Քաղաքականություն

Մենք գնահատում ենք Ռումինիայի նպաստը ԵՄ համապատասխան քննարկումներում․ Միրզոյան

Հայաստանը Ադրբեջանի հետ միջազգային սահմանին հայկական կողմից ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումը դիտարկում է որպես տեղում անվտանգությունը բարձրացնելու, տարածաշրջանում  խաղաղությանը և կայունությանը նպաստելու արժեքավոր գործիք:

Այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Ռումինիայի ԱԳ նախարարի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ընթացքում։

Միրզոյանը հայտնեց, որ Ռումինիայի իր գործընկերոջ հետ քննարկել են երկկողմ համագործակցության լայն թեմաներ: ԱԳ նախարարները նաև ստորագրվել են 2023-2024 համատեղ գործողությունների պլան:

 
«Մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնել երկկողմ օրակարգի, իրավական դաշտի, կանոնավոր քաղաքական խորհրդակցությունների, ինչպես նաև մշակույթի, կրթության, գիտության ոլորտներում համագործակցության: Մենք արտահայտել ենք մեր պատրաստակամությունը՝ ձեռնարկելու քայլեր նաև տնտեսական հարաբերություններում, բիզնես կապերում առկա ողջ պոտենցիալի իրագործման համար»,-ասաց Միրզոյանը:

 
ԱԳ նախարարների հանդիպման օրակարգում են եղել նաև Հայաստան-ԵՄ քաղաքական և անվտանգային հարցերով երկխոսության և Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի արդյունավետ իրականացման հարցերը։

Նախարարները նաև մտքեր են փոխանակել երկու երկրի համագործակցության մասին՝ «Արևելյան գործընկերության», նաև «Եվրոպական քաղաքական համայնքի» շրջանակներում:

 
«Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային սահմանի հայկական կողմում 2022 թվականի սեպտեմբերին Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիայից անմիջապես հետո ԵՄ դիտորդներ ուղարկելը և ավելի ուշ՝ ԵՄ երկարաժամկետ քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայելը ԵՄ կարևոր ներգրավվածությունն է մեր տարածաշրջանում։ Մենք այն դիտարկում ենք որպես արժեքավոր գործիք՝ տեղում բարձրացնելու մարդկանց անվտանգությունը, նպաստելու տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը: Մենք գնահատում ենք Ռումինիայի արժեքավոր նպաստը ԵՄ համապատասխան քննարկումներում»,-ընդգծեց ՀՀ ԱԳ նախարարը:

Թիվ 1

Recent Posts

Սահմանին ադրբեջանական զորքերի տեղաշարժ չկա. Պապիկյան

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն անդրադարձել է սահմանին իբրև թե կրակոցների մասին ադրբեջանական ապատեղեկատվությանը՝ նշելով,…

10 minutes ago

ՀՀ ՊՆ-ն հերքել է Ադրբեջանի ՊՆ-ի հերթական ապատեղեկատվությունը

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե մարտի 20-ի լույս 21-ի գիշերը ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել…

26 minutes ago

Շատ տեղերում ձայնն օգտագործվում է որպես խոշտանգման միջոց. Թորոսյան

Ազգային ժողովում մեկնարկել են «Հանրային աղմուկը՝ որպես համակեցության կանոնների պահպանման խոչընդոտ» թեմայով խորհրդարանական լսումներ։ ԱԺ…

28 minutes ago

Սպառազինության նոր նմուշների ձեռքբերման պայմանագրեր են կնքվել. Պապիկյան

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ԱԺ հանձնաժողովում հայտարարել է, որ, չնայած հրադադարի ռեժիմի խախտման մասին…

39 minutes ago

Բասկետբոլի կանանց Հայաստանի հավաքականի առաջատարի նվաճումը

Բասկետբոլի կանանց Հայաստանի հավաքականի առաջատար Ինգա Մանուչարյանը, հանդես գալով Հունաստանի երկրորդ դիվիզիոնը ներկայացնող «Օլիմպիակոս Վոլու»…

55 minutes ago

Ցավոք, մեզ չեն ընդունում ՆԱՏՕ․ Զելենսկի

Լրագրողների հետ զրույցում Վլադիմիր Զելենսկին դժգոհել է, որ Ուկրաինան «չի ընդունվում ՆԱՏՕ-ի կազմի մեջ», թեև…

1 hour ago