Մանկական նյարդաբանության և նյարդավիրաբուժության ոլորտում առկա իրավիճակը, փոփոխություններն ու զարգացումները քննարկվել են առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի գլխավորությամբ բժշկական կենտրոնների ղեկավարների և մասնագետների հետ հանդիպմանը, որին ներկա էր նաև Սանկտ Պետերբուրգի Պոլենովի անվան նյարդավիրաբուժության ինստիտուտի մանկական ծառայության ղեկավար, դոկտոր, պրոֆեսոր Վիլյամ Խաչատրյանը:
Հանդիպման ընթացքում նախանշվել է աշխատանքային քարտեզ, որի տրամաբանությամբ էլ պետք է զարգացնել ոլորտի առաջընթացը: Մանկական նյարդաբանական հիվանդությունների հայտնաբերումից մինչև բուժումը, հսկողության գործընթացը կդիտարկվի որպես ամբողջական շղթա, իսկ հատուկ հարթակների միջոցով հնարավոր կլինի ուժեղացնել հիվանդանոցների միջև համագործակցությունը:
Հանդիպման ավարտին նախարար Անահիտ Ավանեսյանը մանկական նյարդավիրաբուժության ծառայության զարգացման գործում մեծ ներդրումների, երկար տարիների բեղմնավոր համագործակցության համար Սանկտ Պետերբուրգի Պոլենովի անվան նյարդավիրաբուժության ինստիտուտի մանկական ծառայության ղեկավար, դոկտոր, պրոֆեսոր Վիլյամ Խաչատրյանին պատվոգիր է շնորհել:
Ուկրաինայում անցկացված վերջին սոցիոլոգիական հարցումն արձանագրել է հետևյալ պատկերը՝ երկրի բնակիչների 50%-ը որևէ պայմանով պատրաստ…
Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. ԱՄՆ…
Բրազիլիա պաշոտանական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել այդ երկրի ամենամեծ…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Ս. Խանզադյանի անվան թիվ 184 ավագ դպրոց, որտեղ կառուցվել…
Մարտի լույս 22-ի գիշերը Ստամբուլում հակակառավարական ցույցին մասնակցել է 210 հազար մարդ: Այդ մասին հայտարարել…
Հանրապետության տարածքում մարտի 22-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 23-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային…