Քաղաքականություն
20.04.2023

Ադամ Շիֆն ԱՄՆ ղեկավարությանը կոչ է արել աջակցել Արցախի ինքնորոշման իրավունքին

Ադամ Շիֆն ԱՄՆ ղեկավարությանը կոչ է արել աջակցել Արցախի ինքնորոշման իրավունքին

ԱՄՆ-ն պետք է դադարեցնի աջակցությունն Ադրբեջանի նախագահ Ալիևի վարչակարգին և պատասխանատվության ենթարկի նրան պատերազմական հանցագործությունների համար:

ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի առիթով կազմակերպված միջոցառման ժամանակ այս մասին ասաց ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով խմբի փոխնախագահ Ադամ Շիֆը:

Ադամ Շիֆը շեշտեց, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը ԱՄՆ Կոնգրեսի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից հաղթանակ էր մարդու իրավունքների, ճշմարտության համար:

«Մենք պետք է անենք ավելին, քան խոստանանք, որ երբեք չենք մոռանա: Մենք պետք է անենք այնպես, որ դա երբեք չկրկնվի», – ասաց Շիֆը՝ հիշեցնելով Ցեղասպանության ընթացքում հայ ժողովրդի կրած սարսափների մասին:

«Հայերին սպառնացող վտանգը չի վերացել: Հայաստանն այսօր էլ դեռ հարձակման տակ է։

Վերջին մի քանի ամիսներին Ադրբեջանի թշնամանքը Հայաստանի և Արցախի դեմ հասել է իր գագաթնակետին:

Կարող եմ ասել, որ երբեք այնքան մտահոգված չեմ եղել, որքան այսօր, որ Ադրբեջանը կարող է ևս մեկ լայնածավալ պատերազմ նախատեսել Հայաստանի և Արցախի դեմ», – ասաց Շիֆը՝ հիշատակելով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը և դրա հետևանքով ստեղված հումանիտար ճգնաժամը:

ԱՄՆ կոնգրեսականը նաև նշեց, որ Ադրբեջանի նախագահը ուժեր է կուտակել սահմանին, ինչպես նաև հայտարարել է, որ արցախահայերը չունեն այլընտրանք. նրանք կա՛մ պետք է փախչեն, կա՛մ ապրեն կյանքին սպառնացող պայմաններում:

«Մենք չենք կարող թույլ տալ, որ մարդկության դեմ բռնությունները և հանցագործություններն անպատասխան մնան: Անկախ նրանից՝ դրանք տեղի են ունեցել 108 տարի առաջ թե այս տարի, այս ամիս, այս շաբաթ, մենք պետք է դադարեցնենք ԱՄՆ աջակցությունը Ալիևի վարչակարգին և նրան պատասխանատվության ենթարկենք պատերազմական հանցագործությունների համար:

Մենք պետք է խիստ պատժամիջոցներ սահմանենք, որպեսզի նա վերաբացի Լաչինի միջանցքը և ազատի գերեվարված ռազմագերիներին և քաղաքացիական անձանց:

Եվ ես կոչ եմ անում վարչակազմին և Կոնգրեսին՝ աջակցել Արցախի ինքնորոշման իրավունքին», – նշեց Ադամ Շիֆը:

Լրահոս
Ալիեւը «պահանջում է» առ ոչինչ ճանաչել ԵԱՀԿ Բարձր պլանավորման խմբի կազմած ռազմական քարտեզը
11:47
Ալիեւը «պահանջում է» առ ոչինչ ճանաչել ԵԱՀԿ Բարձր պլանավորման խմբի կազմած ռազմական քարտեզը
Թուրքիայում Արթուր Դավթյանը դուրս է եկել եզրափակիչ
19:55
Թուրքիայում Արթուր Դավթյանը դուրս է եկել եզրափակիչ
Նոր պատերազմը կանխելու իմ տեսլականը. Էդմոն Մարուքյան
19:45
Նոր պատերազմը կանխելու իմ տեսլականը. Էդմոն Մարուքյան
ՄԱԿ-ի խաղաղապահների տարբերակը չի դիտարկվում
19:27
ՄԱԿ-ի խաղաղապահների տարբերակը չի դիտարկվում
Fastex-ը՝ Հայաստանի համալսարաններում. Future Economy Summit
19:13
Fastex-ը՝ Հայաստանի համալսարաններում. Future Economy Summit
Միջազգային օլիմպիական կոմիտեի նոր ղեկավար է ընտրվել Քիրստի Քովենտրին
19:01
Միջազգային օլիմպիական կոմիտեի նոր ղեկավար է ընտրվել Քիրստի Քովենտրին
Մաքգրեգորը ուզում է դառնալ Իռլանդիայի հաջորդ նախագահը
18:45
Մաքգրեգորը ուզում է դառնալ Իռլանդիայի հաջորդ նախագահը
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Մեքսիկայի Սենատի նախագահի հետ
18:30
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Մեքսիկայի Սենատի նախագահի հետ
Ամերիկայի առևտրի պալատը ունի կարևոր դերակատարություն ՀՀ-ում բիզնես մշակույթի զարգացման համար
18:22
Ամերիկայի առևտրի պալատը ունի կարևոր դերակատարություն ՀՀ-ում բիզնես մշակույթի զարգացման համար
Մենք համոզված ենք, որ խաղաղությունն այլընտրանք չունի. Միրզոյան
17:45
Մենք համոզված ենք, որ խաղաղությունն այլընտրանք չունի. Միրզոյան
Ինչ է ներառում ՀՀ-ի կողմից Սիրիային ուղարկված մարդասիրական բեռը
17:32
Ինչ է ներառում ՀՀ-ի կողմից Սիրիային ուղարկված մարդասիրական բեռը
Ֆրանսիան և Իտալիան են արգելափակել Ուկրաինային օգնության փաթեթը. Bloomberg
17:29
Ֆրանսիան և Իտալիան են արգելափակել Ուկրաինային օգնության փաթեթը. Bloomberg
Օգտագործեցինք մեր հնարավորությունները. Վիլի Սանյոլ
16:57
Օգտագործեցինք մեր հնարավորությունները. Վիլի Սանյոլ
Էրդողանը շնորհավորել է Ալիևին՝ մաղթելով խաղաղություն
16:46
Էրդողանը շնորհավորել է Ալիևին՝ մաղթելով խաղաղություն
Չեմ ցանկանում շտապել և տրամադրությունների որևէ փոփոխություն արձանագրել. Աբազյան
16:31
Չեմ ցանկանում շտապել և տրամադրությունների որևէ փոփոխություն արձանագրել. Աբազյան