Քաղաքականություն
19.04.2023

Բարձր եմ գնահատում կնոջ դերը ամուր պետություն ունենալու գործում. Թովմասյան

Բարձր եմ գնահատում կնոջ դերը ամուր պետություն ունենալու գործում. Թովմասյան

«Մասնակցեցի ԵՄ ֆինանսական աջակցությամբ իրականացվող «ՀԱՎԱՍԱՐ – ԵՄ-ն հանուն կանանց իրավազորման Հայաստանում» ծրագրի մեկնարկային միջոցառմանը»,- այս մասին գրում է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը․

«Ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանում, հատկապես՝ Արարատի, Վայոց Ձորի, Կոտայքի, Արմավիրի, Սյունիքի, Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերում հասարակական փոփոխություններ իրականացնելու գործում կանանց դերի բարձրացմանը և կանանց հզորացմանը:Բարձր եմ գնահատում կնոջ դերը սերունդների դաստիարակության, առողջ հասարակություն և ամուր պետություն ունենալու գործում։

Այս առումով կարևորում եմ կնոջ ակտիվ ներգրավվածությունը քաղաքական, հասարակական կյանքում, տնտեսական, մշակութային, բիզնես և մի շարք այլ ոլորտներում։

Հատկապես մարզերում մենք պետք է ունենանք կայացած, ուժեղ կանայք, ովքեր կկոտրեն բոլոր կարծրատիպերն ու կգնան իրենց նպատակների ու երազանքների հետևից՝ հաղթահարելով բոլոր խոչընդոտները։ Ես էլ իմ հերթին պատրաստ եմ լինել այդպիսի վճռական կանանց կողքին, աջակցել և կիսվել իմ փորձով ու կյանքի ընթացքում ձեռք բերած հմտություններով։

Հ․Գ․ Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար Ն.Գ. տկն. Անդրեա Վիկտորինին՝ մեր ակտիվ համագործակցության, նման կարևոր նախաձեռնություններին մշտապես աջակցելու համար, շնորհակալություն նաև ծրագրի կազմակերպիչ ՕքսԵՋեն հիմնադրամին և համագործակիցներին՝ «Եվրոպական գործընկերություն հանուն ժողովրդավարություն», «Նիդեռլանդների հելսինկյան կոմիտե», «Կանանց աջակցման կենտրոն», «Վիննեթ Գորիս» զարգացման հիմնադրամ և «Վիննեթ Շվեդիա» ՀԿ-ներին»,- գրել է նա։

Լրահոս
Ալիևը աշխատանքային այցով Թուրքիայում է
15:46
Ալիևը աշխատանքային այցով Թուրքիայում է
ԱՄՆ-ն ու ՌԴ-ն կալանավորների հերթական փոխանակումն են իրականացրել
15:35
ԱՄՆ-ն ու ՌԴ-ն կալանավորների հերթական փոխանակումն են իրականացրել
Օդի ջերմաստիճանը կնվազի
15:09
Օդի ջերմաստիճանը կնվազի
Հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունները ԵՄ-ի գործը չեն․  Ալիև
14:44
Հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունները ԵՄ-ի գործը չեն․ Ալիև
Իհարկե, հրաժարական չեմ ներկայացնելու. մարզպետ
14:31
Իհարկե, հրաժարական չեմ ներկայացնելու. մարզպետ
Սահմանադրության նախաբանի փոփոխության հարց այս պահին չի քննարկվում. փոխնախարար
14:12
Սահմանադրության նախաբանի փոփոխության հարց այս պահին չի քննարկվում. փոխնախարար
ԼՂ-ից տեղահանվածներին լրացուցիչ սոցիալական աջակցություն կտրամադրվի
13:52
ԼՂ-ից տեղահանվածներին լրացուցիչ սոցիալական աջակցություն կտրամադրվի
Անվտանգային իրավիճակի մասին ինֆորմացիա եթե ունենանք, կկիսվենք հանրության հետ. Գրիգորյան
13:36
Անվտանգային իրավիճակի մասին ինֆորմացիա եթե ունենանք, կկիսվենք հանրության հետ. Գրիգորյան
Զինծառայողների՝ իբր խոնարհվելու վերաբերյալ պնդումներն առնվազն կեղծիք են. ՊՆ
13:18
Զինծառայողների՝ իբր խոնարհվելու վերաբերյալ պնդումներն առնվազն կեղծիք են. ՊՆ
The Bambir-ի  վերադարձը՝ «Lose Yourself» երգով
13:04
The Bambir-ի վերադարձը՝ «Lose Yourself» երգով
Թրամփը պատրաստ է Իսրայելի հետ համատեղ ռազմական ուժ կիրառել Իրանի դեմ
12:57
Թրամփը պատրաստ է Իսրայելի հետ համատեղ ռազմական ուժ կիրառել Իրանի դեմ
2018-ից կենսաթոշակային հիմնադրամն ավելացրել ենք ավելի քան 500 մլն դոլարով. Փաշինյան
12:41
2018-ից կենսաթոշակային հիմնադրամն ավելացրել ենք ավելի քան 500 մլն դոլարով. Փաշինյան
Մենք ունենք գիտելիքի պակաս. Փաշինյան
12:21
Մենք ունենք գիտելիքի պակաս. Փաշինյան
Անկարան նախապատրաստում է Էրդողանի և Թրամփի շուտափույթ հանդիպումը. Ֆիդան
12:05
Անկարան նախապատրաստում է Էրդողանի և Թրամփի շուտափույթ հանդիպումը. Ֆիդան
Խելացի անասնագոմի ծրագիրը չի աշխատում. Նիկոլ Փաշինյան
11:39
Խելացի անասնագոմի ծրագիրը չի աշխատում. Նիկոլ Փաշինյան