ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը կոչ է արել իշխանություններին ճանաչել Արցախի անկախությունը։ Բագրատյանը գրառում է կատարել։
«Այս էլ որերորդ անգամ Ադբեջանն իր ագրեսիվ գործողություններով սրում է իրավիճակն Արցախի շուրջ։
ՀՀ իշխանություններ, Նիկոլ և այլք, ճանաչեք Արցախի անկախությունը։ Եթե դուք Ալիևի ու Էրդողանի դրածոն չեք, ի սեր Աստծու, ճանաչեք։
Հայաստանի այդ քայլից հետո լինելու է Արցախի անկախության ճանաչման ֆեյերվերկ այլ երկրների կողմից։ Այլապես լինելու է Արցախի, իսկ ապա նաև Սյունիքի ցեղասպանություն»,- գրել է ՀՀ նախկին վարչապետը։