Երեւանի քաղաքապետարանում Հակակոռուպցիոն կոմիտեի վերջին գործողությունները եւս մեկ անգամ գալիս են հիշեցնելու, որ պետական, համայնքային եւ, առհասարակ, հարկատուների հաշվին պաշտոն զբաղեցնելն ինչքան պատվաբեր է, կրկնակի էլ պատասխանատվության բաժին է ենթադրում: Այս մասին գրել է Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Չցանկանալով խախտել անմեղության կանխավարկածը՝ քննությունից ակնկալում եմ լրիվ եւ բազմակողմանի բացահայտում. սա է պահանջում Երեւանի եւ երեւանցու շահը:
Միեւնույն ժամանակ սթափության կոչ եմ անում քաղաքապետարանի եւ համայնքային կազմակերպությունների անխտիր բոլոր աշխատակիցներին՝ հորդորելով իրենց ջանքերը ծառայեցնել բացառապես մայրաքաղաքին»,- նշել է Ավինյանը:














