Աշխարհ

Ռուսաստանն ու Վրաստանը կանգնած են վիզաների վերացման շեմին

Ռուսաստանն ու Վրաստանը կանգնած են ուղիղ չվերթների վերականգնման և վիզաների վերացման շեմին։ Այս մասին չորեքշաբթի օրը հայտարարել է Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը:

Կալաշնիկովը նշել է, որ դժվար է ասել, թե երբ տեղի կունենան այդ որոշումները և ինչ հերթականությամբ։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով ռուսական ավիաընկերություններին 2019 թվականի հուլիսի 8-ից ժամանակավորապես արգելվել էր օդային փոխադրումներ իրականացնել դեպի Վրաստան։

Նույն օրը ուժի մեջ էր մտել Ռուսաստանի տրանսպորտի նախարարության որոշումը՝ դադարեցնելու վրացական ավիաընկերությունների թռիչքները դեպի Ռուսաստան։

Ռուսաստանի իշխանություններն այս քայլին դիմեցին այն բանից հետո, երբ 2019 թվականի հունիսի 20-ին Թբիլիսիում մի քանի հազար մարդ հակառուսական ցույց էր կազմակերպել խորհրդարանի շենքի մոտ։

Թիվ 1

Recent Posts

Այդքան երիտասարդ տարիքում էլ ով ունի կուրծքն այդքան մեդալներով ծածկելու հնարավորություն. Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը գրել է. «ՀՀ կառավարությունը պետք է օրենսդրական նախաձեռնությամբ և հաստատի գեներալիսիմուս բարձրագույն…

14 hours ago

Թունավոր փրփուրը ծածկել է Նյու Դելիի Յամունա գետը

Հնդկաստանում սուրբ համարվող Յամունա գետը Նյու Դելիով հոսելիս ծածկվել է սպիտակ փրփուրի հաստ շերտով։ Ինչպես…

14 hours ago

«ՀՀ վարչապետի գավաթ»․ Փաշինյանը ներկա է գտնվել պարգևատրման արարողությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Էջմիածնում ներկա է գտնվել «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի…

14 hours ago

Արագածի տարածաշրջանում ձյուն է տեղում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում տեղում…

15 hours ago

Ֆրանսիայի ԱԳՆ-ն ասել է, թե երբ Ուկրաինան կստանա Mirage 2000 ինքնաթիռ

Առաջին Mirage 2000 ինքնաթիռը Կիև կմատակարարվի 2025 թվականի սկզբին, հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար…

15 hours ago

«Նախատեսվում է ստեղծել զբոսաշրջային 7 կլաստեր»․ Պապոյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 19-ին այցելել է Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաք, որտեղ…

16 hours ago