Լրահոս
08.05.2023

ՄԻՊ-ի դիրքորոշումը գտնվելու վայրն անհայտ զինծառայողների ծնողներին տուժող ճանաչելու հարցի վերաբերյալ

ՄԻՊ-ի դիրքորոշումը գտնվելու վայրն անհայտ զինծառայողների ծնողներին տուժող ճանաչելու հարցի վերաբերյալ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն իրավական դիրքորոշում է ներկայացրել գտնվելու վայրն անհայտ զինծառայողների ծնողներին քրեական վարույթի շրջանակում տուժող ճանաչելու հարցի վերաբերյալ։

«Գտնվելու վայրն անհայտ զինծառայողների ծնողները զավակների ճակատագրերի վերաբերյալ տեղեկություններ ստանալու փորձի ժամանակ հանդիպում են իրավական խոչընդոտների, այն է՝ քրեական վարույթով տուժող չեն ճանաչվում գործող իրավակարգավորումների համատեքստում։

Խնդրի լուծման ուղիներ գտնելու նպատակով նրանք դիմել են Մարդու իրավունքների պաշտպանին։

Հաշվի առնելով քրեական վարույթով տուժով ճանաչելու հարցի վերաբերյալ զինծառայողների ծնողներից շարունակ ստացվող դիմումները, հարցի զգայունությունը և կարևորությունը մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից՝ Պաշտպանը որոշում է կայացրել հրապարակել նշված հարցի առնչությամբ իր իրավական դիրքորոշումը:

Պաշտպանը դիրքորոշումը ներկայացրել է ինչպես սահմանադրական, այնպես էլ միջազգային իրավակարգավորումների լույսի ներքո, կատարվել են միջազգային չափորոշիչների և դատական նախադեպերի ուսումնասիրություններ:

Այդ համատեքստում Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ պետության ուղիղ պարտավորությունն է երաշխավորել դատավարության գործընթացում տուժողի (տուժողի իրավահաջորդի) բավարար ներգրավվածությունը, արդյունավետ պաշտպանության համար օրենսդրական և վարչական կառուցակարգերի ապահովումը և այլն։

Պաշտպանն ընդգծում է, որ օրենսդրական որևէ կարգավորում չի կարող կիրառվել և մեկնաբանվել այնպիսի եղանակով, որը կհանգեցնի անձի հիմնարար իրավունքների խախտման: Այդ սկզբունքը վերաբերելի է նաև այն իրավիճակներին, երբ գործ ունենք օրենսդրական թերի կարգավորումների կամ համապատասխան կարգավորումների բացակայության հետ:

Հարցին վերաբերելի միջազգային չափանիշները վկայում են, որ համապատասխան օրենսդրությունը պետք է մեկնաբանվի այն տրամաբանությամբ, որ անհայտ կորած զինծառայողների ծնողները հնարավորություն ունենան իրենց զավակների վերաբերյալ քննվող քրեական վարույթներով ներգրավվելու որպես տուժող: Վերլուծության հիման վրա մշակված եզրահանգումներն ու առաջարկություններն ավելի վաղ ուղարկվել են իրավասու գերատեսչություններին»:

Լրահոս
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով
18:46
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով
Ադրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել․ Ջեյհուն Բայրամով
16:03
Ադրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել․ Ջեյհուն Բայրամով
Սրբուհի Գալյանը՝ ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ
15:51
Սրբուհի Գալյանը՝ ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ
Թրամփը մերժել է Իրանի առաջարկը․ WSJ
13:29
Թրամփը մերժել է Իրանի առաջարկը․ WSJ
Հայաստանը` բարձր մակարդակի քաղաքական հռչակագրի նախաձեռնող երկիր. ԱՆ
12:20
Հայաստանը` բարձր մակարդակի քաղաքական հռչակագրի նախաձեռնող երկիր. ԱՆ
Թե բա՝ Միրզոյան-Բայրամով հանդիպմանը դրոշներ չկային
17:21
Թե բա՝ Միրզոյան-Բայրամով հանդիպմանը դրոշներ չկային
Տեսնենք՝ էլ ով իր վրա կվերցնի. Սամվել Կարապետյան
17:02
Տեսնենք՝ էլ ով իր վրա կվերցնի. Սամվել Կարապետյան
Ադրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալ
16:38
Ադրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալ
ԱԳ նախարարները քննարկել են հարաբերությունների հետագա զարգացումը
16:31
ԱԳ նախարարները քննարկել են հարաբերությունների հետագա զարգացումը
Աբովյանի համայնքապետարանի աշխատողներ են ձերբակալվել
16:10
Աբովյանի համայնքապետարանի աշխատողներ են ձերբակալվել
ՄԻԵԴ-ը մերժել է Գագիկ Խաչատրյանի փաստաբանական թիմի ներկայացրած միջանկյալ միջոց կիրառելու պահանջը
16:00
ՄԻԵԴ-ը մերժել է Գագիկ Խաչատրյանի փաստաբանական թիմի ներկայացրած միջանկյալ միջոց կիրառելու պահանջը
«Զանգեզուրի միջանցքն» էլ ավելի կամրապնդի Ադրբեջանի դերը՝ որպես տարածաշրջանային հանգույց․ Ալիև
15:45
«Զանգեզուրի միջանցքն» էլ ավելի կամրապնդի Ադրբեջանի դերը՝ որպես տարածաշրջանային հանգույց․ Ալիև
Մհեր Գրիգորյանը և ԱՄՀ առաքելության ղեկավարը անդրադարձել են մակրոտնտեսական զարգացումներին
15:36
Մհեր Գրիգորյանը և ԱՄՀ առաքելության ղեկավարը անդրադարձել են մակրոտնտեսական զարգացումներին
Եթե չկիսեի Փաշինյանի քաղաքականությունը, հետևաբար կոալիցիա չէի կազմի. Առուշ Առուշանյան
15:31
Եթե չկիսեի Փաշինյանի քաղաքականությունը, հետևաբար կոալիցիա չէի կազմի. Առուշ Առուշանյան
Վթարային վիճակում գտնվող Ոսկեհատի կամուրջը երկկողմանի փակ է
15:21
Վթարային վիճակում գտնվող Ոսկեհատի կամուրջը երկկողմանի փակ է