Քաղաքականություն

ՀԱՊԿ-ի որոշ երկրներում ուժի մեջ է մտել իրավական օգնության տրամադրման համաձայնագիրը

Ուժի մեջ է մտել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների տարածքներում հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների ժամանակավոր տեղաբաշխման հետ կապված գործերով իրավասության և իրավական օգնության ցուցաբերման հարցերի շուրջ համաձայնագիրը: Այս մասին նշվում է ՀԱՊԿ-ի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:

«Միջազգային պայմանագիրը վավերացվել է Բելառուսի Հանրապետությունում, Ղրղզստանի Հանրապետությունում, Ռուսաստանի Դաշնությունում և Տաջիկստանի Հանրապետությունում և 21-րդ հոդվածին համապատասխան՝ հիշյալ պետությունների համար ուժի մեջ է մտել 2023 թվականի մարտի 24-ին», – ասված է տեքստում։ Մամուլի ծառայությունում հիշեցրել են, որ համաձայնագիրը ՀԱՊԿ անդամներն ստորագրել են 2021 թվականի սեպտեմբերի 16-ին Դուշանբեում։

«Այս փաստաթղթի հիման վրա կիրականացվի ՀԱՊԿ անդամ պետությունների իրավասու մարմինների՝ զինվորական ոստիկանության, զինվորական հետաքննության, զինվորական դատախազության, ռազմական դատարանների (տրիբունալների) համագործակցություն՝ քրեական և վարչական գործերով, այն անձանց նկատմամբ, որոնք մտնում են հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների կազմի մեջ», – հստակեցրել են կազմակերպությունում։


Ավելի վաղ հաղորդվել էր, որ փաստաթուղթը նաև ուղղված է այն հանցագործությունների օպերատիվ հետաքննությանը, որոնք կատարվել են տեղաբաշխման վայրերում ուղարկող կողմի կազմավորումների մեջ մտնող անձանց կողմից ընդունող կողմի քաղաքացիների դեմ՝ հանցանքի վայրում ձերբակալման դեպքում։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայնագրի վավերացման մասին օրենքն ստորագրել էր 2022 թվականի մայիսի 28-ին:

Թիվ 1

Recent Posts

Պետական միջոցառումներին օրհներգը կհնչի կենդանի կատարմամբ

Պետական միջոցառումների ժամանակ պարտադիր կդառնա օրհներգի կենդանի կատարումը. կառավարությունը համապատասխան որոշում է ընդունել։ «Ցանկացած միջոցառում,…

4 minutes ago

Ես հայ ժողովրդի պատմության ամենաբարձր կուսակցության անդամ եմ. Հակոբյան

«Ես հայ ժողովրդի պատմության ամենաբարձր կուսակցության անդամ եմ ինձ համարում, նորից թույլ տվեք կրկնել՝ ես…

23 minutes ago

Նախագահ Թրամփը հավատարիմ է այս գործընկերությանը, ես՝ նույնպես. Վենս

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը X-ի իր էջում գրառում է կատարել Հայաստան և Ադրբեջան կատարած…

44 minutes ago

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…

15 hours ago

«Խաղաղության օրակարգը Վենսի այցի կենտրոնում»

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…

16 hours ago

Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…

18 hours ago