Քաղաքականություն
20.04.2023

Մ. Սահակյանին մեղադրանք է ներկայացվել

Մ. Սահակյանին մեղադրանք է ներկայացվել

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցած առերևույթ խուլիգանության, ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի նկատմամբ առերևույթ ֆիզիկական ներգործություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ ՀՀ Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Մհեր Սահակյանը, ՀՀ Ազգային ժողովի վարչական 2-րդ մասնաշենքի քննարկումների դահլիճում 2023թ․ մարտի 31-ին, ՀՀ Ազգային ժողովի մի շարք պատգամավորների և ՀՀ կառավարության ներկայացուցչի մասնակցությամբ սկսված փակ աշխատանքային քննարկման ժամանակ՝ ժամը 11։15-ի սահմաններում, նիստը նախագահող,

ՀՀ Ազգային ժողովի պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի՝ մասնակիցներին ուղղված խոսքը որպես առիթ օգտագործելով, սեփական անձի առավելություններն ընդգծելու ցանկությամբ, ներկաների նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով՝ համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, դրսևորել է ագրեսիվ վարքագիծ։

«Մասնավորապես՝ նա ձեռքով հարվածել է սեղանին, ոտքի կանգնել, բղավելով դիտողություն արել Վ․ Վարդանյանին, քննարկման բնականոն աշխատանքը խոչընդոտելու դիտավորությամբ մոտեցել է Վ․ Վարդանյանին և հարվածել նրա դեմքի ձախ քունքային շրջանին՝ վերջինիս առողջությանը պատճառելով թեթև վնաս:

ՀՀ Ազգային ժողովի որոշմամբ՝ ՀՀ ԱԺ ութերորդ գումարման պատգամավոր Մհեր Սահակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ գլխավոր դատախազի միջնորդությանը տրվել է համաձայնություն:

Պատգամավոր Մհեր Սահակյանին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 171-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և 297-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ նախաքննությունն ավարտվել է: Քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և վարույթը դատարան ուղարկելու համար:

Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս
Ռուսաստանը սպառնում է չպահպանել «էներգետիկ զինադադարը»
16:38
Ռուսաստանը սպառնում է չպահպանել «էներգետիկ զինադադարը»
Շուտով ես կրկին կայցելեմ Սյունիք. դեսպան Քվին
16:25
Շուտով ես կրկին կայցելեմ Սյունիք. դեսպան Քվին
Գյումրիում ձերբակալվածներից 4-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել
16:16
Գյումրիում ձերբակալվածներից 4-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել
Մանկապարտեզի տնօրենը 50 մլն դրամ է հափշտակել
15:48
Մանկապարտեզի տնօրենը 50 մլն դրամ է հափշտակել
Կեղծ բարեպաշտությունն ավելի է վտանգավոր, քան՝ «ստահակությունը»
15:31
Կեղծ բարեպաշտությունն ավելի է վտանգավոր, քան՝ «ստահակությունը»
Հուսանք`  «Արտավազդի» կազմակերպիչները կձգտեն ավելի հայալեզու արտահայտվել
15:17
Հուսանք` «Արտավազդի» կազմակերպիչները կձգտեն ավելի հայալեզու արտահայտվել
ԵՄ-ն սկսել է պատրաստել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթը
14:44
ԵՄ-ն սկսել է պատրաստել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթը
Քննարկվել է առողջապահական հաստատությունների կառուցման ծրագրերի ընթացքը
14:30
Քննարկվել է առողջապահական հաստատությունների կառուցման ծրագրերի ընթացքը
Վաղը Արեգակի մասնակի խավարում կլինի
14:08
Վաղը Արեգակի մասնակի խավարում կլինի
Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
13:44
Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
ԱՄՆ 60 կոնգրեսականներ  Ռուբիոյին կոչ են արել դադարեցնել ռազմական օգնությունն Ադրբեջանին
13:27
ԱՄՆ 60 կոնգրեսականներ Ռուբիոյին կոչ են արել դադարեցնել ռազմական օգնությունն Ադրբեջանին
Սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ
13:23
Սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ
Ստորագրումը խաղաղության գործընթացի փուլերից մեկն է. Եղոյան
13:08
Ստորագրումը խաղաղության գործընթացի փուլերից մեկն է. Եղոյան
Ֆասթ Բանկն առաջարկում է բարելավված պայմաններով հիփոթեքային վարկեր զինծառայողներին
12:26
Ֆասթ Բանկն առաջարկում է բարելավված պայմաններով հիփոթեքային վարկեր զինծառայողներին
Հզոր երկրաշարժ Մյանմայում
12:07
Հզոր երկրաշարժ Մյանմայում