Ապրիլի 28-ին Թեհրանի ՀՄՄ «Րաֆֆի» համալիրի «Մասիս» սրահում տեղի ունեցավ Հայոց Ցեղասպանության 108-րդ տարելիցին նվիրված միջոցառում:
Այս մասին ասվում է Իրանում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջի գրառման մեջ։
«Միջոցառմանը ներկա էին Թեհրանի ազգային իշխանության, ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության, Հայ Մշակութային Հասարակական Ֆորումի և Ս․ Մարիամ Աստվածածին Բարեգործական կենտրոնի վարչության, եկեղեցական խորհրդի, մի շարք հայկական միությունների ներկայացուցիչներ և հոծ բազմություն։
Միջոցառումը հագեցած էր ասմունքով, երգով, պարով և երաժշտական գեղեցիկ կատարումներով: Ելույթ ունեցան Միության «Մեղեդի» երգչախումբը, «Գարուն» պարախումբը և «Պարիսպ» նվագախումբը»:
Միջոցառման ավարտին ելույթով հանդես եկավ ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության խորհրդական Սերգեյ Գրիգորյանը»։