Լրահոս 24/7
20.03.2023

Բացասական եզրակացություն՝ Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով նախագծին

Բացասական եզրակացություն՝ Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով նախագծին

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը քննարկման է ներկայացրել ԱԺ որոշման նախագիծը` «Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին»: Նա նշել է, որ նախագիծը ներկայացնելու համար հիմք է հանդիսացել փաստաբաններ Արսեն Բաբայանի և Սոս Հակոբյանի համատեղ դիմումը:

«Այնտեղ ներկայացված փաստերի վերլուծությունից ենթադրվում է, որ ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանը խախտել է այդ պաշտոնում ընտրված անձի համար սահմանված անհամատեղելիության պահանջները: Այս պայմաններում ԱԺ-ն լիազորված է դիմել ՍԴ` անհամատեղելիության պահանջը խախտած դատավորի լիազորությունների դադարեցման վերաբերյալ դիմումով: «Ժողովրդավարական և իրավական պետություններում անթույլատրելի է պաշտոնատար անձանց կողմից պաշտոնի հետ անհամատեղելի գործունեության իրականացումը, առավել ևս, երբ այն վերաբերվում է ՍԴ դատավորին»,- ասել է Արծվիկ Մինասյանը:

Դիմումում նշվում է, որ Սեդա Սաֆարյանը «Սեդա Սաֆարյան Սերյոժայի» անվանումով որպես անհատ ձեռնարկատեր գրանցվել է ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրում 1994 թվականի օգոստոսի 11-ին:

Պետական ռեգիստրում առկա տեղեկության համաձայն՝ 2023 թվականի հունվարի 27-ին տվյալ ԱՁ-ն հանվել է հաշվառումից, ընդ որում` իրավաբանական անձանց պետական ռեգիստրում «Սեդա Սաֆարյան Սերյոժայի» ԱՁ գործունեության կասեցման կամ դադարեցման վերաբերյալ որևէ այլ գրառում առկա չէ: Այսինքն` պետռեգիստրի գրանցամատյանում առկա տեղեկության համաձայն՝ Սեդա Սաֆարյանն առանց ընդհատումների որպես անհատ ձեռնարկատեր գործել է 1994 թվականի օգոստոսի 11-ից 2023 թվականի հունվարի 27-ը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն իր դիտարկումով համաձայնվել է Արծվիկ Մինասյանի հետ, որ Սեդա Սաֆարյանն իսկապես ունի բարձր մասնագիտական որակավորում ու հիմնավորել է. «Այլապես նրան չէր հաջողվի ՄԻԵԴ-ում ապացուցել, որ 2004 թվականին Վարդենիսում մի ընտանիքի վրա ուղղակի գործ է «կարվել», խախտվել է նրանց արդար դատաքննության իրավունքը և 2004 թվականից մի ամբողջ ընտանիք նստած է եղել բանտում` 13 և 9 տարի ազատազրկմամբ: Այլ բան է, որ այդ ժամանակ երկրի քաղաքական իշխանությունը խրախուսող էր նման դատական վճիռների նկատմամբ»:

«Նախորդ անգամ ՍԴ դիմել էիք «Ապօրինի գույքի բռնագանձման» օրենքի հետ կապված. որևէ կապ կա՞ այս երկու դիմումների միջև և քանի՞ պատգամավոր է Ձեր խմբակցությունից անցնում «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» գործերով: Սեդա Սաֆարյանն ինչ-որ մեկից գումա՞ր է վերցրել, ծառայություն մատուցել, թե՞ ոչ»,- հետաքրքրվել է Վահագն Ալեքսանյանը:

Արծվիկ Մինասյանը պատասխանել է, որ իրենց դիմումը ՍԴ ոչ թե «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքի չեղարկմանն է վերաբերել, այլ վիճարկել են կոնկրետ ձևակերպումներ, որոնք իրավական անորոշություն են ստեղծել: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփինե Դավոյանը նշել է, որ այն բոլոր հիմնավորումները, որոնք ներկայացվել են` Սեդա Սաֆարյանը ձեռնարկատիրական գործունեությամբ է զբաղվել, այդպես չէ:

Ի պատասխան Արփինե Դավոյանի` Արծվիկ Մինասյանը տեղեկացրել է, որ ներկայացված դիմումը փաստի վրա հիմնված դիմում է: «Ունենք հստակ փաստեր, որոնց համադրման արդյունքում կարիք կա, որ ՍԴ -ն անդրադառնա այս հարցերին, տա պատասխան, անի մեկնաբանություն»,- ասել է Արծվիկ Մինասյանը:

Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հետաքրքրվել է, թե Սեդա Սաֆարյանի փաստաբանական լիցենզիայի կասեցումը և անհատ ձեռանարկատիրոջ կարգավիճակի դադարեցումն ինքնուրույն է իրականացրել, թե որևիցե այլ պետական մարմին, այլ հասարակական կազմակերպություն հայտնաբերել է խախտումը, որից հետո Սեդա Սաֆարյանը ձեռնարկել է գործողություններ:

«Չեք կարծո՞ւմ, որ ՍԴ-ի համար արհեստական թրաֆիկ եք ստեղծում, որ «Ապօրինի գույքի բռնագանձման» օրենքի հետ կապված քննարկումը հետաձգվի: Վերջին ժամանակահատվածում «Հայաստան» խմբակցությունը ՍԴ-ի վրա հարձակում էր սկսել, ես եմ դա այդպես անվանում, շաբաթը մեկ մի հատ դիմում էր ուղարկում, որ ծավալի մեջ ՍԴ-ն պարզապես չկարողանա գործի»,- ասել է Վլադիմիր Վարդանյանը:

Ի պատասխան` Արծվիկ Մինասյանն ասել է, որ իրենք չեն որոշողը՝ Սեդա Սաֆարյանը պաշտոնանկ կարվի՞, թե՞ ոչ, որոշողը ՍԴ-ն է, այն ատյանն է, որի անդամ է ներկայումս Սեդա Սաֆարյանը, և որը համարվում է սահմանադրական արդարադատության իրականացման բարձրագույն մարմին:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյան էլ հետաքրքրվել է Արծվիկ Մինասյանից, թե այս փաստերի վերաբերյալ ուսումնասիրություն իրականացնելու, եզրակացություն տալու համար արդյո՞ք շահերի բախման վերաբերյալ դիմել են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով: Արծվիկ Մինասյանը տեղեկացրել է, որ չեն դիմել և հավելել է, որ իրենց ներկայացրած դիմումի մեջ շահերի բախման վերաբերյալ վերլուծություն չկա:

Հարակից զեկուցող Արուսյակ Ջուլհակայանն իր ելույթում նշել է, որ «Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված նախագծում նշվում է երեք ժամկետ. մեկամսյա ժամկետի սկիզբ «Հայաստան» խմբակցությունը համարում է 2022 թվականի սեպտեմբեի 15-ը` Սեդա Սաֆարյանի` որպես ՍԴ դատավոր ընտրվելու օրը, և եզրակացնում է, որ մեկամսյա ժամկետն ավարտվել է 2022 թվականի հոկտեմբերի 16-ին: Ըստ «Հայաստան» խմբակցության` Սեդա Սաֆարյանն ընտրվելուց հետո շարունակել է հանդես գալ որպես փաստաբան:

Արուսյակ Ջուլհակյանը նշել է, որ սեպտեմբերի 15-ը ժամկետի սկիզբ ընդունելն անհեթեթ է, քանի որ առաջնորդվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 31 հոդվածի 5-րդ մասի` ստացվում է, որ անձը, չլինելով դատավոր, կարող է խախտել դատավորի անհամատեղելիության պահանջները: Անդրադառնալով մյուս ներկայացված ժամկետի խախտմանը` նա հղում է արել «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասին եւ նշել, որ ՍԴ նորընտիր դատավորն իր պաշտոնը ստանձնում է երդումը տալուց հետո անհապաղ, «Հայաստան» դաշինքը եզրակացնում է, որ Սեդա Սաֆարյանը դատավորի պաշտոնը ստանձնել է 2022 թվականի դեկտեմբերի 10-ին և ըստ դրա` համարում է, որ նա իր ձեռնարկատիրական գործունեությունը պետք է դադարեցներ 2023 թվականի հունվարի 11-ին:

Արուսյակ Ջուլհակյանը տեղեկացրել է, որ ՀՀ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն ԱԺ-ի կողմից ընտրված կամ նշանակված անձը Սահմանադրությամբ կամ օրենքով սահմանված դեպքերում պաշտոնը ստանձնում է ԱԺ նիստում երդվելուց հետո: Սեդա Սաֆրայանի` ԱԺ-ում երդմամբ իր լիազորությունները ստանձնելու օրը դեկտեմբերի 16-ն է:

