Աշխարհ

Լավրովը Բլինքենին հրավիրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախարարական նիստերին

Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մի շարք արտգործնախարարների հրավիրել է մասնակցելու Միավորված ազգերի կազմակերպության՝ ապրիլի 24-25-ը կայանալիք Անվտանգության խորհրդի նախարարական նիստերին։ Հրավիրյալների թվում է նաև ԱՄՆ պետքարտուղարության ղեկավար Էնթոնի Բլինքենը։ Այս մասին լրագրողներին ասել է Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը, այս մասին գրել է ՏԱՍՍ գործակալությունը:

«Ես չգիտեմ՝ դա կլինի՞: Ես գիտեմ, որ նախարարը հրավիրել է արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներին, պետքարտուղարությանը և այլոց՝ մասնակցելու հանդիպումներին, որոնք նա կգլխավորի»,- ասել է Պանկինը։

«Ես չգիտեմ՝ ինչպիսին է պատասխանը եղել, ով կգա, ով չի գա: Եթե պետքարտուղարը գա, չգիտեմ՝ շփում կլինի՞ »,- հավելել է Լավրովի տեղակալը:

Նրա խոսքով՝ Լավրովի և Բլինքենի վերջին շփումը Հնդկաստանում՝ G20-ի նախարարների հանդիպման շրջանակում, դրվագային է եղել ու նախապես ծրագրված չի եղել։

Ապրիլի 1-ից Ռուսաստանը նախագահելու է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը՝ փոխարինելով Մոզամբիկին: Նախագահության պաշտոնը երկրին է անցել մեկ ամսով

Թիվ 1

Recent Posts

Այսօր գարնանային գիշերահավասարի օրն է

Այսօր գարնանային գիշերահավասարի օրն է և աստղագիտական գարնան սկիզբը։ Վաղվանից սկսած մինչև սեպտեմբերի 22-ը ցերեկվա…

7 minutes ago

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը կգործուղվի ԱՄՆ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը կգործուղվի Ամերիկայի Միացյալ Նահանգներ: «Համաձայն «Կառավարության…

22 minutes ago

Ուկրաինայի սահամանդրությունը խանգարում է խաղաղության համաձայնագրին․ Շոյգու

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն նախազգուշացրել է Կիևում առկա դժվարությունների մասին՝ խաղաղության համաձայնագրերի հասնելու…

34 minutes ago

Աղմուկը «կերավ» Արցախը. Հայաստանի մարտահրավերը

Շատ քչերը հասկացան, թե քառասունչորսօրյա պատերազմից հետո Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն ինչու՞ հրապարակայնացրեց,…

47 minutes ago

ՀՀ-ն ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչությանը կից պաշտպանության հարցերով կցորդ կունենա

Երևանը Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչությանը կից Հայաստանի Հանրապետության պաշտպանության հարցերով կցորդ կունենա։…

58 minutes ago

ՀՀ-ն շարունակում է առաջ մղել խաղաղության օրակարգը. Գրիգորյան

«ՀՀ-ն շարունակում է առաջ մղել խաղաղության օրակարգը»,- հայտարարել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Նրա խոսքով,…

1 hour ago