Լրահոս
08.05.2023

«Քրեակատարողական բժշկություն կենտրոն» ՊՈԱԿ-ի կառավարումը կփոխանցվի ՀՀ ԱՆ-ին

«Քրեակատարողական բժշկություն կենտրոն» ՊՈԱԿ-ի կառավարումը կփոխանցվի ՀՀ ԱՆ-ին

Կառավարության որոշմամբ՝ «Քրեակատարողական բժշկություն կենտրոն» ՊՈԱԿ-ի կառավարումն այսուհետ կիրականացնի ՀՀ առողջապահության նախարարությունը՝ նպաստելով բանտային առողջապահության ամբողջական ինտեգրմանն ազգային առողջապահական համակարգ:

Այս որոշումը պայմանավորված է նաև հանրային կառավարման բարեփոխումների օրակարգով, մասնավորապես՝ պետական կառավարման մարմինների ֆունկցիոնալ և ինստիտուցիոնալ վերանայման և վերակազմակերպման աշխատանքների արդյունքով:

Արդարադատության նախարարությունը մշակել էր նախագիծ, որով առաջարկվում էր կալանավորված անձանց և դատապարտյալներին տրամադրվող բժշկական օգնությունն և սպասարկումը վերապահել մասնագիտացված կառույցին՝ Առողջապահության նախարարությանը:

Ներկայումս ՊՈԱԿ-ի կողմից տրամադրվող բժշկական օգնությունն ու սպասարկումը բոլոր քրեակատարողական հիմնարկներում հասանելի է 24/7 ռեժիմով: ՊՈԱԿ-ի բոլոր ստորաբաժանումները հագեցած են առնվազն մեկ ընդհանուր պրակտիկայի բժիշկներով, բոլոր ստորաբաժանումներում կա ատամնաբույժ:

Արդարադատության նախարարության, «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի և Առողջապահության նախարարության սերտ համագործակցության արդյունքում էապես փոխվել է ազատազրկված անձանց մասնագիտական բժշկական օգնություն ցուցաբերելու որակը: ՊՈԱԿ-ի աշխատակիցները՝ համաձայն նախապես մշակված ժամանակացույցի, անցնում են անհրաժեշտ վերապատրաստումներ հանրապետության լավագույն ուսումնական բազաներում:

Նշված համագործակցության արդյունքում բարելավվել է բժշկական ծառայությունների մատուցման որակը, էականորեն կրճատվել է բժշկական օգնության մատուցման ժամանակահատվածը, այդ թվում՝ պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական սպասարկման ուղեգրերով: Նախկինում այն կատարվում էր 1-2 ամսում, իսկ այժմ այդ ժամանակահատվածը կրճատվել է և կազմակերպվում է 1 օրում:

«Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի անձնակազմը հետևողականորեն շարունակում է աշխատանքները մասնագիտական հագեցվածությունը բարձրացնելու և անհրաժեշտ տեխնիկական հագեցվածությունն ապահովելու ուղղությամբ:

Լրահոս
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով
18:46
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով
Ադրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել․ Ջեյհուն Բայրամով
16:03
Ադրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել․ Ջեյհուն Բայրամով
Սրբուհի Գալյանը՝ ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ
15:51
Սրբուհի Գալյանը՝ ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ
Թրամփը մերժել է Իրանի առաջարկը․ WSJ
13:29
Թրամփը մերժել է Իրանի առաջարկը․ WSJ
Հայաստանը` բարձր մակարդակի քաղաքական հռչակագրի նախաձեռնող երկիր. ԱՆ
12:20
Հայաստանը` բարձր մակարդակի քաղաքական հռչակագրի նախաձեռնող երկիր. ԱՆ
Թե բա՝ Միրզոյան-Բայրամով հանդիպմանը դրոշներ չկային
17:21
Թե բա՝ Միրզոյան-Բայրամով հանդիպմանը դրոշներ չկային
Տեսնենք՝ էլ ով իր վրա կվերցնի. Սամվել Կարապետյան
17:02
Տեսնենք՝ էլ ով իր վրա կվերցնի. Սամվել Կարապետյան
Ադրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալ
16:38
Ադրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալ
ԱԳ նախարարները քննարկել են հարաբերությունների հետագա զարգացումը
16:31
ԱԳ նախարարները քննարկել են հարաբերությունների հետագա զարգացումը
Աբովյանի համայնքապետարանի աշխատողներ են ձերբակալվել
16:10
Աբովյանի համայնքապետարանի աշխատողներ են ձերբակալվել
ՄԻԵԴ-ը մերժել է Գագիկ Խաչատրյանի փաստաբանական թիմի ներկայացրած միջանկյալ միջոց կիրառելու պահանջը
16:00
ՄԻԵԴ-ը մերժել է Գագիկ Խաչատրյանի փաստաբանական թիմի ներկայացրած միջանկյալ միջոց կիրառելու պահանջը
«Զանգեզուրի միջանցքն» էլ ավելի կամրապնդի Ադրբեջանի դերը՝ որպես տարածաշրջանային հանգույց․ Ալիև
15:45
«Զանգեզուրի միջանցքն» էլ ավելի կամրապնդի Ադրբեջանի դերը՝ որպես տարածաշրջանային հանգույց․ Ալիև
Մհեր Գրիգորյանը և ԱՄՀ առաքելության ղեկավարը անդրադարձել են մակրոտնտեսական զարգացումներին
15:36
Մհեր Գրիգորյանը և ԱՄՀ առաքելության ղեկավարը անդրադարձել են մակրոտնտեսական զարգացումներին
Եթե չկիսեի Փաշինյանի քաղաքականությունը, հետևաբար կոալիցիա չէի կազմի. Առուշ Առուշանյան
15:31
Եթե չկիսեի Փաշինյանի քաղաքականությունը, հետևաբար կոալիցիա չէի կազմի. Առուշ Առուշանյան
Վթարային վիճակում գտնվող Ոսկեհատի կամուրջը երկկողմանի փակ է
15:21
Վթարային վիճակում գտնվող Ոսկեհատի կամուրջը երկկողմանի փակ է