Լրահոս

ԵԱՏՄ երկրների հետ ՀՀ-ի առևտրաշրջանառությունը ավելացել է շուրջ 93 տոկոսով

ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի Հանրապետության առևտրաշրջանառությունը 2022 թվականին կազմել է շուրջ 5,3 մլրդ դոլարին համարժեք գումար, ինչը նախորդ տարվա համեմատ ավելի է շուրջ 93 տոկոսով:

Այս մասին նշված է «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցում:

Զեկույցում նշվում է, որ ՀՀ-ն շարունակել է իր ակտիվ ներգրավվածությունը Եվրասիական տնտեսական միությունում ընթացող գործընթացներում:

2022 թվականին տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2 նիստ, որոնց ընթացքում ընդունվել է 26 որոշում և 5 կարգադրություն՝ ուղղված ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրման զարգացմանը և առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը:

2022 թվականի հոկտեմբերի 20-21-ը Երևանում կայացել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը՝ ԵԱՏՄ անդամ երկրների կառավարությունների ղեկավարների մասնակցությամբ:

2022 թվականին կայացած Եվրասիական միջկառավարական նիստերի շրջանակներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկկողմ հանդիպումներ է ունեցել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի և Բելառուսի Հանրապետության վարչապետ Ռոման Գոլովչենկոյի հետ:

2022 թվականի ընթացքում մասնավորապես հաստատվել է «ԵԱՏՄ տարածքում արտադրանքը որպես օրգանական ճանաչելու ընթացակարգի մասին» համաձայնագիրը, որը հայ ֆերմերների համար հնարավորություն կընձեռի ստանալու օրգանական արտադրանքի վկայական և անարգել արտահանելու օրգանական գյուղմթերքը ԵԱՏՄ ընդհանուր շուկա:

«ԵԱՏՄ շրջանակներում արդյունաբերական կոոպերացիայի ֆինանսավորման աղբյուրների և մեխանիզմի մասին» որոշմամբ հնարավորություն է ընձեռվել սուբսիդավորելու արդյունաբերության ոլորտում կոոպերացիոն նախագծերի իրականացման նպատակով ստացվելիք վարկերի և փոխառությունների տոկոսադրույքները՝ ամբողջությամբ:

«Քաղաքացիական ավիաշինություն» նոր տեխնոլոգիական հարթակը հնարավորություն է ընձեռում զարգացնելու անօդաչու թռչող սարքերի ոլորտում ունեցած հայկական մշակումները՝ ապահովելով նաև դրանց հնարավոր կոմերցիոն կիրառումը կոոպերացիոն ծրագրերի շրջանակներում:

«ԵԱՏՄ անդամ պետություններում քաղաքացիական ավիաշինության ոլորտում արդյունաբերական համագործակցության ընդլայնման 2022-2023 թվականների միջոցառումների ծրագրի (ճանապարհային քարտեզի) մասին» որոշմամբ հնարավորություն է ընձեռվում ՀՀ ավիացիոն ոլորտի ընկերություններին ներգրավվելու կոոպերացիոն շղթայի մեջ՝ ավիացիոն պահեստամասերի արտադրության և հավաքման գործարանների տեղայնացման միջոցով:

Պարենային անվտանգության և տնտեսության կայունացման ապահովման նպատակով «Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսասակագնային կարգավորման մասին» որոշմամբ ՀՀ-ն ստացել է սակագնային արտոնություններ մի շարք ապրանքատեսակների մասով:

«Առանձին գյուղատնտեսական ապրանքների 2022-2023 թթ. պահանջարկի և առաջարկի համատեղ ինդիկատիվ հավասարակշիռների մասին» որոշմամբ ՀՀ-ի համար երաշխավորվել է ռազմավարական կարևորություն ունեցող պարենի ներմուծումը ՌԴ-ից և ԵԱՏՄ այլ երկրներից՝ պարենային անվտանգությունը լիարժեք ապահովելու նպատակով:

Թիվ 1

Recent Posts

Համաշխարհային օվկիանոսի մակարդակն անսպասելիորեն բարձրացել է

Ամերիկյան տիեզերական գործակալության՝ NASA-ի մասնագետներն արձանագրել են, որ 2024 թվականին Համաշխարհային օվկիանոսի մակարդակի անսպասելի բարձրացել…

3 hours ago

Կատարը գազ կմատակարարի Սիրիա

Կատարը հայտարարել է Հորդանանի տարածքով Սիրիային օրական 2 մլն խորանարդ մետր բնական գազի մատակարարման մեկնարկի…

3 hours ago

ՊՆ վարչական համալիրում անցկացվել է երկօրյա մասնագիտական հավաք-խորհրդակցություն

Մարտի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ավարտվել է ՀՀ ՊՆ ֆինանսաբյուջետային վարչության ենթակա ստորաբաժանումների անձնակազմի…

4 hours ago

ՊԵԿ նախագահը հյուրընկալել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար,…

4 hours ago

Մինչև խաղաղության համաձայնագիր չստորագրվի, կայունություն չի լինի. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Euronews-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ գլոբալ կայունությունը քիչ հավանական…

4 hours ago

2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն է

ՀՀ 2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն է: Տիտղոսի ստանձնումը տեղի է ունեցել երիտասարդական մայրաքաղաքի հավաստագրի…

4 hours ago