Քաղաքականություն

Եվրախորհրդարանը դատապարտում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը

ԵՄ՝ Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության նախագահ, Եվրախորհրդարանի պատգամավոր Մարինա Կալյուրանդը, Եվրախորհրդարանի՝ Հայաստանի հարցով մշտական զեկուցող, պատգամավոր Անդրեյ Կովատչևը, Եվրախորհրդարանի՝ Ադրբեջանի հարցով մշտական զեկուցող Ժելյանա Զովկոն համատեղ հայտարարություն են տարածել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրման հարցով։

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «Մենք մեր խիստ մտահոգությունն ենք հայտնում 2023թ․ ապրիլի 23-ին Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրման կապակցությամբ:

Դա կարող է ունենալ հնարավոր բացասական հետևանքներ և դիտվել որպես 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարության ակնհայտ խախտում, ինչպես նաև Արդարադատության միջազգային դատարանի՝ 2023թ․ փետրվարի 22-ի պարտադիր վճռի հանդեպ անհարգալից վերաբերմունքի ակտ, որն Ադրբեջանին պարտավորեցրել է «ձեռնարկել իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները՝ Լաչինի միջանցքով երկու ուղղություններով մարդկանց, մեքենաների և բեռների անարգել տեղաշարժն ապահովելու համար։

Միջանցքի ադրբեջանական շրջափակումը շարունակվում է 2022 թվականի դեկտեմբերի 12-ից՝ հումանիտար դժվարություններ պատճառելով Լեռնային Ղարաբաղի բնակչությանը և մեծապես խաթարելով խաղաղության հեռանկարները։ Վերջին գործողություններն ավելի են սրում իրավիճակը։

Մենք կոչ ենք անում Բաքվին՝ անհապաղ փոխել իր քաղաքականությունը և պարտավորվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը և միջազգային պարտավորությունների և նորմերի հարգմանը։

Եվրամիությունը պատրաստ է աջակցել կողմերին՝ բանակցությունների միջոցով լուծելու իրենց բոլոր տարաձայնությունները»։

Թիվ 1

Recent Posts

Միջազգային օլիմպիական կոմիտեի նոր ղեկավար է ընտրվել Քիրստի Քովենտրին

Միջազգային օլիմպիական կոմիտեի նոր ղեկավար է ընտրվել Քիրստի Քովենտրին։ Նա բազմակի օլիմպիական չեմպիոն է և…

9 minutes ago

Մաքգրեգորը ուզում է դառնալ Իռլանդիայի հաջորդ նախագահը

UFC-ի երկու քաշային կարգերում նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորը մտադիր է դառնալ Իռլանդիայի հաջորդ նախագահը:…

25 minutes ago

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Մեքսիկայի Սենատի նախագահի հետ

Աշխատանքային այցով Ստրասբուրգում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Մեքսիկայի Սենատի նախագահ Խերարդո…

40 minutes ago

Ամերիկայի առևտրի պալատը ունի կարևոր դերակատարություն ՀՀ-ում բիզնես մշակույթի զարգացման համար

Ամերիկայի առևտրի պալատը Հայաստանում մարտի 21-ին անց է կացրել իր տարեկան ընդհանուր ժողովը, որին մասնակցել…

48 minutes ago

Մենք համոզված ենք, որ խաղաղությունն այլընտրանք չունի. Միրզոյան

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ մարտի 20-ին Բրազիլ պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ…

1 hour ago

Ինչ է ներառում ՀՀ-ի կողմից Սիրիային ուղարկված մարդասիրական բեռը

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և Սիրիայի Արաբական…

2 hours ago