Հայաստան

Շվեդ պատգամավորը առաջարկել է առանց վիզայի ռեժիմ սահմանել ԵՄ-ի և Հայաստանի միջև

Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր Բյորն Սոդերը նամակով դիմել է Շվեդիայի ԱԳ նախարար Թոբիաս Բիլսթյոմին՝ առաջարկելով ջանքեր գործադրել Հայաստանի և ԵՄ-ի միջև առանց վիզայի ռեժիմ սահմանելու համար, քանի որ «Հայաստանն այժմ ավելի ու ավելի է ուղղվում դեպի Արևմուտք»։ 

Պատգամավորի՝ նախարարին ուղղված նամակում, մասնավորապես, ասվում է.«Հայաստանը դեռևս չունի առանց վիզայի մուտք դեպի ԵՄ։ Դիվանագիտական ​​անձնագրեր ունեցողները օգտվում են այդպիսի հնարավորությունից՝ ըստ առանց վիզայի կարճատև կեցության համար ԵՄ-ի և Հայաստանի միջև վիզային ռեժիմի դյուրացման համաձայնագրի: Հայաստանն այժմ ավելի ու ավելի է ուղղվում դեպի Արևմուտք, դա կնշանակի առանց վիզայի ռեժիմի մեծ օգուտներ երկրին, ինչպես նաև երկիրը կկապի թե՛ ԵՄ-ի, թե՛ Եվրոպայի հետ: 2020 թվականի պատերազմից հետո նրանք ցանկանում են խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ, որը նախկինում երկրի անվտանգության երաշխավորն էր։ Ներկայումս մեծ հնարավորություններ կան Հայաստանը Եվրոպայի հետ կապելու և երկիրն ընդունելու եվրոպական ընտանիք, որին նա պատկանում է։ Որպես այս ուղղությամբ քայլ՝ 2021 թվականից ԵՄ-ը Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով (CEPA) համապարփակ գործընկերություն ունի Հայաստանի հետ, և Հայաստանը, ինչպես Վրաստանը, ներառված է Արևելյան գործընկերության մեջ։ Հաջորդ քայլը լինելու է առանց վիզայի ռեժիմի ներդրումը։ Հայաստանի իշխանություններն ու քաղաքական ղեկավարությունն ասում է, որ միջոցներ են ձեռնարկվելու, որպեսզի չչարաշահվի նման ռեժիմը։ Նախարարը կարո՞ղ է քննարկել Հայաստանից ԵՄ առանց վիզայի մուտք գործելու գործընթաց սկսելու նախաձեռնությունը»։ 

Թիվ 1

Recent Posts

Այսօր գարնանային գիշերահավասարի օրն է

Այսօր գարնանային գիշերահավասարի օրն է և աստղագիտական գարնան սկիզբը։ Վաղվանից սկսած մինչև սեպտեմբերի 22-ը ցերեկվա…

11 minutes ago

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը կգործուղվի ԱՄՆ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը կգործուղվի Ամերիկայի Միացյալ Նահանգներ: «Համաձայն «Կառավարության…

26 minutes ago

Ուկրաինայի սահամանդրությունը խանգարում է խաղաղության համաձայնագրին․ Շոյգու

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն նախազգուշացրել է Կիևում առկա դժվարությունների մասին՝ խաղաղության համաձայնագրերի հասնելու…

38 minutes ago

Աղմուկը «կերավ» Արցախը. Հայաստանի մարտահրավերը

Շատ քչերը հասկացան, թե քառասունչորսօրյա պատերազմից հետո Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն ինչու՞ հրապարակայնացրեց,…

51 minutes ago

ՀՀ-ն ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչությանը կից պաշտպանության հարցերով կցորդ կունենա

Երևանը Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչությանը կից Հայաստանի Հանրապետության պաշտպանության հարցերով կցորդ կունենա։…

1 hour ago

ՀՀ-ն շարունակում է առաջ մղել խաղաղության օրակարգը. Գրիգորյան

«ՀՀ-ն շարունակում է առաջ մղել խաղաղության օրակարգը»,- հայտարարել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Նրա խոսքով,…

1 hour ago