Այսօր Թիվ1-ը տեսանյութ էր հրապարակել, որտեղ երևում էր, թե ինչպես է հանդիպակաց գոտի դուրս եկած մեքենան վրաերթի ենթարկում հետիոտնին և հեռանում։ Նախքան տեսագրության հրապարակումը՝ կատարվածի վերաբերյալ ոստիկանությունում ահազանգ էր հնչել և ճանապարհային ոստիկանության Երևանը սպասարկող 1-ին սպայական գումարտակի հետախուզության խմբի ծառայողները դեպքից 20 րոպե անց հայտնաբերել էին «BMW»-ն ու այն վարած անձին։
Մեքնեան տեղափոխվել է ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք։ Վրաերթի ենթարկված կինը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բուժհաստատություն։ Դեպքի հանգամանքները պարզվում են։ Կատարվում է հետաքննություն։