Տարածաշրջան

Բաքուն հայտարարում է՝ չի վախենում Իրանից

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն, արձագանքելով իրանցի պաշտոնակցի այսօր հնչեցրած հայտարարություններին, պնդել է, թե Իրանի կողմից Ադրբեջանի հասցեին սպառնալիքներն ու սադրանքները շատացել են, բայց դրանք Բաքվին չեն վախեցնում։

Իրանական դիվանագիտական գերատեսչության խոսնակ Նասսեր Քանանին այսօր ավելի վաղ հայտարարել էր, թե Իսրայելը փորձում է Ադրբեջանի տարածքը դարձնել սպառնալիք Իրանի ազգային անվտանգության համար:

«Ընդհակառակը՝ Իրանի տարածքից են Ադրբեջանի դեմ սպառնալիքներ հնչում, ու սադրանքներ իրականացվում։ Օրինակ՝ Իրանի կողմից Ադրբեջանի սահմանների երկայնքով մեկ անցկացվող զորավարժությունները, սահմանին ռազմական թռիչքները, իրանցի պաշտոնյաների հակաադրբեջանական հայտարարությունները»,- թվարկել է ադրբեջանցի պաշտոնյան և հավելել, որ անցած օրերին Բաքվում ադրբեջանցի պատգամավորի դեմ «ահաբեկչության» հետաքննության նախնական հետքերը ևս տանում են դեպի Իրան։

Այսպիսով, Ադրբեջանի իշխանությունները առաջին անգամ պաշտոնապես հայտարարում են, որ զինված հարձակման ետևում ամենայն հավանականությամբ Իրանն է կանգնած։

«Իրանական կողմից այս սպառնալիքները երբեք չեն կարող վախեցնել Ադրբեջանին»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ-ի խոսնակը։

Թիվ 1

Recent Posts

Ալիեւը «պահանջում է» առ ոչինչ ճանաչել ԵԱՀԿ Բարձր պլանավորման խմբի կազմած ռազմական քարտեզը

Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. Բոլորը…

31 minutes ago

Թուրքիայում Արթուր Դավթյանը դուրս է եկել եզրափակիչ

Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլի մրցաշարում Օլիմպիական խաղերի արծաթե…

16 hours ago

Նոր պատերազմը կանխելու իմ տեսլականը. Էդմոն Մարուքյան

https://youtube.com/watch?v=y-d4XZLOIJ8&si=eGPLcpRZXx2WKvVU

17 hours ago

ՄԱԿ-ի խաղաղապահների տարբերակը չի դիտարկվում

ՄԱԿ-ը չի կարող ապահովել Ուկրաինայի անվտանգությունը, ուստի խաղաղապահների հետ կապված այս տարբերակը չի դիտարկվում։ Այս…

17 hours ago

Fastex-ը՝ Հայաստանի համալսարաններում. Future Economy Summit

Fastex-ը Future Economy Summit-ի շրջանակում հայտարարել է 20,000 FTN-ին համարժեք ՀՀ դրամ մրցանակային ֆոնդով մրցույթի…

17 hours ago

Միջազգային օլիմպիական կոմիտեի նոր ղեկավար է ընտրվել Քիրստի Քովենտրին

Միջազգային օլիմպիական կոմիտեի նոր ղեկավար է ընտրվել Քիրստի Քովենտրին։ Նա բազմակի օլիմպիական չեմպիոն է և…

17 hours ago