Լրահոս

Մեկնարկել է Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիստը

Մեկնարկել է Երևան քաղաքի ավագանու ապրիլի 11-ի արտահերթ նիստը։

Օրակարգում Երևանի քաղաքապետի ընտրության հարցն է։

Ազգային ժողովն այսօր սկսում է հերթական քառօրյան։ Հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկված է 24 հարց: Պատգամավորներն առաջինը կքննարկեն ՄԻՊ թեկնածուի ընտրության հարցը։ Իշխանության ներկայացրած թեկնածուն գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանն է։

Ընդդիմությունը ևս թեկնածու էր ներկայացրել, սակայն Էդգար Ղազարյանի թեկնածությանը պատգամավորները դեմ քվեարկեցին դեռ հանձնաժողովի նիստում և նրա թեկնածությունը լիագումար նիստում չի քննարկվի։ Հաջորդ հարցն արդեն ընդդիմադիր պատգամավոր Մհեր Սահակյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցն է։

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը դիմել է Ազգային ժողովին ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցով։ Վարդապետյանը Մհեր Սահակյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու թույլտվություն ստանալու վերաբերյալ միջնորդագիր է ներկայացրել։

Հիշեցնենք՝ մարտի 31-ին Ազգային ժողովում փակ քննարկման ժամանակ միջադեպ էր տեղի ունեցել ընդդիմադիր և իշխանական պատգամավորների միջև։ Ընդդիմադիր պատգամավորը հարվածել էր Վլադիմիր Վարդանյանին՝ պատճառելով հոնքի վնասվածք։ Մհեր Սահակյանի պնդմամբ՝ ինքը պարզապես դիմել է ինքնապաշտպանության։

Դեպի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել խուլիգանության, ինչպես նաև՝ քաղաքական կամ հասարակական գործունեությամբ պայմանավորված անձի նկատմամբ ֆիզիկական ներգործության հոդվածներով։

Ներկայացված միջնորդագրով գլխավոր դատախազը ակնկալում է պատգամավորների համաձայնությունը Մհեր Սահակյանի նկատմամբ խուլիգանության և խուլիգանական դրդումներով առողջությանը թեթև վնաս պատճառելու հոդվածներով քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ։

Թիվ 1

Recent Posts

​Հայաստանը պետք է դիտարկի Գազա խաղաղապահներ ուղարկելու նպատակահարմարությունը. Սոսի Թաթիկյան

Միջազգային հարաբերությունների և անվտանգության փորձագետ Սոսի Թաթիկյանը գրել է. Ըստ նախագահ Տրամպի հայտարարության, որի հիման…

15 minutes ago

Դժվարին այս պահին կանգնած ենք մեր եկեղեցու և Վեհափառի թիկունքին․ «Միասին» շարժում

2026 թ․ փետրվարի 17-19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով և…

35 minutes ago

Ձյուն և անձրև. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

Երևանում փետրվարի 20-ի ցերեկը, 21-ին, 22-ի գիշերը, 23-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի…

1 hour ago

Տեղեկությունը, թե իբր 2026-ի սեպտեմբերից ՀՀ-ում կփակվի 231 դպրոց, չի համապատասխանում իրականությանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ վերջին օրերին տարբեր հարթակներում…

1 hour ago

Փողոցները, որտեղ 2024-2025 թթ. իրականացվել են նորոգման աշխատանքներ, փոսեր գրեթե չկան. Փամբուխչյան

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանն անդրադարձել է մայրաքաղաքում ձնամաքրման աշխատանքներից հետո գոյացած փոսերին։ «2025-ին…

2 hours ago

Պեկինը Մոսկվային մեծ քանակությամբ ԱԹՍ-ներ է մատակարարում անսպասելի երկրի միջոցով. Bloomberg

Bloomberg-ի կողմից հրապարակված առևտրային տվյալների վերլուծության համաձայն՝ Արևմտյան պատժամիջոցների սահմանումից հետո Թաիլանդը դարձել է չինական…

2 hours ago