Լրահոս 24/7

ՀՀ ԱԳՆ-ն մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի՝ Զախարովայի մասին խոսքերը. ТАСС

Հայաստանի ԱԳՆ-ն պարբերաբար մեկնաբանություններ է անում այլ երկրների ղեկավարների հայտարարությունների վերաբերյալ։

Այս մասին այսօր ՏԱՍՍ-ին հայտնել է Երևանում դիվանագիտական աղբյուրը՝ ուշադրություն հրավիրելով հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն խոսքերի վրա, որ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը «չի կարող մեկնաբանել» իր հայտարարությունները։

Դիվանագիտական աղբյուրը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Հայաստանի ԱԳՆ-ն «պարբերաբար մեկնաբանում է այլ երկրների ղեկավարների հայտարարությունները»։ «Երևի Փաշինյանին ուղղակի սխալ են ասել», -նշել է աղբյուրը։

Հիշեցնենք՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր մեկնաբանել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը ՀԱՊԿ-ից դուրս գալու վերաբերյալ՝ ՀԱՊԿ-ի աշխատանքը գնահատելով արդյունավետ ու հավելելով՝, որ Ռուսաստանում այնքան էլ «չեն հասկանում», թե ինչ են նշանակում Նիկոլ Փաշինյանի խոսքերը:

Պատգամավոր Արփի Դավոյանը, ԱԺ-ում, դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ասաց՝ վերջինս պարբերաբար խոսում է, թե ՀԱՊԿ-ը հեռացել կամ հեռանում է Հայաստանից, սակայն ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀԱՊԿ-ը շարունակում է իրեն դրսևորել արդյունավետ:

Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանն ասել է. «Չգիտեմ, թե ԱԳՆ որ ներկայացուցիչն է նման հայտարարություն արել, բայց ՌԴ-ում ԱԳ ներկայացուցիչը իմ զրուցակիցը լինել չի կարող, իմ զրուցակիցը ՌԴ նախագահն ու վարչապետն են: ՌԴ-ի նման հարգելի և բարեկամ պետության ԱԳՆ ներկայացուցիչը նույնիսկ իմ ասածը չի կարող մեկնաբանել, իմ ասածը պետք է ականջին օղ անի պարզապես»:

Թիվ 1

Recent Posts

Ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ չքանդել․ Սերժ Սարգսյանը՝ նախընտրական շրջանի մասին

Ես չգիտեմ մնացածներն ինչով են զբաղված, բայց ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ…

16 hours ago

Հատուկ շնորհակալություն եմ հայտնում Բակո Սահակյանի որդուն՝ Տիգրանին. Բագրատ Սրբազան

«Ինձ ոչ մեկ ազատությունից ոչ զրկել է, ոչ էլ կարող է զրկել, քանի որ ոչ…

16 hours ago

Օրը ցերեկով մարտաֆիլմ հիշեցնող տեսարաններ են, սա՞ է «բարեփոխումների» ենթարկված իրավապահ համակարգը

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է. «Երեկ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած…

17 hours ago

Եվրոպոլում Հայաստանի կողմից կապի սպա կնշանակվի

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը փետրվարի 18-ին ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի…

17 hours ago

ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը կայցելի Հայաստան

Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունները շարունակում են խորանալ՝ թևակոխելով գործընկերության վճռորոշ փուլ և…

17 hours ago

Սահմանամերձ համայնքների բնակիչներին աջակցության տրամադրումը կշարունակվի

ՀՀ սահմանամերձ համայնքների բնակիչների կենսապայմանների բարելավման՝ 82 բնակավայրերի աջակցություն տրամադրելու նպատակով Կառավարությունն ընդունել է որոշում:…

17 hours ago