիստանի հետ Անկարայի լավ հարաբերությունների պատճառով: Թուրքիայի նախագահ Ռեջեփ…

16 mins ago

ԲՐԻԿՍ-ը կարող է մոտեցնել հավաքական Արևմուտքի գերակայության ավարտը․ Լուկաշենկո

ԲՐԻԿՍ ասոցիացիան ունի ներուժ՝ մոտեցնելու հավաքական Արևմուտքի գերակայության պատմության ավարտը։ Այս մասին հայտարարել է Բելառուսի…

24 mins ago

Սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ ձյան տեսքով

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը զգուշացնում է՝ հոկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը Արարատյան դաշտում օդում…

30 mins ago

Ավելի արդար աշխարհակարգի անցումը հեշտ չի ընթանում. Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը BRICS+-ի գագաթնաժողովին հայտարարել է, թե ավելի արդար աշխարհակարգի անցումը հեշտ չի…

39 mins ago

Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը կարճ զրույց են ունեցել

Տեսախցիկներն արձանագրել են BRICS+ գագաթնաժողովում կլոր սեղանի շուրջ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի կարճ զրույցը:…

47 mins ago