Լրահոս 24/7
24.05.2023

Երկու ձեռքով պաշտպանելու եմ խաղաղության օրակարգը. Արսենյան

Երկու ձեռքով պաշտպանելու եմ խաղաղության օրակարգը. Արսենյան

ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանն իր լիակատար աջակցությունն է հայտնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից իրականացվող քաղաքականությանը, այդ թվում՝ խաղաղության օրակարգը իր ավարտին հասցնելու ձգտումներին:Այս մասին վերջինս հայտարարեց այսօր ԱԺ-ում՝ լրագրողների հետ զրույցում:«Երկու ձեռքով պաշտպանելու եմ մեր խաղաղության օրակարգը, այն գործընթացը, որը բերելու է հարևան երկրի հետ խաղաղության, այդ թվում՝ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչմանը, այն տարածքային կորդինատներով, որը ընդունվել է 1991 թվականին ԱՊՀ երկրների կողմից: Եվս մեկ անգամ վերահաստատում եմ իմ աջակցությունը և ասում եմ, որ մենք վճռական ենք ՀՀ անունից, ՀՀ ժողովրդի անունից ավարտին հասցնել մեր հարևանների հետ՝ Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացը, ինչպես նաև Թուրքիայի հանրապետության հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը, որը որ համարում եմ մեր քաղաքական թիմի կարևորոգույն առաքելությունը»,- ասաց Արսենյանը:Պատգամավորը շեշտեց, որ իրենց քաղաքական թիմի առաջնային խնդիրը ՀՀ պետական շահերի պաշտպանությունն է. «Համար մեկ խնդիրը որի համար մենք գործում ենք: Ցանկացած այլ պետական կամ քաղաքական գործիչ, ով կպնդի, որ ՀՀ շահերը պետք է ստորադասվեն օրակարգի որևէ այլ հարցի լուծմանը, իմ կարծիքով իրականացնում են հակապետական գործունեություն»:Հարցին, թե Արցախում հայեր չեն ապրում Գուրգեն Ասենյանը արձագանքեց. «Արցախում ապրում են մեր հայրենակիցները՝ հայեր, Ջավախքում էլ են ապրում հայեր, Բեյրութում, Գլենդելում էլ են ապրում հայեր: Մեր պետական պաշտոնյաների, գործիչների առաջնային խնդիրը ՀՀ շահերի սպասարկումը և պաշտպանությունն է»:

Լրահոս
Մենք չենք շարունակելու մնալ հեզ և բարեկիրթ, երբ մեզ վիրավորում են․ Վահագն Ալեքսանյան
17:03
Մենք չենք շարունակելու մնալ հեզ և բարեկիրթ, երբ մեզ վիրավորում են․ Վահագն Ալեքսանյան
Կիևի հետ Հայաստանի իշխանությունների սիրախաղերը կասկածներ են առաջացնում. Ֆադեև
16:50
Կիևի հետ Հայաստանի իշխանությունների սիրախաղերը կասկածներ են առաջացնում. Ֆադեև
Մենք վաղը ԱԺ-ում չենք լինելու. Նարեկ Կարապետյան
16:38
Մենք վաղը ԱԺ-ում չենք լինելու. Նարեկ Կարապետյան
Անպայման իրենք պետք է աղքատացնեն մեր գյուղացիներին. Կարապետյան
16:22
Անպայման իրենք պետք է աղքատացնեն մեր գյուղացիներին. Կարապետյան
ՀԱԵ առաջնորդը կկանգնի դատարանի առաջ իշխանությունների հետ խորացող առճակատման ֆոնին․ Reuters
16:09
ՀԱԵ առաջնորդը կկանգնի դատարանի առաջ իշխանությունների հետ խորացող առճակատման ֆոնին․ Reuters
Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում զինամթերքի հսկայական պաշարների մասին
15:48
Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում զինամթերքի հսկայական պաշարների մասին
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
15:38
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
Գագիկ Ծառուկյանի ու Սեդրակ Առուստամյանի կողմից 2.5 մլն դոլար գույքի շորթման դեպք է բացահայտվել
15:25
Գագիկ Ծառուկյանի ու Սեդրակ Առուստամյանի կողմից 2.5 մլն դոլար գույքի շորթման դեպք է բացահայտվել
Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ
14:54
Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ
Շատ ակտիվ համախմբվում ենք, մի՛ անհանգստացեք. Կարապետյան
14:41
Շատ ակտիվ համախմբվում ենք, մի՛ անհանգստացեք. Կարապետյան
Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով ցորենի նոր խմբաքանակ է ուղարկվել
14:22
Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով ցորենի նոր խմբաքանակ է ուղարկվել
Ադրբեջանը պատրաստ է անհրաժեշտության դեպքում գազ մատակարարել Ուկրաինային. Բայրամով
14:06
Ադրբեջանը պատրաստ է անհրաժեշտության դեպքում գազ մատակարարել Ուկրաինային. Բայրամով
Անդրանիկ Սիմոնյանը վերանշանակվել է ԱԱԾ տնօրեն
13:56
Անդրանիկ Սիմոնյանը վերանշանակվել է ԱԱԾ տնօրեն
ՀՀ-ի և ՀԱՊԿ-ի միջև որևէ հակամարտություն չկա․ կազմակերպությունում ՌԴ ներկայացուցիչ
13:43
ՀՀ-ի և ՀԱՊԿ-ի միջև որևէ հակամարտություն չկա․ կազմակերպությունում ՌԴ ներկայացուցիչ
Շալվա Պապուաշվիլին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
13:30
Շալվա Պապուաշվիլին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին