Լրահոս 24/7

Պարզ լճի տարածքում անցկացվեց «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի և դստեր` Արփի Փաշինյանի հետ Տավուշի մարզում՝ Դիլիջանի Պարզ լճի տարածքում, ներկա է գտնվել «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարին:

Վարչապետը մասնակիցներին նախ հանդիպել է մրցաշարի մեկնարկից առաջ և բոլորին մաղթել հաջողություններ:

Առաջին անգամ մրցաշարն անցկացվել է երկօրյա ճամբարով: Մրցաշարին մասնակցում էին 11 թիմ` յուրաքանչյուրի կազմում 7 աշակերտ (5 տղա, 2 աղջիկ), որոնք հաղթահարեցին 5000 մետր մրցատարածությունը:

Երկրորդ տարին անընդմեջ առաջին տեղը զբաղեցրել է Սյունիքի թիմը, երկրորդ հորիզոնականը` Վայոց Ձորի Արենիի թիմը, իսկ եռյակը եզրափակել է Լոռու մարզի Վանաձորի քաղաքի թիմը:

Մրցման լավագույն վազորդներն էին Շիրակից Մարի Սարգսյանն ու Սյունիքից՝ Արթուր Համբարձումյանը: Եզրափակիչ փուլի 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր գրաված դպրոցների թիմերի և մասնակիցների պարգևները հանձնել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը և ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Լավագույն վազորդներին մրցանակներ է հանձնել վարչապետի տիկին Աննա Հակոբյանը: Մրցաշարին ներկա է գտնվել նաև Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:Առաջին տեղ զբաղեցրած դպրոցը ստացել է 4 մլն դրամ, երկրորդ տեղը` 2 մլն 500 հազար դրամ, երրորդ տեղը` 1 մլն 500 հազար դրամ:

Առաջին տեղ գրաված թիմի ֆիզկուլտուրայի ուսուցիչը ստացել է 700 հազար դրամ, իսկ թիմում ընդգրկված 7 աշակերտից յուրաքանչյուրը` 150 հազարական դրամ:

Երկրորդ և երրորդ տեղերի համար սահմանված էին համապատասխանաբար 500 հազար դրամ ուսուցչի, 100 հազարական դրամ՝ աշակերտների, 300 հազար դրամ՝ ուսուցչի և 75 հազարական դրամ՝ աշակերտների համար:

Թիվ 1

Recent Posts

Պեկինը հերքում է խաղաղապահներ ուղարկելու լուրերը

Պեկինը հերքել է այն լուրերը, թե Չինաստանը կարող է խաղաղապահներ ուղարկել Ուկրաինա՝ ցանկացած ապագա խաղաղության…

23 minutes ago

Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Միրզոյանի հետ

Այսօր տեղի է ունեցել ՌԴ և ՀՀ ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի և Արարատ Միրզոյանի հեռախոսազրույցը․…

42 minutes ago

7185 քաղաքացի ետ է ստացել 668 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում գրել է. «Հունվարի 1-ից մինչև օրս Համընդհանուր հայտարարագիր…

58 minutes ago

Էրդողանի աշխատակազմից արձագանքել են ադրբեջանական զլմ-ների կեղծ պնդումներին

Թուրքիայում արձագանքել են ադրբեջանական մամուլում տարածում գտած այն պնդմանը, թե հայ-թուրքական սահմանը բացվել է՝ առանց…

1 hour ago

Վերջին տարիներին գրանցված դեղերի թիվը նկատելիորեն նվազել է

Այսօր Ազգային ժողովում առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ կայացավ աշխատանքային քննարկում՝ դեղերի պետական գրանցման գործընթացի,…

1 hour ago

Հայաստանը 2025-ի բյուջեում նորամուծություններ է ներդնում

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ներկայացրել է 2024 թվականի կառավարության ծրագրի կատարողականը: Նա հայտնել է,…

2 hours ago