Լրահոս 24/7
02.10.2024

Իրանն Իսրայելի դեմ հրթիռային հարձակամումը հիմնավորում է ինքնապաշտպանության իրավունքով

Իրանն Իսրայելի դեմ հրթիռային հարձակամումը հիմնավորում է ինքնապաշտպանության իրավունքով

Չնայած Իրանի հասցեին եվրոպական երկրների կոշտ հայտարարություններին, հոկտեմբերի 2-ին Իսլամական հանրապետության արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին հեռախոսազրույցներ է ունեցել Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի եւ Ֆրանսիայի պաշտոնակիցների հետ: Այդ մասին հայտնում է Irna-ն եւ մեջբերում Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի գնահատականը. «Իսրայելի դեմ Իրանի հրթիռային հարձակումը ինքնապաշտպանական ակտ է եւ լիովին համապատասխանում է ՄԱԿ-ի Կանոնադրությանը»։

Իրանն ընդամենն օգտվել է ինքնապաշտության իր օրինական իրավունքից, որ սահմանված է ՄԱԿ-ի Կանոնադրության 51-րդ հոդվածով եւ թիրախ է ընտրել բացառապես ռազմական բազաները եւ անվտանգության օբյեկտները,-մեկնաբանել է Իրանի արտաքին գործերի նախարարը:

Ամփոփելով՝ Արաղչին ասել է, որ «ռազմագործողությունն ավարտված է, բայց եթե սիոնիստական ռեժիմը մտադրված է պատասխան գործողությունների դիմել, ապա մեր պատասխանը կլինի ավելի կոշտ»:

Նրա ընդհանրացմամբ՝ «Իրանի իսլամական հանրապետությունը չի ձգտում էսկալացիայի եւ պատերազմի, բայց եւ պատերազմից չի վախենում»։

Եվրոպական երեք առաջատար երկրների արտգործնախարարներն, անշուշտ, չէին կարող լիովին ընդունել իրանական տեսակետը, բայց փաստը, որ Լոնդոնը, Բեռլինը եւ Փարիզը բավական բարձր մակարդակով հաղորդակցվել են Թեհրանի հետ, վկայում է, որ իրավիճակը գնահատվում է ամենայն լրջությամբ:

Այս իմաստով կարեւոր է Ֆրանսիայի նախագահի գրասենյակի հայտարարությունը, որտեղ Իսրայելի դեմ Իրանի հրթիռային հարձակումը ենթարկված է սուր քննադատության: Ելիսեյան պալատը միաժամանակ Իսրայելին «խնդրել է հնարավորինս սեղմ ժամկետում դադարեցնել ռազմագործողությունները»:

Եվրոպացի գործընկերների հետ հեռախոսազրույցներում Իրանի արտաքին գործերի նախարարը հատուկ կարեւորել է Թեհրանում ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդ Հանիայի սպանությունից հետո Իրանի ցուցաբերած զսպվածությունը եւ այդ ֆոնին Իսրայելի կողմից նոր լարվածության հրահրումը:

Ակնարկը պարզ է. Իսրայելն Իրանի զսպվածությունը վերագրել է նրա թուլությանը եւ ավելի ազատ գործելու իրավունք վերապահել իրեն, ինչն արդեն սպառնալիք է ԻԻՀ տարածաշրջանային եւ միջազգային հեղինակությանը:

Հոկտեմբերի 1-ի հրթիռային հարվածներով Իրանը հասկացրել է, որ աշխարհաքաղաքական կարեւորության հարցերում ոչ մի զիջման չի գնա:

Չափազանց արտառոց է, որ ֆորմալ առումով հանդիսանալով Իրանի ռազմավարական գործընկեր, Ռուսաստանն առայժմ չի արձագանքել ստեղծված իրավիճակին, ռուսաստանցի եւ իրանցի պաշտոնյաների միջեւ առայժմ որեւէ շփման մասին տեղեկություններ չկան:

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է