

Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը շնորհավորական ուղերձ է հղել «Վերջին զանգի» օրվա առթիվ:
«Սրտանց շնորհավորում եմ բոլոր շրջանավարտներին, նրանց ուսուցիչներին ու ծնողներին՝ Վերջին զանգի տոնի առթիվ: Դպրոցական կյանքի վերջին ղողանջը ազդարարում է կյանքի այդ քաղցր ու կարևոր փուլի ավարտը և նոր փուլի մեկնարկը, որը տանում է շրջանավարտներին քաղաքացիական ու մասնագիտական կայացման ճանապարհով:
Անկախ հայրենիքի առջև ծառացած մարտահրավերներից՝ կյանքն իր ընթացքն է թելադրում մեզ՝ օգնելով լուծումներ գտնել և քայլել առաջ: Վերջին զանգը խորհրդանշում է հենց լուծումը, որովհետև որակյալ ու ազգային կրթությունն է գլխավոր միջոցը մեր հայրենիքի զորացման ու զարգացման համար:
Ուստի, մաղթում եմ, որ դպրոցում ստացած ձեր մարդկային, ազգային ու քաղաքացիական որակներն ու արժեքները կարողանաք զարգացնել ու իրացնել կյանքի հետագա փուլերում՝ դառնալով օգտակար մարդիկ մեր հայրենիքի ու ժողովրդի համար:
Թո՛ղ ձեր ուսուցիչների խորհուրդներն ու օրհնանքները միշտ ուղեկից լինեն ձեզ, իսկ ազգային իղձերն ու նպատակները՝ փարոս ձեր երթում»,- ասվում է ուղերձում:
Ես չգիտեմ մնացածներն ինչով են զբաղված, բայց ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ…
«Ինձ ոչ մեկ ազատությունից ոչ զրկել է, ոչ էլ կարող է զրկել, քանի որ ոչ…
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է. «Երեկ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած…
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը փետրվարի 18-ին ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի…
Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունները շարունակում են խորանալ՝ թևակոխելով գործընկերության վճռորոշ փուլ և…
ՀՀ սահմանամերձ համայնքների բնակիչների կենսապայմանների բարելավման՝ 82 բնակավայրերի աջակցություն տրամադրելու նպատակով Կառավարությունն ընդունել է որոշում:…