Արուսյակ Ջուլհակյանն արձանագրել է, որ 2022 թվականի նոյեմբերի 30-ին Սեդա Սաֆարյանը, հաշվի առնելով «Փաստաբանության մասին» օրենքը, դիմել է ՀՀ փաստաբանների պալատ խնդրանքով` կասեցնել փաստաբանական գործունեությամբ զբաղվելու իր արտոնագրի գործողությունը նույն թվականի դեկտեմբերի 8-ից:

Հարակից զեկուցողը տեղեկացրել է, որ 2022 թվականի դեկտեմբերի 16-ին Սեդա Սաֆարյանը դիմել է ՊԵԿ և ներկայացրել է հայտարարություն իր ձեռնարկատիրական գործունեությունն այդ օրվանից անորոշ ժամկետով դադարեցնելու մասին: «Կարծում եմ, որ չենք կարող խոսել դատավորի կողմից անհամատեղելիության պահանջների բովանդակային խախտման մասին, եթե կա խախտում, ապա դա տեխնիկական է»,- ասել է Արուսյակ Ջուլհակյանը:

Հանձնաժողովը դիմումի նախագծին տվել է բացասական եզրակացություն: Հարցը քննարկվել է Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` մարտի 20-ի նիստում:

Լրահոս
Նիկոլ Փաշինյանը և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
19:04
Նիկոլ Փաշինյանը և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ «Firebird AI»-ի բացմանը
17:32
Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ «Firebird AI»-ի բացմանը
Մասկը Լուսնի վրա ռոբոտացված գործարաններ կկառուցի
15:51
Մասկը Լուսնի վրա ռոբոտացված գործարաններ կկառուցի
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»․ Մխիթար Հայրապետյան
13:59
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»․ Մխիթար Հայրապետյան
Բացահայտվել է Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը
12:53
Բացահայտվել է Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը
Նիկոլ Փաշինյանը զանգահարել է Իլհամ Ալիևին
12:42
Նիկոլ Փաշինյանը զանգահարել է Իլհամ Ալիևին
2025թ․ օգոստոսի 8-ը սահմանագիծ է, և ՀՀ պատմությունը կարող ենք բաժանել դրանից առաջի և դրանից հետոյի․ վարչապետի ուղերձը
12:22
2025թ․ օգոստոսի 8-ը սահմանագիծ է, և ՀՀ պատմությունը կարող ենք բաժանել դրանից առաջի և դրանից հետոյի․ վարչապետի ուղերձը
Հայաստանի իշխանությունները պարտավոր են ինքնիշխանություն հաստատել
12:15
Հայաստանի իշխանությունները պարտավոր են ինքնիշխանություն հաստատել
Տեսնենք ՌԴ որեւէ պաշտոնյա կանդրադառնա՞ Զելենսկի-Բայրամով ջերմ հանդիպմանը, թե՞ ադրբեջանցիներին քննադատելը տաբու է
11:53
Տեսնենք ՌԴ որեւէ պաշտոնյա կանդրադառնա՞ Զելենսկի-Բայրամով ջերմ հանդիպմանը, թե՞ ադրբեջանցիներին քննադատելը տաբու է
«Եթե դու վարչապետ ես, չի նշանակում՝ ինչ ուզես, կարաս անես»․ Նարեկ Կարապետյան
16:55
«Եթե դու վարչապետ ես, չի նշանակում՝ ինչ ուզես, կարաս անես»․ Նարեկ Կարապետյան
Մեկնարկել է Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստը
16:39
Մեկնարկել է Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստը
ՀԷՑ-ում հաշվիչների գնման մրցույթից 500 մլն դրամից ավելի խնայողություն է արձանագրվել
16:24
ՀԷՑ-ում հաշվիչների գնման մրցույթից 500 մլն դրամից ավելի խնայողություն է արձանագրվել
Խստորեն դատապարտում ենք Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ նախաձեռնված հետապնդումները․ Լևոն Քոչարյան
16:00
Խստորեն դատապարտում ենք Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ նախաձեռնված հետապնդումները․ Լևոն Քոչարյան
Իրանը մտադիր է արգելել ԱՄՆ-ի և Իսրայելի նավերի անցումը Հորմուզի նեղուցով
15:44
Իրանը մտադիր է արգելել ԱՄՆ-ի և Իսրայելի նավերի անցումը Հորմուզի նեղուցով
Ընդդիմությունը նկատել է, որ Հայաստանում կա ժողովուրդ, որը իշխանություն կրողն է և ձևավորողը. Ղազարյան
15:34
Ընդդիմությունը նկատել է, որ Հայաստանում կա ժողովուրդ, որը իշխանություն կրողն է և ձևավորողը. Ղազարյան