Լրահոս 24/7
24.05.2023

Սա բերելու է կործանարար վտանգներ մեր երկրի համար. Թաթոյան

Սա բերելու է կործանարար վտանգներ մեր երկրի համար. Թաթոյան

ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը գրում է.

«Երեկ ասուլիսին ասվեց այն, ինչ անցյալ տարի այս նույն ժամանակ նույն ձևակերպումներով սկսեց խոսել Ադրբեջանի ԱԳՆ-ն: Նույնիսկ Ադրբեջանն այդ ժամանակ [մեզ համար, իհարկե, բացարձակ անընդունելի] նշել էր, որ Տավուշի 7 գյուղեր ու Տիգրանաշենը «վերադարձվելու են Ադրբեջանի կազմ դելիմիտացիայի գործընթացով»:

Այսինքն` Ադրբեջանն անգամ խոսում էր սահմաննների որոշման պրոցեսի մասին, իսկ երեկ ասուլիսին արդեն հայտարարվեց առանց դելիլիմիտացիայի «այս գլխից» կայացված որոշում, թե գյուղերը «Ադրբեջանինն են»:

Սա բերելու է կործանարար վտանգների մեր երկրի, մեզանից յուրաքանչյուրի համար. լինելու են իրավունքների զանգվածային խախտումներ, էլ ավելի է խաթարվելու է մեր ֆիզիկական անվտանգությունն ու հոգեկան անդորրը, կապն արտաքին աշխարհի հետ, Տավուշի, Վայոց ձորի և Սյունիքի ճանապարհների անվտանգությունն ու համայնքների միջև կապը, առաջ են գալու նոր ներքին տեղահանվածներ և այլն:

Տավուշի նշվող գյուղերն ու Տիգրանաշենը եղել են Խորհրդային Հայաստանի անբաժան մասը: Դրանք պատմական հայկական հողեր են (սա հաստատող փաստերը հիմնավոր են): «Անկլավային» մեխանիկական տրամաբանությունը պատմության կործանարար էջերից դասեր չքաղելու հետևանք է, որն անթույլատրելի, դատապարտելի կերպով 2020թ. 44-օրյա պատերազմից հետո սկսեցին առաջ տանել Հայաստանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ` անպատասխանատու, անօրինական հայտարարություններով:

Եթե չեք պատկերացնում, թե ինչ է կատարվելու Հայաստանի հետ, նայեք ինչ է տեղի ունենում Արցախի հետ` ողբերգական հետևանքներով: Սա միասնական շղթա է, ադրբեջանական քաղաքանությունն էլ նույնն է թե´ Արցախի, թե´ Հայաստանի նկատմամբ»:

Լրահոս
Մենք չենք շարունակելու մնալ հեզ և բարեկիրթ, երբ մեզ վիրավորում են․ Վահագն Ալեքսանյան
17:03
Մենք չենք շարունակելու մնալ հեզ և բարեկիրթ, երբ մեզ վիրավորում են․ Վահագն Ալեքսանյան
Կիևի հետ Հայաստանի իշխանությունների սիրախաղերը կասկածներ են առաջացնում. Ֆադեև
16:50
Կիևի հետ Հայաստանի իշխանությունների սիրախաղերը կասկածներ են առաջացնում. Ֆադեև
Մենք վաղը ԱԺ-ում չենք լինելու. Նարեկ Կարապետյան
16:38
Մենք վաղը ԱԺ-ում չենք լինելու. Նարեկ Կարապետյան
Անպայման իրենք պետք է աղքատացնեն մեր գյուղացիներին. Կարապետյան
16:22
Անպայման իրենք պետք է աղքատացնեն մեր գյուղացիներին. Կարապետյան
ՀԱԵ առաջնորդը կկանգնի դատարանի առաջ իշխանությունների հետ խորացող առճակատման ֆոնին․ Reuters
16:09
ՀԱԵ առաջնորդը կկանգնի դատարանի առաջ իշխանությունների հետ խորացող առճակատման ֆոնին․ Reuters
Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում զինամթերքի հսկայական պաշարների մասին
15:48
Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում զինամթերքի հսկայական պաշարների մասին
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
15:38
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
Գագիկ Ծառուկյանի ու Սեդրակ Առուստամյանի կողմից 2.5 մլն դոլար գույքի շորթման դեպք է բացահայտվել
15:25
Գագիկ Ծառուկյանի ու Սեդրակ Առուստամյանի կողմից 2.5 մլն դոլար գույքի շորթման դեպք է բացահայտվել
Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ
14:54
Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ
Շատ ակտիվ համախմբվում ենք, մի՛ անհանգստացեք. Կարապետյան
14:41
Շատ ակտիվ համախմբվում ենք, մի՛ անհանգստացեք. Կարապետյան
Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով ցորենի նոր խմբաքանակ է ուղարկվել
14:22
Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով ցորենի նոր խմբաքանակ է ուղարկվել
Ադրբեջանը պատրաստ է անհրաժեշտության դեպքում գազ մատակարարել Ուկրաինային. Բայրամով
14:06
Ադրբեջանը պատրաստ է անհրաժեշտության դեպքում գազ մատակարարել Ուկրաինային. Բայրամով
Անդրանիկ Սիմոնյանը վերանշանակվել է ԱԱԾ տնօրեն
13:56
Անդրանիկ Սիմոնյանը վերանշանակվել է ԱԱԾ տնօրեն
ՀՀ-ի և ՀԱՊԿ-ի միջև որևէ հակամարտություն չկա․ կազմակերպությունում ՌԴ ներկայացուցիչ
13:43
ՀՀ-ի և ՀԱՊԿ-ի միջև որևէ հակամարտություն չկա․ կազմակերպությունում ՌԴ ներկայացուցիչ
Շալվա Պապուաշվիլին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
13:30
Շալվա Պապուաշվիլին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին