X
Մենք սոց. ցանցերում

Լրահոս

«Բժշկական գաղտնիքը ամենապաշտպանվածներից է». Անահիտ Ավանեսյան

«Ոչ միայն վերարտադրողական առողջության, այլև բժշկական գաղտնիքը ամենապաշտպանված գաղտնիքներից է․ բոլոր իրավական կառուցակարգերը ստեղծված են դրա համար»,- հայտարարել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ։

Նրա խոսքով՝ կան պրակտիկ խնդիրներ. «Բժշկական ծառայությունների մատուցման սենյակի հնարավորությունը։ Օրինակ, երբ երկու բուժաշխատող միևնույն սենյակում իրականացնում են խորհրդատվություն, ինչպե՞ս պետք է բժշկական գաղտնիքը պաշտպանվի․ այդ մասով խնդիրներն անընդհատ վերհանվում են, և որոշակի շտկումներ են արվում՝ տեղում ապահովելու օրենքով սահմանված կանոնները»,- ասաց նա։

Ավանեսյանի խոսքով՝ պետք է ուշադրություն դարձնել ոչ միայն իրավակարգավորումներին, այլև հարցին, թե դրանք որքանով են կիրառելի. «Սոցիալ-մշակութային խնդիրներ ևս կան»։

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս