«Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները պայմանավորվել են ուժեղացնել վերահսկողությունը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պահպանման նկատմամբ և ավելի արդյունավետ հակազդել երրորդ երկրների կողմից Ռուսաստանին զենք մատակարարելուն։
Նագանոյում կայացած հանդիպման մասնակիցները հայտարարել են Ռուսաստանի՝ պատժամիջոցներից խուսափելն ու նոր զենքեր ձեռք բերելը կանխելու պրոցեսում կոորդինացիայի ուժեղացման մասին։