Քաղաքականություն
30.03.2023

Միրզոյանը Մալթայի նախագահին է ներկայացրել Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը

Միրզոյանը Մալթայի նախագահին է ներկայացրել Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը

Մարտի 30-ին Վալետայում Մալթայի Հանրապետության նախագահ Ջորջ Վելլան ընդունել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին: 

Զրուցակցիները կարևորել են միջպետական հարաբերությունների հաստատումից ի վեր Հայաստանից առաջին երկկողմ պաշտոնական բարձրաստիճան այցը Մալթա և համոզմունք հայտնել, որ այն նոր լիցք կհաղորդի երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցության հետագա զարգացմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև բազմակողմ հարթակներում Հայաստանի և Մալթայի միջև փոխգործակցության հարցեր: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել ՀՀ-ԵՄ ընդլայնվող գործընկերությանը: Արարատ Միրզոյանն ընդգծել է Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման և բարեփոխումների հավակնոտ օրակարգի իրականացման ուղղությամբ ԵՄ շարունակական աջակցությունը:

Զրուցակիցների ուշադրության կենտրոնում էին նաև տարածաշրջանային անվտանգության հարցերը: ՀՀ ԱԳ նախարարը Մալթայի նախագահին է ներկայացրել Հարավային Կովկասում ստեղծված անվտանգային իրավիճակը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները:

Հանդիպման ընթացքում նախարար Միրզոյանն ընդգծել է Ադրբեջանի կողմից արգելափակված Լաչինի միջանցքի առանց նախապայմանների վերաբացման կարևորությունը, Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանության և սանդրանքների փոխարեն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգությանը վերաբերող  առանցքային հարցերի շուրջ կառուցողական մոտեցման ցուցաբերումը և հանձնառությունների իրագործումը:

Լրահոս
«Կոպեկ առ կոպեկ վերադարձնելով» հարց չի լուծվելու
10:18
«Կոպեկ առ կոպեկ վերադարձնելով» հարց չի լուծվելու
Համաշխարհային օվկիանոսի մակարդակն անսպասելիորեն բարձրացել է
19:58
Համաշխարհային օվկիանոսի մակարդակն անսպասելիորեն բարձրացել է
Կատարը գազ կմատակարարի Սիրիա
19:41
Կատարը գազ կմատակարարի Սիրիա
ՊՆ վարչական համալիրում անցկացվել է երկօրյա մասնագիտական հավաք-խորհրդակցություն
19:26
ՊՆ վարչական համալիրում անցկացվել է երկօրյա մասնագիտական հավաք-խորհրդակցություն
ՊԵԿ նախագահը հյուրընկալել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին
19:03
ՊԵԿ նախագահը հյուրընկալել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին
Մինչև խաղաղության համաձայնագիր չստորագրվի, կայունություն չի լինի. Ալիև
18:48
Մինչև խաղաղության համաձայնագիր չստորագրվի, կայունություն չի լինի. Ալիև
2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն է
18:39
2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն է
Թրամփը Պուտինի հետ քննարկել է Ուկրաինայում պատերազմն ավարտելու հարցը
18:28
Թրամփը Պուտինի հետ քննարկել է Ուկրաինայում պատերազմն ավարտելու հարցը
Քննարկվել են ՀՀ-Միացյալ Թագավորություն երկկողմ հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր
18:08
Քննարկվել են ՀՀ-Միացյալ Թագավորություն երկկողմ հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր
Նիկոլ Փաշինյանը կմեկնի Մոսկվա
17:48
Նիկոլ Փաշինյանը կմեկնի Մոսկվա
Հույս ենք հայտնում, որ փաստաթուղթը շուտափույթ կստորագրվի. ՀԱՊԿ
17:31
Հույս ենք հայտնում, որ փաստաթուղթը շուտափույթ կստորագրվի. ՀԱՊԿ
Այժմ ժամանակն է ստորագրելու և վավերացնելու պայմանագիրը. Մարկո Ռուբիո
17:23
Այժմ ժամանակն է ստորագրելու և վավերացնելու պայմանագիրը. Մարկո Ռուբիո
ԵՄ գործընկերների հետ պետք է քննարկենք, թե ինչ փոփոխություններ մտցնենք մանդատում. Միրզոյան
16:59
ԵՄ գործընկերների հետ պետք է քննարկենք, թե ինչ փոփոխություններ մտցնենք մանդատում. Միրզոյան
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ
16:44
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ
Եվրոպայի խորհուրդը ևս ողջունել է հայ-ադրբեջանական հայտարարությունները
16:24
Եվրոպայի խորհուրդը ևս ողջունել է հայ-ադրբեջանական հայտարարությունները