Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի (ՀԽՀԿ) նախագահ Իշխան Զաքարյանի գլխավորած պատվիրակության Ստամբուլ կատարած եռօրյա այցի ընթացքում տեղի հայկական հայրենակցական միություններին ու մարզական ակումբներին ներկայացվել է Համահայկական ամառային 8-րդ խաղերի նախապատրաստական ու կազմակերպչական աշխատանքներն ու դրանց ընթացքը։
Այս մասին տեղեկացրին Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեից։ Ըստ աղբյուրի՝ այնուհետև կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը պատասխանել է ակումբի անդամների ու լրագրողների հարցերին։
«Նկատի ունենալով նախորդ խաղերում պոլսահայերի ակտիվ մասնակցությունն ու ոգևորվածությունը՝ այս տարի ևս ակնկալում ենք մեծ թվով մասնակցություն։
Տարբեր երկրներից ժամանած երիտասարդները երկու շաբաթ անմոռանալի օրեր են անցկացնում հայրենքում և հայտերից ստացված վիճակագրությունը փաստում է, որ մասնակիցների 80-90 տոկոսն առաջին անգամ է լինում Հայաստանում»,- ասել է Իշխան Զաքարյանը։
Պատվիրակության հաջորդ այցելությունը Սուրբ Երրորդություն հայկական եկեղեցու թաղային նորաստեղծ խուրհուրդն էր։ Այստեղ ևս քննարկվող հարցերը Համահայկական խաղերի շրջանակում էին։
Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսետը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի հայտարարությունները խաղաղության և միջպետական հարաբերությունների…
Հանրային տրանսպորտից օգտվելիս չվճարելու համար կսահմանվի տուգանք: Տուգանքների կիրառումը կիրականացվի ԱԺ-ի կողմից հավանության արժանանալուց հետո:…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Սպառողների իրավունքների միջազգային օրվան նվիրված միջոցառմանը: Միջոցառումն իրականացվել է Մրցակցության…
Դեռ վաղ է խոսել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման վայրի մասին։ Այս մասին…
ԵՄ-ն հաղորդագրություն է տարածել, որտեղ ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի համապատասխան հայտարարությունները խաղաղության համաձայնագրի նախագծի…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում հայտնել է. «#հատիկառհատիկ. Դատարանի վճռով, որպես ապօրինի ձեռքբերված…