Լրահոս 24/7
23.05.2023

Մենք չենք հանդուրժելու հայ ազգի շահերը ոտնահարող պարտադրվող համաձայնությունները. ՀՅԴ

Մենք չենք հանդուրժելու հայ ազգի շահերը ոտնահարող պարտադրվող համաձայնությունները. ՀՅԴ

ՀՅԴ Բյուրոն տարածել է հայտարարություն, որում ասվում է.

«2023 թ. մայիսի 22-ի մամուլի ասուլիսում ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն անթաքույց հայտարարեց Արցախը եւ Տավուշի ու Արարատի մարզերի նախկին անկլավներն Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ ճանաչելու մասին, ինչը ՀՀ վարչախմբի կողմից հետեւողական կերպով իրականացվող հակապետական եւ հակազգային քաղաքականության հերթական դրսեւորումն է։ Թուրք-ադրբեջանական տանդեմի հետ ձեռք ձեռքի տված Հայաստանի այսօրվա իշխանությունը ծրագրված կերպով փորձում է կոտրել մեր ժողովրդի դիմադրության ոգին՝ անխուսափելի կործանման տանելով երկիրը։

Պարտությունների, կորուստների, նվաստացումների ընթացքը թեւակոխում է նոր փուլ։ Այս իշխանության պաշտօնավարման ամեն մի օրն ու ժամը այլեւս գոյութենական սպառնալիք է։ Սակայն ամեն ինչ դեռ կորսված չէ, վիճակը հնարավոր է շտկել, մենք ունենք այդ ներուժը։ Ազգային ուժերի ջանքերի մեկտեղմամբ անհրաժեշտ է օր առաջ վերականգնել Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը եւ բեկում մտցնել վիճակի մեջ։

Ուժեղ, արդար, արժանապատիվ Հայաստանն է գրավականը մեր անվտանգության ու ապագա հաջողությունների։ Բայց նախ պետք է կանխել կենսական զիջումներ պարտադրող անձնատվական (կապիտուլացիոն) նոր պայմանագրերի ընդունումը՝ բացառելով առանց ժողովրդի անմիջական մասնակցության որեւէ համաձայնության կայացում։

Հայաստանի որեւէ իշխանության որեւէ գործողություն, որը կասկածի տակ է դնում Արցախում անցկացված հանրաքվեների արդյունքները, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն ու դրա անքակտելի մասը կազմող անկախության հռչակագիրը, ի սկզբանե առ ոչինչ են։

Մենք չենք հանդուրժելու հայ ազգի շահերը ոտնահարող պարտադրվող համաձայնությունները։

Արժանապատիվ ու հայրենատեր բոլոր հայերը այս առումով անելիք ունեն։ Մենք հավատում ենք՝ միասին կարող ենք բեկել պատմության ընթացքը»

Լրահոս
Մենք չենք շարունակելու մնալ հեզ և բարեկիրթ, երբ մեզ վիրավորում են․ Վահագն Ալեքսանյան
17:03
Մենք չենք շարունակելու մնալ հեզ և բարեկիրթ, երբ մեզ վիրավորում են․ Վահագն Ալեքսանյան
Կիևի հետ Հայաստանի իշխանությունների սիրախաղերը կասկածներ են առաջացնում. Ֆադեև
16:50
Կիևի հետ Հայաստանի իշխանությունների սիրախաղերը կասկածներ են առաջացնում. Ֆադեև
Մենք վաղը ԱԺ-ում չենք լինելու. Նարեկ Կարապետյան
16:38
Մենք վաղը ԱԺ-ում չենք լինելու. Նարեկ Կարապետյան
Անպայման իրենք պետք է աղքատացնեն մեր գյուղացիներին. Կարապետյան
16:22
Անպայման իրենք պետք է աղքատացնեն մեր գյուղացիներին. Կարապետյան
ՀԱԵ առաջնորդը կկանգնի դատարանի առաջ իշխանությունների հետ խորացող առճակատման ֆոնին․ Reuters
16:09
ՀԱԵ առաջնորդը կկանգնի դատարանի առաջ իշխանությունների հետ խորացող առճակատման ֆոնին․ Reuters
Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում զինամթերքի հսկայական պաշարների մասին
15:48
Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում զինամթերքի հսկայական պաշարների մասին
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
15:38
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
Գագիկ Ծառուկյանի ու Սեդրակ Առուստամյանի կողմից 2.5 մլն դոլար գույքի շորթման դեպք է բացահայտվել
15:25
Գագիկ Ծառուկյանի ու Սեդրակ Առուստամյանի կողմից 2.5 մլն դոլար գույքի շորթման դեպք է բացահայտվել
Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ
14:54
Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ
Շատ ակտիվ համախմբվում ենք, մի՛ անհանգստացեք. Կարապետյան
14:41
Շատ ակտիվ համախմբվում ենք, մի՛ անհանգստացեք. Կարապետյան
Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով ցորենի նոր խմբաքանակ է ուղարկվել
14:22
Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով ցորենի նոր խմբաքանակ է ուղարկվել
Ադրբեջանը պատրաստ է անհրաժեշտության դեպքում գազ մատակարարել Ուկրաինային. Բայրամով
14:06
Ադրբեջանը պատրաստ է անհրաժեշտության դեպքում գազ մատակարարել Ուկրաինային. Բայրամով
Անդրանիկ Սիմոնյանը վերանշանակվել է ԱԱԾ տնօրեն
13:56
Անդրանիկ Սիմոնյանը վերանշանակվել է ԱԱԾ տնօրեն
ՀՀ-ի և ՀԱՊԿ-ի միջև որևէ հակամարտություն չկա․ կազմակերպությունում ՌԴ ներկայացուցիչ
13:43
ՀՀ-ի և ՀԱՊԿ-ի միջև որևէ հակամարտություն չկա․ կազմակերպությունում ՌԴ ներկայացուցիչ
Շալվա Պապուաշվիլին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
13:30
Շալվա Պապուաշվիլին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին