Լրահոս 24/7
25.05.2023

Նոր քրեական հետապնդում Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ

Նոր քրեական հետապնդում Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ

Հսկող դատախազի` 2023 թվականի մայիսի 25-ի որոշմամբ՝ Սյունիքի նախկին մարզպետ Ս.Խ.-ի կողմից փողերի լվացման հանցանքի կատարումը վկայող փաստերի հիման վրա, հարուցվել է նոր հանրային քրեական հետապնդում. Ս.Խ.-ի՝ 2021 թվականի մեղադրանքը լրացվել է:

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով պարզվել է, որ Ս.Խ.-ն, 2004 թվականից մինչև 2013 թվականի հունիսի 6-ը, այնուհետև՝ 2014 թվականի սեպտեմբերի 25-ից մինչև 2016 թվականի հոկտեմբերի 6-ը, զբաղեցնելով Սյունիքի մարզպետի պաշտոնը, ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու արգելքին հակառակ, մասնակցել է լեռնաարդյունաբերության բնագավառում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող «Լեռ-ԷՔՍ» ՍՊ ընկերության (այսուհետ՝ նաև Ընկերություն) կառավարմանն ու օրինականացրել է այդ գործունեությունից հանցավոր ճանապարհով ստացված՝ 16 մլրդ 805 մլն 587 հազար դրամը:

Հանցավոր ճանապարհով՝ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու արդյունքում ստացված 16 մլրդ 805 մլն 578 հազար դրամը Ս.Խ.-ն միախառնել է իր այլ եկամուտների հետ ու տարատեսակ քաղաքացիաիրավական գործարքների, այդ թվում՝ տարբեր գույքեր ձեռք բերելու, իր և մերձավորների անվամբ հաշվառված տարբեր ընկերություններում ներդրումներ կատարելու եղանակներով, դրանց հաղորդել է օրինական տեսք:

Այդ նպատակով 2012 թվականի օգոստոսի 21-ից հետո Ս.Խ.-ն, ի թիվս այլնի, կատարել է մի շարք գործարքներ, ինչպես նաև ձեռք է բերել և իր հետ փոխկապակցված անձանց անուններով հաշվառել հետևյալ գույքերը.

2012 թվականի սեպտեմբերի 12-ին և 13-ին մոտ 10 մլրդ դրամ է փոխանցել օֆշորում գործող ընկերությանը.2012 թվականի օգոստոսի 22-ին 16 մլն դրամ է փոխանցել ջրային և ամենագնաց մոտոցիկլներ ձեռք բերելու համար.2012 թվականի նոյեմբերի 29-ին մոտ 22 մլն դրամ փոխանցում է կատարել՝ 2 ավտոմեքենա ձեռք բերելու նպատակով.

2012 թվականի օգոստոսի 22-ին և նույն թվականի նոյեմբերի 27-ին մոտ 2,5 մլրդ դրամի ավանդներ է ներդրել երկու բանկում.2012 թվականի դեկտեմբերի 19-ին և նույն թվականի դեկտեմբերի 27-ին իր հաշվեհամարից մոտ 92 մլն դրամի փոխանցումներ է կատարել՝ ավտոմեքենա ձեռք բերելու նպատակով.2013 թվականի մայիսի 15-ին և 21-ին մոտ 1,6 մլն ԱՄՆ դոլար է փոխանցել՝ Ռուսաստանի Դաշնությունում անշարժ գույք ձեռք բերելու նպատակով.

2013 թվականին մոտ 146 մլն դրամի ներդրում է կատարել դեռևս 2012 թվականի դեկտեմբերի 11-ին իր և այլ անձի անվամբ ձեռք բերված ընկերության կանոնադրական կապիտալում.2014 թվականի ապրիլի 25-ին մոտ 54 մլն դրամով ձեռք է բերել նույն թվականի արտադրության ավտոմեքենա.

2014 թվականի հուլիսի 14-ին ներդրման պայմանագրերի հիման վրա Ս.Խ.-ի կողմից մոտ 10 մլրդ դրամի ներդրում է կատարվել իր կողմից ստեղծված մեկ այլ իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում.

2014 թվականի դեկտեմբերի 1-ին կատարել է մոտ 75 մլն դրամի ներդրում.

2015 թվականի ընթացքում Ս.Խ.-ի կողմից ներդրվել է մոտ 950 մլն դրամի ավանդ և այլն:Հիշեցնենք, որ Սյունիքի նախկին մարզպետ Ս.Խ.-ի նկատմամբ 2021 թվականի ապրիլի 8-ին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա Նորավան համայնքի ղեկավարին դրդել է կատարել առանձնապես խոշոր չափերի՝ 5 մլն 132 հազար 891 դրամ արժողությամբ գույքի վատնում, ինչպես նաև երկու այլ դեպքերով դրդել էր պաշտոնատար անձանց կատարել պաշտոնեական կեղծիքներ, ինչի հետևանքով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին:

Մասնավորապես՝ Սյունիքի մարզպետ Ս.Խ.-ն 2010 թվականի մայիս-հունիս ամիսներին, մարզպետարանի ենթակայության ներքո գտնվող Կապան քաղաքի թիվ 3 դպրոցի տնօրենին դրդել է կատարել պաշտոնեական կեղծիք, ինչի արդյունքում իր որդու՝ Տ.Խ.-ի անվամբ տրվել է հանրակրթական դպրոցն ավարտած լինելու հանգամանքը հավաստող պաշտոնական կեղծ փաստաթուղթ՝ ավարտական վկայական (ատեստատ):

Բացի այդ, Ս.Խ.-ն, 2016 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին տեղեկանալով, որ 2014 թվականի մայիսի 12-ին Սյունիքի մարզի Ակներ համայնքի 15-րդ փողոցի 7/1 հասցեում գտնվող 1 հա մակերեսով հողամասը հյուրանոցային համալիր կառուցելու համար օտարվել է նախկին մարզպետ Վ.Հ.-ի մտերիմին, լարված միջանձնային փոխհարաբերություններ ունենալով Վ.Հ.-ի հետ, գնված հողատարածքը հետագա ներդրումների համար ոչ պիտանի դարձնելու նպատակով, պաշտոնեական լիազորություններն անցնելով, Ակներ համայնքի ղեկավար Ս.Մ.-ին տվել է ապօրինի կարգադրություն՝ նախկին մարզպետ Վ.Հ.-ի մտերիմի կողմից գնված հողամասը ճանապարհին միացնող 0.43 հա մակերեսով հողատարածքը կեղծ աճուրդի միջոցով օտարել իր կողմից նշված անձին՝ Ա.Գ.-ին:

Արդյունքում՝ օրենքի խախտմամբ՝ առանց աճուրդին երկրորդ կողմի մասնակցության, Ա.Գ.-ն ձեռք է բերել Սյունիքի մարզի Ակներ համայնքում գտնվող 0.43 հա մակերեսով հողատարածքը:

Այսպիսով, Ս.Խ.-ին վերագրվում են հանցանքների կատարում՝ նախատեսված՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (hանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը (փողերի լվացումը)), 309-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը), 05.05.2021 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 46-256-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (վստահված գույքը հափշտակելուն դրդելը) և 46-445-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք կատարելուն դրդելը) (2 դրվագ):

Լրահոս
Հարձակում է եղել Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա. Կարապետյան
17:59
Հարձակում է եղել Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա. Կարապետյան
Քարոզարշավի ընթացքում պաշտոնյաները, եթե արձակուրդում չլինեն, չեն կարող զբաղվել քարոզչությամբ. ԿԸՀ նախագահ
16:40
Քարոզարշավի ընթացքում պաշտոնյաները, եթե արձակուրդում չլինեն, չեն կարող զբաղվել քարոզչությամբ. ԿԸՀ նախագահ
Ալեն Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը․ Զախարովա
16:12
Ալեն Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը․ Զախարովա
Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից պատասխանել է ՀՀ ՄԻՊ-ին
15:51
Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից պատասխանել է ՀՀ ՄԻՊ-ին
Արցախը մոտակա տասնյակ տարիներին վերադարձնելու հնարավորություն չունենք. Կարապետյան
15:33
Արցախը մոտակա տասնյակ տարիներին վերադարձնելու հնարավորություն չունենք. Կարապետյան
Այնքան է կերել այդ սնկերից, որ ինքն է ապրում հալյուցինացիաների մեջ. Արսեն Թորոսյան
15:31
Այնքան է կերել այդ սնկերից, որ ինքն է ապրում հալյուցինացիաների մեջ. Արսեն Թորոսյան
Սյունիքում ընտրակաշառքի գործ է բացահայտվել
15:28
Սյունիքում ընտրակաշառքի գործ է բացահայտվել
Դատի եմ տալու կալուգացի օլիգարխին ու 1 տոննա հալյուցինացիա առաջացնող սունկ կերցնելու. Փաշինյան
15:08
Դատի եմ տալու կալուգացի օլիգարխին ու 1 տոննա հալյուցինացիա առաջացնող սունկ կերցնելու. Փաշինյան
Սամվել Կարապետյանն անդրադարձել է   Վլադիմիր Պուտինի հետ «հանդիպմանը»
14:20
Սամվել Կարապետյանն անդրադարձել է Վլադիմիր Պուտինի հետ «հանդիպմանը»
Մենք բանակցություններ ենք վարել Լևոն Տեր-Պետրոսյանի հետ. Սամվել Կարապետյան
13:28
Մենք բանակցություններ ենք վարել Լևոն Տեր-Պետրոսյանի հետ. Սամվել Կարապետյան
Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում չի մասնակցի մայիսի 9-ի միջոցառումներին
13:24
Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում չի մասնակցի մայիսի 9-ի միջոցառումներին
Վարչապետն ու կառավարության անդամների մի մասը կմեկնեն արձակուրդ
13:05
Վարչապետն ու կառավարության անդամների մի մասը կմեկնեն արձակուրդ
Ալեն Սիմոնյանը հանդիպում է ունեցել Լատվիայի նախագահի հետ
12:46
Ալեն Սիմոնյանը հանդիպում է ունեցել Լատվիայի նախագահի հետ
Զբոսաշրջիկների թիվը նախորդ տարվա ապրիլի համեմատությամբ 39 % աճ է ունեցել, պատկերացնում ե՞ք. Փաշինյան
12:17
Զբոսաշրջիկների թիվը նախորդ տարվա ապրիլի համեմատությամբ 39 % աճ է ունեցել, պատկերացնում ե՞ք. Փաշինյան
Այդ իշխանությունների օրոք ձեզ քացու տակ էին առել.  Ավինյան
11:55
Այդ իշխանությունների օրոք ձեզ քացու տակ էին առել. Ավինյան