ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Զեյնալյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ադրադարձավ Ադրբեջանի կողմից Արցախում՝ Հակարիի կամրջին, անցակետ տեղադելու հարցին՝ նշելով, որ Հայաստանը բավարար քայլեր է ձեռնակում այդ ուղղությամբ։
«Համաձայն չեմ այն դիտարկման հետ, որ Հայաստանը քայլեր չի ձեռնարկում։ Հայաստանը քայլեր ձեռնարկում է և դա տեսանելի է։ Պառլամենտական դիվանագիտությունը և ԱԳՆ-ն ակտիվ աշխատում են այդ ուղղությամբ ու բոլոր հանդիպումների ընթացքում ինտենսիվ այդ հարցը բարձրացվում է։ Մեր կողմից առաջարկություն է եղել, որպեսզի սանկցիաներ կիրառվեն Ադրբեջանի նկատմամբ, որպես պարտադրող միջոց ՝ ՄԱԿ-ի միջազգային դատարանի որոշման կատարման համար։ Սա միգուցե բավարար պայման չէ, բայց ակտիվ դիվանագիտական գործիքներում միակն է։ Միջազգային գործընկերները հասկանում են, գիտակցում են ու քայլեր են ձեռնակում»,- ասաց նա։
Հարցին՝ որպես օրենսդիր մարմնի ներկայացուցիչ բացառո՞ւմ է, որ Արցախը երբևէ կլինի Ադրբեջանի կազմում, ՔՊ-ական պատգամավորը նշեց․
«Մեզ համար առաջնայինը ԼՂ-ի մեր հայրենակիցների անվտանգության հարցն է ու մենք բոլոր ջանքերը գործադրում ենք, որպեսզի անվտանգային հարցերը լինեն պատշաճ մակարդակի վրա ու կապը Հայաստանի հետ լինի անխափան»։
Բաբայանը նշեց, որ ադրբեջանցիների կողմից փակված ճանապարհը, որտեղ նրանք անցակետ են տեղադրել, գտնվում է ռուս խաղաղապահաների պատասխանատվության գոտում և նրանք քայլեր են ձեռնարկում այդ ուղղությամբ։
Դիտարկմանը, թե «Ազատ Արցախը ողջունում է ձեզ» ցուցանակի փոխարեն ադրբեջաներեն ցուցանակի տեղադրումը արդյոք իրենց ձախողված քաղաքականության ցուցիչը չէ, ՔՊ-ական պատգամավորն ասաց․
«Կարևորն այն է, որ գործադրվում են առավելագույն ջանքեր, որ հարցը լուծվի խաղաղ պայմաներում ու ՀՀ-ն անցի երկարաժամկետ խաղաղության դարաշրջանին, պատերա՞զմ եք ուզում։ Միակ տարբերակը խաղաղ պայմաններում բանակցություններն են»։
«Ամեն անգամ, երբ ԱՄՆ-ում եւ Իսրայելում հաղթում է ուժեղ աջական առաջնորդը, ձախ խորքային պետությունն օգտագործում…
Մարտի 20-ին Երևանում կայացավ ՈւԵՖԱ Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆ փուլի Հայաստան-Վրաստան հանդիպումը: Մեր ընտրանին զիջեց…
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը,…
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են 2025 թվականի շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում: 5 խաղափուլից հետո գրոսմայստերներ…
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ելույթ է ունեցել Խորհրդարանների նախագահների «Ժողովրդավարության պաշտպանություն» թեմայով եվրոպական համաժողովում։…
Եվրասիական տնտեսական միությունից Հայաստանի հնարավոր դուրս գալը Եվրամիությանը միանալու շուրջ բանակցությունների փուլում կարող է զգալի…