Լրահոս

Լոբոդան և ftNFT-ն փոխում են խաղի կանոնները՝ դարձնելով NFT-ն համերգային տոմս

Երգչուհի Լոբոդայի և ftNFT-ի նոր համագործակցությունը փոխում է խաղի կանոնները: Հայտնի երգչուհի Լոբոդայի՝ Դուբայում կայանալիք համերգի տոմսերը հասանելի են նաև NFT-ով:

ftNFT-ին մեծ ոգևորությամբ իր օգտատերերին և երգչուհու երկրպագուներին տալիս է բացառիկ հնարավորություն՝ դառնալու երաժշտական այս մեծ իրադարձության մասը՝ առաջարկելով տոմսերի ձեռքբերման այլընտրանքային տարբերակ: Լոբոդայի համերգի թեմատիկ NFT հավաքածուն ձեռք բերած անհատները հնարավորություն կունենան ստանալու մայիսի 5-ին Atlantis, The Palm հյուրանոցում կայանալիք համերգի տոմսեր:

ftNFT-ի և Լոբոդայի համագործակցությունը ևս մեկ քայլ է՝ բացահայտելու NFT ոլորտի մեծ ներուժը և ստեղծելու իր տեսակի մեջ նոր և եզակի փորձառություն մարկետփլեյսի գնորդների համար: Թվային աշխարհում ծավալած գործունեությունից զատ, NFT-ն հստակ քայլերով մուտք է գործում նաև իրական աշխարհ՝ թելադրելով էլեկտրոնային գովազդի նոր կանոններ:

Իր խոսքում երգչուհին նշում է. «Մեծ պատիվ է լինել առաջին արտիստներից մեկը, ով համատեղել է NFT ոլորտը՝ այն դարձնելով շոուների կարևոր մասը:

Ապագան հիմա է, մենք պետք է օգտագործենք բոլոր հնարավորությունները երաժշտության ամբողջ ներուժը բոլորին հասանելի դարձնելու համար: Անհամբեր սպասում եմ բոլորիդ իմ համերգին»:

LOBODA Concert բացառիկ հավաքածուն հասանելի է ftNFT մարկետփլեյսում:

Հիշեցնենք, որ ftNFT-ն աշխարհում առաջին NFT ֆիջիթալ խանութ սրահները բացել է այնպիսի հայտնի առևտրային կենտրոններում, ինչպիսիք են Mall of the Emirates և Dubai Mall-ը։

Թիվ 1

Recent Posts

«Կոպեկ առ կոպեկ վերադարձնելով» հարց չի լուծվելու

Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. Երեւի…

58 minutes ago

Համաշխարհային օվկիանոսի մակարդակն անսպասելիորեն բարձրացել է

Ամերիկյան տիեզերական գործակալության՝ NASA-ի մասնագետներն արձանագրել են, որ 2024 թվականին Համաշխարհային օվկիանոսի մակարդակի անսպասելի բարձրացել…

15 hours ago

Կատարը գազ կմատակարարի Սիրիա

Կատարը հայտարարել է Հորդանանի տարածքով Սիրիային օրական 2 մլն խորանարդ մետր բնական գազի մատակարարման մեկնարկի…

16 hours ago

ՊՆ վարչական համալիրում անցկացվել է երկօրյա մասնագիտական հավաք-խորհրդակցություն

Մարտի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ավարտվել է ՀՀ ՊՆ ֆինանսաբյուջետային վարչության ենթակա ստորաբաժանումների անձնակազմի…

16 hours ago

ՊԵԿ նախագահը հյուրընկալել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար,…

16 hours ago

Մինչև խաղաղության համաձայնագիր չստորագրվի, կայունություն չի լինի. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Euronews-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ գլոբալ կայունությունը քիչ հավանական…

16 hours ago