Հասարակություն

Լիսագորի բնակիչները սննդի հարցերը լուծում են Գորիսից. Ստեփանակերտի հետ կապը լրիվ կտրված է

1in.am. Շուշիի շրջանի չորս գյուղեր՝ Մեծ Շեն, Հին Շեն, Եղցահող և Լիսագոր, մարտի 25-ից կտրված են Ստեփանակերտից և Արցախի մյուս բնակավայրերից։ Ադրբեջանի զինված ուժի ստորաբաժանումը շաբաթ օրը հատել է կողմերի շփման գիծը Շուշիի շրջանում, զբաղեցրել է 2094,0 նիշով բարձունքը (Սարըբաբա լեռից 2,9 կմ հյուսիս-արևելք) և սկսել դիրքի ինժեներային կահավորում։

Լիսագոր համայնքի ղեկավար Գագիկ Նասիբյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ դա միակ այլընտրանքային ճանապարհն էր, որտեղով մարդիկ անցնում էին դեպի Ստեփանակերտ և հակառակ ուղղությամբ. «Ինչ վերաբերում է մեր համայնքի բնակիչներին, նրանք հարկ եղած դեպքում սննդի հետ կապված հարցերը լուծում են Գորիսից, ավելի հարմար տարբերակով, քանի որ դեպի Ստեփանակերտ ճանապարհը փակ է: Իսկ այլընտրանքային ճանապարհն օգտագործվում էր քաղաքացիական անձանց տեղափոխման համար: Այս պահի դրությամբ ճանապարհը փակվել է և կապը լրիվ կտրվել է Արցախի հետ»,-ասաց նա:

Լիսագոր համայնքի ղեկավարը նկատեց, որ այդ հատվածը առաջ էլ, հիմա էլ ռուս խաղաղապահներն են վերահսկում: «Մինչև հիմա ոչ մի փոփոխություն չի եղել, ինչ-որ բանակցություներ են անում իրար հետ, մեզ այդ մասին տեղեկություն չեն տվել»:

Դիտարկմանը, որ Ադրբեջանն ինչ ուզում անում է և որևէ արձագանք ռուս խաղաղապահների կողմից չկա, Նասիբյանն ասաց. «Քայլեր ձեռնարկում են, ասենք, եթե ռուսական խաղաղապահների վերահսկողության գոտում է գտնվում տեղի ունեցածը, իրենք գնում ու բանակցում են, իսկ բանակցությունների արդյունքները մեզ հայտնի չեն: Եթե ինչ-որ բան չի փոխվում, իրենք էլ իրենց մոտ տեղավորվում են, որ անվտանգության հարցերը կարգավորեն»:

Հիշեցմանը, որ ինքն ավելի վաղ հայտարարել էր, որ հայկական կողմը պետք է դիմի համարժեք գործողությունների, Լիսագորի ղեկավարը նշեց. «Ինչ վերաբերում է համարժեք քայլեր անելուն, դա իմ կարծիքն եմ ասել, բայց որոշողը ես չեմ, ոչ էլ բնակիչները: Կան համապատասխան կառույցներ, որոնք այդ հարցի շուրջ քննարկումներ են անում և համապատասխան լուծումներ են տալիս: Ես միայն ներկայացրել եմ իմ կարծիքը և օրինակն էլ բերել եմ, որ եթե մեկն անընդհատ գալիս է քեզ խփում ու գնում է, պետք է մի անգամ էլ դու իրեն խփես, որ հաջորդ անգամ չկարողանա գալ ու խփել: Ես ուղղակի ներկայացնում եմ Լիսագորի համայնքը, բնակիչների կարիքները, ինչ-որ չափով նաև անվտանգությունը»:
Նա տեղեկացրեց, որ այս պահին Լիսագորում ապրում է 25 տնտեսություն՝ 73 բնակչությամբ, զբաղվում են իրենց գյուղատնտեսական աշխատանքներով: «Բնակիչները շարունակում են իրենց բնականոն գործունեությունը, ոչ մի խուճապ չկա»,-ասաց Նասիբյանը:

Թիվ 1

Recent Posts

Թուրքիայում Արթուր Դավթյանը դուրս է եկել եզրափակիչ

Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլի մրցաշարում Օլիմպիական խաղերի արծաթե…

11 hours ago

Նոր պատերազմը կանխելու իմ տեսլականը. Էդմոն Մարուքյան

https://youtube.com/watch?v=y-d4XZLOIJ8&si=eGPLcpRZXx2WKvVU

12 hours ago

ՄԱԿ-ի խաղաղապահների տարբերակը չի դիտարկվում

ՄԱԿ-ը չի կարող ապահովել Ուկրաինայի անվտանգությունը, ուստի խաղաղապահների հետ կապված այս տարբերակը չի դիտարկվում։ Այս…

12 hours ago

Fastex-ը՝ Հայաստանի համալսարաններում. Future Economy Summit

Fastex-ը Future Economy Summit-ի շրջանակում հայտարարել է 20,000 FTN-ին համարժեք ՀՀ դրամ մրցանակային ֆոնդով մրցույթի…

12 hours ago

Միջազգային օլիմպիական կոմիտեի նոր ղեկավար է ընտրվել Քիրստի Քովենտրին

Միջազգային օլիմպիական կոմիտեի նոր ղեկավար է ընտրվել Քիրստի Քովենտրին։ Նա բազմակի օլիմպիական չեմպիոն է և…

12 hours ago

Մաքգրեգորը ուզում է դառնալ Իռլանդիայի հաջորդ նախագահը

UFC-ի երկու քաշային կարգերում նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորը մտադիր է դառնալ Իռլանդիայի հաջորդ նախագահը:…

13 hours ago