Ադրբեջանում ջրհեղեղը երկու մարդու կյանք է խլել։ Երկուսի մարմիններն էլ հայտնաբերվել են։
Նրանք են՝ 1954 թվականին ծնված Մուխթար Հուսեյնովը և 2001 թվականին ծնված Իբրահիմ Կուրբանովը, գրում է APA գործակալությունը։ Որոնողական աշխատանքները շարունակվում են։
Նախնական հաշվարկներով վնասվել է 5 տրանսպորտային միջոց, մասամբ վնասվել են բնակելի տներ։