Արցախ

Մեր ճակատագիրը ոչ մեկ իրավունք չունի որոշելու. Վարդանյան

Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը գրում է.

«Վաղն Արցախն ամբողջությամբ հոսանքազրկված է լինելու:

Այդ պատճառով կառավարության որոշմամբ անգամ ապրիլի 20-ի աշխատանքային օրն է տեղափոխվել:

Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել էր Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը, որը մինչև օրս վերականգնված չէ:

Էներգամատակարարումն Արցախում իրականացվում է բացառապես ներքին սուղ ռեսուրսների հաշվին, որոնք անսպառ չեն, և ժամանակ առ ժամանակ խնդիրներ են առաջանում:

Արցախի բնակչությունը 128 օր շարունակ դիմակայում է ոչ միայն շրջափակման հետևանքով առաջացած բազմաթիվ ու բազմաբնույթ դժվարություններին, այլև՝ Ադրբեջանի կողմից հոգեբանական ահաբեկչությանը, Ալիևի ռեժիմի կողմից պարբերաբար հնչող ու գնալով ավելի ագրեսիվ բնույթ ստացող հռետորաբանությանը:

Մինչ միջազգային հանրությունը կոչ է անում անհապաղ բացել միջանցքը, վերականգնել Արցախ – Հայաստան կապը, նաև Բաքու–Ստեփանակերտ ուղիղ երկխոսություն սկսել միջազգային մեխանիզմների ներքո, Բաքվի ռեժիմի կողմից նորանոր սպառնալիքներ են հնչում:

Ոտնահարելով միջազգային իրավունքի բոլոր նորմերը և արհամարհելով միջազգային հանրության կողմից պարբերաբար հնչող կոչերը՝ Ադրբեջանը չի էլ թաքցնում, որ իր նպատակը Արցախը հայերից ազատելն է, 120 հազար բնիկ հայությանը, այդ թվում՝ 30 հազար երեխաներին իրենց հայրենիքից վտարելը, իրենց հայրենիքում ապրելու իրավունքից զրկելը:

Մեր ճակատագիրը ոչ մեկ իրավունք չունի որոշելու: Անկախ Հայաստանի և Ադրբեջանի տարատեսակ հայտարարություններից՝ Արցախի ճակատագրի ու ապագայի հարցը չի կարող լուծվել առանց Արցախի ժողովրդի: Մեզ ոչնչացնելու ցանկացած փորձ մեզ ավելի միասնական ու կուռ է դարձնելու:

Մենք շարունակելու ենք ամուր մնալ մեր հողի վրա, պաշտպանել մեզ, մեր հայրենիքը, մեր երեխաների ապագան»։

Թիվ 1

Recent Posts

Օդի ջերմաստիճանը փետրվարի 24-ի գիշերը կնվազի 6-9 աստիճանով

Հանրապետության տարածքում փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային…

2 hours ago

Երևանը պատրաստ է օր առաջ շարունակել սահմանազատումը. Դըկոտինյի

Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ պատրաստ է օր առաջ ստորագրել Խաղաղության պայմանագիրը և շարունակել սահմանազատումը։…

2 hours ago

Դոնոր լինելը պետք է դառնա ամեն քաղաքացու պատիվն ու ուրախությունը․ Ավանեսյան

«Պրոֆեսիոնալ մասնագետներից մինչև ժամանակակից սարքավորումներ՝ լավագույն պայմաններն են առկա ռազմավարական կարևոր նշանակության նորաբաց Արյան բանկում,…

3 hours ago

Պուտինի և Թրամփի շփումը երկխոսություն է երկու ականավոր նախագահների միջև․ Պեսկով

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Դոնալդ Թրամփին անվանել է ԱՄՆ եզակի նախագահ՝ հաշվի առնելով նրա…

3 hours ago

Իսրայելը չեղարկել է բանտարկյալների ազատ արձակումը

Իսրայելը չեղարկել է ավելի քան 600 պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակումը։ Այս մասին հայտարարել է Իսրայելի…

4 hours ago

Բարձր ենք գնահատում Ճապոնիայի կողմից ՀՀ-ի տարբեր ոլորտների բարելավմանն ուղղված աջակցությունը. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբային ազգային տոնի՝ Կայսեր ծննդյան…

5 hours ago