Բնապահպանություն

«Սևան» ազգային պարկի տարածքում ոչ մի ծառ չի հատվել․ ՇՄ նախարարություն

Շրջակա միջավայրի նախարարության «Սևան» ազգային պարկի տարածքում հանրային լողափի կազմակերպման գործընթացի շուրջ շարունակվող անհարկի, անհիմն, մանիպուլյատիվ շահարկումները ոչ մի առնչություն չունեն իրականության հետ և պարզապես մատնում են շահարկողների իրական մտադրությունները:

Այս մասին հայտնում է Շրջակա միջավայրի նախարարությունը։

«Հանրությանն այդ շահարկումներից զերծ պահելու նպատակով հարկ ենք համարում պարզաբանել հետևյալը․

լողափի շուրջ բարձրացված աղմուկի հիմքում ընկած է անձնական հետաքրքրություն և շահադիտական նպատակ, քանի որ բողոքողի և Լճաշենի հանրային լողափի համար հայտարարված մրցույթի չշահած քաղաքացու միջև առկա է մոտ ազգակցական կապ։

Մրցույթին չհաղթած նախագծի հեղինակը գործընթացին մոտեցել է անպատասխանատու, մրցույթի օրը անձամբ կամ ներկայացուցիչի միջոցով չի ներկայացել՝ իր ներդրումային ծրագիրը ներկայացնելու նպատակով։

Այնուամենայիվ հանձնաժողովը ծանոթացել է ծրագրին, դիտարկել այն, մրցություն հաղթել է այն նախագիծը, որը համապատասխանել է ներկայացված բնապահպանական պահանջներին, հանրային լողափի զարգացման համար ներկայացրել է առավել բարձր ներդրումային գումար, ինչպես նաև առաջարկել է ամենաբարձր վարձավճարը։

Ուստի մրցույթի անցկացման օրինականությունը և թափանցիկությունը հիմնավորված է առկա փաստերով, Լճաշեն համայնքային կյանքի աշխուժացման համար մտահոգ որևէ քաղաքացու համար չկա ոչ մի խոչընդոտ այլ ձևաչափերում համագործակցելով ազգային պարկի կամ լողափի վարձակալների կամ համայնքի հետ՝ կյանքի կոչել զարգացման ծրագրերը։

Հանրային լողափերի կազմակերպման բուն նպատակը լողափնյա գոտու ստեղծումը և քաղաքացիների համար որակյալ ծառայությունների մատուցումն է, ինչը հնարավոր չէր լինի իրականացնել առանց տարածքի բարեկարգման և մաքրման։

Նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանն անձամբ «Սևան» ազգային պարկի և նախարարության մասնագիտական ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ աշխատանքային այցով եղել է լողափի տարածքում և՛ մաքրումից առաջ, և՛ հետո։

Լողափի տարածքում ոչ մի ծառ չի հատվել, արմատախիլ չի արվել, ինչն արձանագրված է և փաստաթղթերով և տեսանյութով՝ չնայած այն հանգամանքին, որ տարածքը ընկած է 1905 մետր նիշից ներքև և հանդիսանում է անտառմաքրման ենթակա տարածք։

Հանրային լողափերի կազմակերպման գործընթացն իրականացվում է գործող օրենսդրական կարգավորումների և գործիքակազմերի շրջանակներում։Հուսով ենք, որ լողափնյա սեզոնին մեր քաղաքացիները հնարավորություն կունենան այցելելու և վայելելու բարեկարգ և հանգստի լավագույն ձևերն առաջարկող անվճար հանրային լողափ։

Ներկայացված տեսանյութերը նկարահանվել են 2022 թվականին՝ լողափում մաքրման աշխատանքների մեկնարկի առաջին օրերին»:

Թիվ 1

Recent Posts

Ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ չքանդել․ Սերժ Սարգսյանը՝ նախընտրական շրջանի մասին

Ես չգիտեմ մնացածներն ինչով են զբաղված, բայց ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ…

13 hours ago

Հատուկ շնորհակալություն եմ հայտնում Բակո Սահակյանի որդուն՝ Տիգրանին. Բագրատ Սրբազան

«Ինձ ոչ մեկ ազատությունից ոչ զրկել է, ոչ էլ կարող է զրկել, քանի որ ոչ…

13 hours ago

Օրը ցերեկով մարտաֆիլմ հիշեցնող տեսարաններ են, սա՞ է «բարեփոխումների» ենթարկված իրավապահ համակարգը

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է. «Երեկ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած…

13 hours ago

Եվրոպոլում Հայաստանի կողմից կապի սպա կնշանակվի

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը փետրվարի 18-ին ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի…

13 hours ago

ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը կայցելի Հայաստան

Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունները շարունակում են խորանալ՝ թևակոխելով գործընկերության վճռորոշ փուլ և…

14 hours ago

Սահմանամերձ համայնքների բնակիչներին աջակցության տրամադրումը կշարունակվի

ՀՀ սահմանամերձ համայնքների բնակիչների կենսապայմանների բարելավման՝ 82 բնակավայրերի աջակցություն տրամադրելու նպատակով Կառավարությունն ընդունել է որոշում:…

14 hours ago