Քաղաքականություն
24.03.2023

Պապիկյանը ԵԱՀԿ խորհրդի նիստում անդրադարձել է Հաագայի որոշմանը

Պապիկյանը ԵԱՀԿ խորհրդի նիստում անդրադարձել է Հաագայի որոշմանը

Մարտի 23-ին ԵԱՀԿ-ում Հայաստանի առաքելության նախաձեռնությամբ ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստի օրակարգ է բերվել «Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ իրավիճակի սրմանն ուղղված Ադրբեջանի շարունակական ագրեսիվ քաղաքականությունը և ստանձնած պարտավորությունների խախտումները» ընթացիկ հարցը:

ՀՀ առաքելության ղեկավար, դեսպան Արմեն Պապիկյանը նիստի ընթացքում հանգամանորեն անդրադարձել է Արցախի և Հայաստանի Հանրապետության դեմ ուղղված Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությանը, Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտում իրավիճակի սրմանը և մարտի 22-ին հակառակորդի կրակոցից ՀՀ զինծառայողի մահացու վիրավորման դեպքին:

ՀՀ մշտական ներկայացուցիչը ընդգծել է, որ 2020 թ. ռազմական գործողությունների դադարեցումից ի վեր Ադրբեջանը շարունակում է տարբեր ձևաչափերով ընդունված եռակողմ և քառակողմ հայտարարությունների կոպտագույն ոտնահարումները և գործնականում չի մնացել այդ հայտարարությունների մի դրույթ, որն այս պահի դրությամբ Ադրբեջանը խախտած չլինի՝ հայ գերիներին, պատանդներին, մինչ օրս ապօրինի անազատության մեջ պահելուց մինչև Լաչինի միջանցքի և տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը խոչընդոտելը:

Արմեն Պապիկյանն անդրադարձել է Արդարադատության միջազգային դատարանի 2023 թ. փետրվարի 22-ի որոշմանը, որով Ադրբեջանին պարտադրվել է ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները՝ ապահովելու Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների երկու ուղղություններով անխափան տեղաշարժը:

Մշտական ներկայացուցիչը շեշտել է, որ դատարանի որոշումներն իրավաբանորեն պարտադիր են, սակայն արդեն 100 օրից ավելի է, ինչ Ադրբեջանը շարունակում է Լաչինի միջանցքի շրջափակումը, որն ուղեկցվում է Արցախում հումանիտար աղետ ստեղծելուն ուղղված գործողություններով և ի ցույց է դնում բարձր մակարդակով էթնիկ զտումներ իրականացնելու ուղղությամբ Ադրբեջանի անթաքույց քաղաքականությունը:

Արմեն Պապիկյանը շեշտել է, որ Ադրբեջանը շարունակաբար խոչընդոտում է Լեռնային Ղարաբաղ և հարակից շրջաններ փախստականների և ներքին տեղահանվածների վերադարձը, միևնույն ժամանակ վերաբնակեցնում է Լեռնային Ղարաբաղի իր վերահսկողության տակ անցած տարածքները՝ ժողովրդագրական պատկերը փոխելու նպատակով:

ՀՀ առաքելության ղեկավարն ընդգծել է, որ Ադրբեջանի նախագահի ռազմատենչ հռետորաբանությունը միտված է ամբողջությամբ խաթարելու Հարավային Կովկասում կայունություն հաստատելու ջանքերը և դիմելու լայնածավալ ուժի կիրառման ինչպես Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ։

Բարձր գնահատելով մի շարք երկրների հստակ հայտարարությունները Լաչինի միջանցքի անհապաղ վերաբացման վերաբերյալ՝ դեսպանն ընդգծել է ցեղասպանությունների կանխարգելման միջազգային մեխանիզմների գործարկման, ինչպես նաև Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք առաքելության գործուղման հրամայականը:

Լրահոս
Ալիեւը «պահանջում է» առ ոչինչ ճանաչել ԵԱՀԿ Բարձր պլանավորման խմբի կազմած ռազմական քարտեզը
11:47
Ալիեւը «պահանջում է» առ ոչինչ ճանաչել ԵԱՀԿ Բարձր պլանավորման խմբի կազմած ռազմական քարտեզը
Թուրքիայում Արթուր Դավթյանը դուրս է եկել եզրափակիչ
19:55
Թուրքիայում Արթուր Դավթյանը դուրս է եկել եզրափակիչ
Նոր պատերազմը կանխելու իմ տեսլականը. Էդմոն Մարուքյան
19:45
Նոր պատերազմը կանխելու իմ տեսլականը. Էդմոն Մարուքյան
ՄԱԿ-ի խաղաղապահների տարբերակը չի դիտարկվում
19:27
ՄԱԿ-ի խաղաղապահների տարբերակը չի դիտարկվում
Fastex-ը՝ Հայաստանի համալսարաններում. Future Economy Summit
19:13
Fastex-ը՝ Հայաստանի համալսարաններում. Future Economy Summit
Միջազգային օլիմպիական կոմիտեի նոր ղեկավար է ընտրվել Քիրստի Քովենտրին
19:01
Միջազգային օլիմպիական կոմիտեի նոր ղեկավար է ընտրվել Քիրստի Քովենտրին
Մաքգրեգորը ուզում է դառնալ Իռլանդիայի հաջորդ նախագահը
18:45
Մաքգրեգորը ուզում է դառնալ Իռլանդիայի հաջորդ նախագահը
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Մեքսիկայի Սենատի նախագահի հետ
18:30
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Մեքսիկայի Սենատի նախագահի հետ
Ամերիկայի առևտրի պալատը ունի կարևոր դերակատարություն ՀՀ-ում բիզնես մշակույթի զարգացման համար
18:22
Ամերիկայի առևտրի պալատը ունի կարևոր դերակատարություն ՀՀ-ում բիզնես մշակույթի զարգացման համար
Մենք համոզված ենք, որ խաղաղությունն այլընտրանք չունի. Միրզոյան
17:45
Մենք համոզված ենք, որ խաղաղությունն այլընտրանք չունի. Միրզոյան
Ինչ է ներառում ՀՀ-ի կողմից Սիրիային ուղարկված մարդասիրական բեռը
17:32
Ինչ է ներառում ՀՀ-ի կողմից Սիրիային ուղարկված մարդասիրական բեռը
Ֆրանսիան և Իտալիան են արգելափակել Ուկրաինային օգնության փաթեթը. Bloomberg
17:29
Ֆրանսիան և Իտալիան են արգելափակել Ուկրաինային օգնության փաթեթը. Bloomberg
Օգտագործեցինք մեր հնարավորությունները. Վիլի Սանյոլ
16:57
Օգտագործեցինք մեր հնարավորությունները. Վիլի Սանյոլ
Էրդողանը շնորհավորել է Ալիևին՝ մաղթելով խաղաղություն
16:46
Էրդողանը շնորհավորել է Ալիևին՝ մաղթելով խաղաղություն
Չեմ ցանկանում շտապել և տրամադրությունների որևէ փոփոխություն արձանագրել. Աբազյան
16:31
Չեմ ցանկանում շտապել և տրամադրությունների որևէ փոփոխություն արձանագրել. Աբազյան