Լրահոս 24/7
24.05.2023

ՀՀ-ն տարածքային պահանջ չունի ոչ մի հարևանից․ այդ թվում՝ Ադրբեջանից. Արշակյան

ՀՀ-ն տարածքային պահանջ չունի ոչ մի հարևանից․ այդ թվում՝ Ադրբեջանից. Արշակյան

«Հայաստանը որևէ տարածքային պահանջ չունի ոչ մի հարևանից, այդ թվում՝ Ադրբեջանից». լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը՝ բացատրելով, որ իր ասածը նշանակում է, որ անհրաժեշտություն կա ճշգրտել պետական սահմանները և այն տարածքները, որոնք Հայաստանին ու Ադրբեջանին են պատկանում։

Նրա խոսքով՝ խաղաղության պայմանագրի տրամաբանությունը մոտեցումների մասին է, ոչ թե նրա, որ պայմանագիրը սեղանին է և պիտի ստորագրվի․ «Խնդիրը սկզբունքների ճշգրտման մեջ է։ Թվերի մասին խոսելիս խոսում են կոնկրետության մասին»։

Արշակյանի դիտարկմամբ՝ այս համատեքստում Արցախի հարցը այս մոտեցումների մեջ ընկալվում է այնպես, որ արցախահայության իրավունքների և անվտանգության հարցերի շուրջ պետք է ստեղծվի միջազգային ֆորմատ, և երկխոսության մեջ պետք է մտնեն Ստեփանակերտն ու Բաքուն։

ԱԺ փոխնախագահի կարծիքով՝ երբ Արցախը խոսում է իր իրավունքների մասին, նշանակում է՝ ներկա է այդ սեղանի շուրջ, և փոխվել է այն տրամաբանությունը, երբ Արցախը բացակա էր բանակցությունների սեղանից։

«Այն պահից, երբ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որպես Հայաստանի նախագահ, սկսեց բանակցել ոչ միայն Հայաստանի, այլև Արցախի անունից, անուղղակի պարզվեց, որ Հայաստանը տարածքային վեճ ունի Ադրբեջանի հետ։ Մենք ասում ենք, որ տարածքային վեճ չունենք Ադրբեջանի հետ։

Այսինքն, փոխադարձաբար ճանաչում ենք միմյանց տարածքային ամբողջականությունը, և դրանից հետո ստեղծվում են միջազգային մեխանիզմներ, որոնք պատասխանատու են Արցախի և Ադրբեջանի երկխոսության և արցախահայերի իրավունքների և անվտանգության երաշխիքների համակարգման համար»։

Լրահոս
Մենք չենք շարունակելու մնալ հեզ և բարեկիրթ, երբ մեզ վիրավորում են․ Վահագն Ալեքսանյան
17:03
Մենք չենք շարունակելու մնալ հեզ և բարեկիրթ, երբ մեզ վիրավորում են․ Վահագն Ալեքսանյան
Կիևի հետ Հայաստանի իշխանությունների սիրախաղերը կասկածներ են առաջացնում. Ֆադեև
16:50
Կիևի հետ Հայաստանի իշխանությունների սիրախաղերը կասկածներ են առաջացնում. Ֆադեև
Մենք վաղը ԱԺ-ում չենք լինելու. Նարեկ Կարապետյան
16:38
Մենք վաղը ԱԺ-ում չենք լինելու. Նարեկ Կարապետյան
Անպայման իրենք պետք է աղքատացնեն մեր գյուղացիներին. Կարապետյան
16:22
Անպայման իրենք պետք է աղքատացնեն մեր գյուղացիներին. Կարապետյան
ՀԱԵ առաջնորդը կկանգնի դատարանի առաջ իշխանությունների հետ խորացող առճակատման ֆոնին․ Reuters
16:09
ՀԱԵ առաջնորդը կկանգնի դատարանի առաջ իշխանությունների հետ խորացող առճակատման ֆոնին․ Reuters
Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում զինամթերքի հսկայական պաշարների մասին
15:48
Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում զինամթերքի հսկայական պաշարների մասին
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
15:38
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
Գագիկ Ծառուկյանի ու Սեդրակ Առուստամյանի կողմից 2.5 մլն դոլար գույքի շորթման դեպք է բացահայտվել
15:25
Գագիկ Ծառուկյանի ու Սեդրակ Առուստամյանի կողմից 2.5 մլն դոլար գույքի շորթման դեպք է բացահայտվել
Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ
14:54
Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ
Շատ ակտիվ համախմբվում ենք, մի՛ անհանգստացեք. Կարապետյան
14:41
Շատ ակտիվ համախմբվում ենք, մի՛ անհանգստացեք. Կարապետյան
Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով ցորենի նոր խմբաքանակ է ուղարկվել
14:22
Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով ցորենի նոր խմբաքանակ է ուղարկվել
Ադրբեջանը պատրաստ է անհրաժեշտության դեպքում գազ մատակարարել Ուկրաինային. Բայրամով
14:06
Ադրբեջանը պատրաստ է անհրաժեշտության դեպքում գազ մատակարարել Ուկրաինային. Բայրամով
Անդրանիկ Սիմոնյանը վերանշանակվել է ԱԱԾ տնօրեն
13:56
Անդրանիկ Սիմոնյանը վերանշանակվել է ԱԱԾ տնօրեն
ՀՀ-ի և ՀԱՊԿ-ի միջև որևէ հակամարտություն չկա․ կազմակերպությունում ՌԴ ներկայացուցիչ
13:43
ՀՀ-ի և ՀԱՊԿ-ի միջև որևէ հակամարտություն չկա․ կազմակերպությունում ՌԴ ներկայացուցիչ
Շալվա Պապուաշվիլին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
13:30
Շալվա Պապուաշվիլին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին