Քաղաքականություն

Քյարամյանն ընդունել է ԵԽ գրասենյակի ղեկավարին

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն այսօր ընդունել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտի գլխավորած պատվիրակությանը։

ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ ՀՀ քննչական կոմիտեի նախագահը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի դերը Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարական ինստիտուտների զարգացման գործում և ընդգծել է ԵԽ երևանյան գրասենյակի հետ Կոմիտեի փոխգործակցության կարևորությունը կառույցի կարողությունների զարգացման առումով։

Արգիշտի Քյարամյանն արժևորել է ԵԽ երևանյան գրասենյակի աջակցությամբ մի շարք ուղղություններով, մասնավորապես գենդերային հավասարության, ինչպես նաև ընտանեկան բռնության և այլ հանցատեսակների դեմ պայքարի ոլորտներում ՀՀ ՔԿ հարյուրավոր քննիչների վերապատրաստումները։

Առանձնահատուկ ընդգծվել է ԵԽ-ի հետ գործակցության արդյունքում խորհրդատվական, իրավական, տեխնիկական աջակցության օժանդակ գործիք հանդիսացող ազգային 24/7 կոնտակտային կետի ստեղծումը ՀՀ քննչական կոմիտեում, որը մեծացնում է հատկապես կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների դեմ պայքարում ՀՀ ՔԿ միջազգային համագործակցության հնարավորությունները։

ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտը ևս գոհունակություն է հայտնել ՀՀ քննչական կոմիտեի հետ համագործակցության արդյունավետության կապակցությամբ։ Նա ընդգծել է, որ ԵԽ-ն պատրաստ է շարունակել Հայաստանի իրավապահ համակարգին ցուցաբերվող ինստիտուցիոնալ և գործառնական աջակցությունը՝ ըստ հայկական կողմի կարիքների։

Տիկին Շմիդտը ներկայացրել է գրասենյակի կողմից իրականացվող և պլանավորվող ծրագրերի ընդհանուր շրջանակը՝ հույս հայտնելով, որ ՀՀ ՔԿ-ն կշարունակի իր ներգրավվածությունը դրանում։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նախորդ տարվա հուլիսից ուժի մեջ մտած ՀՀ քրեական և ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքերում ներդրված մարդու իրավունքների պաշտպանության նոր կառուցակարգերը, դրանց կիրառման պրակտիկան։

Անդրադարձ է կատարվել կիբեռհանցագործությունների, փողերի լվացման, կապիտալի ապօրինի շրջանառության, թրաֆիքինգի և հանրային բարձր վտանգավորություն ունեցող այլ հանցագործությունների դեմ պայքարում քննիչների առավել թիրախային վերապատրաստումների ծրագրեր իրականացնելու հնարավորություններին։

ՀՀ քննչական կոմիտեի նախագահը նշել է, որ Կոմիտեն պատրաստակամ է իր իրավասությունների շրջանակում ներգրավվելու զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված նոր ծրագրերում, որոնք կնպաստեն ՀՀ զինված ուժերում իրավունքների պաշտպանվածության մակարդակի բարձրացմանը։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ՀՀ ՔԿ և ԵԽ երևանյան գրասենյակի միջև առաջիկա համագործակցության շրջանակները, առավել դետալային խնդիրները քննարկել աշխատանքային ձևաչափերով։

Թիվ 1

Recent Posts

ՀՀ ԲՏԱ նախարարի գլխավորած պատվիրակությունը Էստոնիայում է

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նախաձեռնությամբ և էստոնական «Proud Engineers» թվային վերափոխման խորհրդատվական ընկերության հրավերով,…

13 hours ago

Հայաստանում կանցկացվեն Վրաստանի մշակույթի օրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Վրաստանի դեսպան…

13 hours ago

Ստամբուլում կկայանա Ռուսաստանի և ԱՄՆ-ի երկրորդ հանդիպումը

ՌԴ-ն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ուոլցին է փոխանցել 30-օրյա հրադադարի ընթացքում…

13 hours ago

Գերմանիան ռազմական աջակցություն կցուցաբերի Ուկրաինային մինչև 2029թ․

Գերմանիան Ուկրաինային կտրամադրի ավելի քան 11 միլիարդ եվրո ռազմական օգնություն մինչև 2029 թվականը, այդ թվում՝…

14 hours ago

Կարևորվել է Հայաստանի և Չեռնոգորիայի միջև համագործակցության զարգացումը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական գործերի փոխվարչապետ Ֆիլիպ Իվանովիչի գլխավորած պատվիրակությանը:…

14 hours ago

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆիլիպ Իվանովիչին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական հարցերով փոխվարչապետ Ֆիլիպ Իվանովիչին: Վարչապետը ողջունել…

15 hours ago