Լրահոս

EDS-ը համերաշխություն է հայտնել արցախցիներին

«Եվրոպայի դեմոկրատ ուսանողներ» (EDS, համաեվրոպական ուսանողական և երիտասարդական քաղաքական ասոցիացիա, Եվրոպական ժողովրդական կուսակցության պաշտոնական ուսանողական կազմակերպություն) կազմակերպությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ խստորեն դատապարտելով է 2022 թվականի դեկտեմբերից Ադրբեջանի պետության կողմից հովանավորվող բնապահպանների կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը։

«Այս ակցիան լուրջ հումանիտար ճգնաժամ է առաջացրել և հանդիսանում է մարդու հիմնարար իրավունքների և 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին հայտարարության աղաղակող խախտում:

Մենք համերաշխ ենք Լեռնային Ղարաբաղի (Արցախի) ժողովրդի հետ, որը պատանդ է և զրկված է առաջին անհրաժեշտության իրերից, ինչպիսիք են սնունդը, էլեկտրաէներգիան, գազը և դեղորայքը: Մենք Ադրբեջանից պահանջում ենք անհապաղ բացել Լաչինի միջանցքը և հարգել 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը։ Ադրբեջանի չդադարող ագրեսիվ գործողությունները, ատելության և ուժի սպառնալիքի հռետորաբանությունը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ անընդունելի են։

Մենք կոչ ենք անում Ադրբեջանին վերսկսել հակամարտության կարգավորման բանակցությունները և կրկին ներգրավվել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացում ՝ Հելսինկյան Եզրափակիչ ակտի սկզբունքների հիման վրա, ներառյալ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) ինքնորոշումը: Բացի այդ, մենք կոչ ենք անում Եվրոպական Միության անդամ պետություններին դիտարկել Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը ՝ կապված Հայաստանի Հանրապետության տարածքում Ադրբեջանի կողմից բազմիցս իրականացվող ռազմական ագրեսիայի հետ ՝ խախտելով նրա ինքնիշխանությունը:

Եվրոպացի դեմոկրատ ուսանողները կշարունակեն աջակցել Լեռնային Ղարաբաղի (Արցախի) ժողովրդին և արդարություն պահանջել նրա իրավունքների և անվտանգության պաշտպանության համար»,- ասված է հայտարարության մեջ:

Թիվ 1

Recent Posts

Վերադառնում եմ խաղաղության ավելի մեծ վստահությամբ. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել, որում հայտնել է, որ հայրենիք…

3 minutes ago

Էմանուել Մակրոնը կժամանի Հայաստան

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 4-ին կժամանի Հայաստան՝ մասնակցելու Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ…

9 minutes ago

Ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ չքանդել․ Սերժ Սարգսյանը՝ նախընտրական շրջանի մասին

Ես չգիտեմ մնացածներն ինչով են զբաղված, բայց ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ…

18 hours ago

Հատուկ շնորհակալություն եմ հայտնում Բակո Սահակյանի որդուն՝ Տիգրանին. Բագրատ Սրբազան

«Ինձ ոչ մեկ ազատությունից ոչ զրկել է, ոչ էլ կարող է զրկել, քանի որ ոչ…

18 hours ago

Օրը ցերեկով մարտաֆիլմ հիշեցնող տեսարաններ են, սա՞ է «բարեփոխումների» ենթարկված իրավապահ համակարգը

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է. «Երեկ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած…

19 hours ago

Եվրոպոլում Հայաստանի կողմից կապի սպա կնշանակվի

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը փետրվարի 18-ին ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի…

19 hours ago